Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւը Ռուսաստանին մարտահրավե՞ր է նետել  

Գեղամ Մկրտչյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
56
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ շաբաթ առաջ, երբ Ադրբեջանն ամեն օր իրար ետից կեղծ տեղեկություններ էր հաղորդում՝ իբր հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ,  ռուսական շատ լրատվամիջոցներ հենց այդ վերնագրով հրապարակումներ էին անում, փաստորեն տարածելով, տիրաժավորելով տվյալ ապատեղեկատվությունը: Նման դրսեւորումները, որոնք ընդհանուր առմամբ, ցավոք, նորություն չեն մեզ համար, կարծում ենք՝ հիմնականում պայմանավորված են երկու հանգամանքով: Մեկը՝ այդ երկրի նկատմամբ Ռուսաստան պետության վարած քաղաքականության ուղղվածությամբ, մյուսը՝ Ալիեւի վարչակարգի չդադարող ակտիվ աշխատանքով այդ ԶԼՄ-ների հետ, դրա համար նաեւ գումարներ չխնայելով:

Իսկ թե պաշտոնական Բաքվի ու նաեւ ՌԴ տարածքում գտվող ադրբեջանցիների խմբերի կողմից բուն Ռուսաստանի նկատմամբ ինչպիսի վերաբերմունքի դրսեւորումներ են լինում, մանավանդ այս վերջինների առումով շատ բան կարելի է պատմել:

Ռուսաստանյան երեւի ոչ առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ինտերեսնայա Ռոսիա» ցանցային հրատարակությունը, ամսույս 13-ին հանդես է եկել «Ալիեւը մարտահրավեր է նետում Մոսկվային. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը» ինտրիգային վերնագրով մի հրապարակմամբ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել, որոնք սուր արձագանք են հարուցել Ռուսաստանում,- կարդում ենք հոդվածի սկզբում:- Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասին նրա խոսքերը, որոնք հնչել են Բաքվում՝ միջազգային համաժողովում, կասկածի են ենթարկում Մոսկվայի եւ Բաքվի դաշնակցային հարաբերությունները, որոնք ամրագրված են Դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում»:

Ըստ հրապարակման, ելույթ ունենալով համալսարաններից մեկում՝ Ալիեւը հայտարարել է, թե չի հավատում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը: «Մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք եւ կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու  ինքնիշխանությանը», – ընդգծել է նա՝ Ուկրաինայում իրավիճակը համեմատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում տուժել է «օկուպացիայից», ինչը Բաքվին իբր բարոյական իրավունք է տալիս աջակցելու Կիեւին:

Այս խոսքերը, հոդվածագրի պնդմամբ, տարակուսանք են առաջացրել Մոսկվայում: Ռուսաստանը, ինչպես նշվում է, չեզոք դիրք էր գրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. չէր ճանաչել  ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 2020 թվականին  Հայաստանի կողմից չէր մասնակցել ռազմական գործողություններին եւ հանդես էր եկել որպես միջնորդ եռակողմ համաձայնագրի ստորագրման հարցում, որը ներառում էր կետ Սյունիքով

( ՞- Գ. Մ.) տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին եւ այլն:

Ալիեւն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով. «Ես տեսանելի ապագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հեռանկար չեմ տեսնում: Ռուսաստանը բռնազավթված տարածքները հայտարարել է Ռուսաստանի մաս: Ուկրաինան եւ ամբողջ աշխարհն այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ադրբեջանը նույնպես դրանք համարում է Ուկրաինայի մաս»: Նա ավելացրել է, թե պատերազմներն ավարտվում են միայն «կապիտուլյացիայի ակտով»՝ օրինակ բերելով 1995 թվականի «Օլույա» (երեւի՝ «Փոթորիկ» – Գ. Մ.) օպերացիան, որի ընթացքում Խորվաթիան ՆԱՏՕ-ի աջակցությամբ լիկվիդացրել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը՝ արտաքսելով մոտ 250,000 սերբերի: Նման զուգահեռները Մոսկվայում գնահատել են իբրեւ Ղրիմի եւ Դոնբասի ռուսական տարածքների համար ցանկալի սցենարի ակնարկ:

«Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված  պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա կարծիքով՝ Բաքվի նման հռետորաբանությունը կարող է թելադրված լինել Արեւմուտքի կամ Թուրքիայի աջակցությունն ապահովելու փորձով, սակայն նման քայլերը հղի են լուրջ հետեւանքներով:

Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ հարցի տնտեսական կողմին, միգրանտների եւ բիզնեսի հետ կապված հնարավոր քայլերին: Նրա հավաստմամբ՝ Ռուսաստանում դիվանագիտական   սկանդալի ֆոնին գնալով հաճախ են հնչում  հարցեր, թե որքանով է նպատակահարմար Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ներկայիս միգրացիոն քաղաքականությունը: ՌԴ ՆԳՆ 2025 թվականի սկզբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է Ադրբեջանի 331 727 քաղաքացի՝ չհաշված Ռուսաստանի քաղաքացիություն ստացած  տասնյակ հազարավորները եւ անլեգալ միգրանտները: Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի վկայակոչվող տվյալների, Ռուսաստանից այնտեղ փոխանցվել է 410 մլն դոլար: Մեկ տարվա ընթացքում այս գումարը կարող է գերազանցել կես միլիարդը:

Ադրբեջանական սփյուռքի զգալի ազդեցությունը, ինչպես նշվում է, առկա է նաեւ բիզնեսում: Մոսկվայի խոշորագույն առեւտրի կենտրոնները՝ «Մոսկվա» կենտրոնը, «Սադովոդ» եւ «Ֆուդ սիթի» ընկերությունները, գտնվում են Ադրբեջանից եկածների հսկողության ներքո: Դեռ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը այս օբյեկտների ամսական ստվերային շրջանառությունը գնահատել էր 600 միլիարդ ռուբլի, եւ այդ ժամանակվանից այդ թվերը հավանաբար աճել են:

Փորձագետները հարցնում են՝ այդ միջոցների ո՞ր մասն է գնում Ադրբեջան եւ արդյո՞ք չի օգտագործվում Բաքվի հակառուսական քաղաքականությանն աջակցելու համար:

«Ինտերեսնայա Ռոսիա»-ի աղբյուրների տվյալներով՝ անդրկովկասցի մարդիկ ակտիվորեն մասնակցում են նաեւ շինարարական պայմանագրերին, ինչը հարցեր է առաջացնում դրանց բաշխման թափանցիկության վերաբերյալ՝ ուղղված առանձին ռուս պաշտոնյաներին եւս:
Ալիեւի հայտարարություններն իրո՞ք Մոսկվայում ընկալվում են որպես ուղիղ  մարտահրավեր: «Վլադիմիր Պուտինն իրեն երբեք թույլ չի տվել նման հայտարարություններ անել Ադրբեջանի կամ նրա ժողովրդի մասին: Ռուսաստանը միշտ հանդես է եկել իրավահավասար համագործակցության օգտին»,- ըստ հրապարակման՝ ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Իսկ փորձագիտական   շրջանակներում քննարկվում են հնարավոր քայլերը՝ միգրացիոն քաղաքականության խստացումից մինչեւ Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսների գործունեության ստուգում: Հարաբերությունները սրվելու դեպքում, կարծում է հոդվածի հեղինակ Իվան Սմիռնովը, Ռուսաստանը կարող է վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, ինչը կհարվածի Բաքվի շահերին:

Ի ամփոփումն վերլուծաբանն ասում է հետեւյալը. «Իլհամ Ալիեւն իր հայտարարություններով վտանգի է ենթարկել տարիներով կառուցված ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Մոսկվայում սպասում են  պարզաբանման, բայց համբերությունը սահման ունի: Թե ինչպիսին կլինի Կրեմլի արձագանքը՝ ժամանակը ցույց կտա, բայց արդեն պարզ է, որ Ռուսաստանն այս մարտահրավերն անպատասխան չի թողնի»: Ճիշտն ասած՝ այս վերջին պնդմանն առայժմ կասկածելու հիմքերը, թվում է, ավելի շատ են:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակը չէ՞, որ միջազգային մեծ գիտաժողովը հաստատի Նախիջեւանում եւ Արցախում հայկական ժառանգության բնաջնջումը

Հաջորդ գրառումը

Հայ պատանդների համար միջամտության խնդրանք Ավստրիայի առաջնորդներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ պատանդների համար միջամտության խնդրանք Ավստրիայի առաջնորդներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական