Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ում սպասում էին ընդդիմությանը, բայց՝ քմծիծաղով

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի տաք, ավելի հարմարավետ

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, փողոցում ութ ամիս պայքարելուց, բայց այդպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրաժարականին չհասնելուց հետո այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերին խորհրդարան են վերադարձել: Թեեւ նսիտերին մեկումեջ (խռոված երեխայի նման) են մասնակցում ընդդիմադիրները, բայց առավոտյան շտապում են գրանցվել, որ նիստերից բացակայության թիվը նոր ռեկորդներ չսահմանի: Իշախանական թեւի պատգամավորները թեեւ առանց ծափերի, բայց գաղտագողի քմծիծաղով են դիմավորել խորհրդարան վերադարձած ընդդիմադիրներին:

Ինչպես գնացին, այնպես էլ խելոք-խելոք եկան. ասում  են իշխանավորներն ընդդիմադիր գործընկերներին ու հորդորում կառուցողական քննադատության դաշտ վերադառնալ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ այս շաբաթ մեկնարկած քառօրյա նիստերի ժամանակ է պատգամավորական երդում տվել, ասում է՝ ընդդիմադիր գործունեությունը սոսկ խորհդարանով չէ պայմանավորված: «Ես ակտիվ ընդդիմադիր գործիչ եմ՝ մինչեւ այս պահն առանց մանդատի, այժմ՝ մանդատով, ու ինձ համար ոչինչ չի փոխվել: Ես թե՛ այստեղ՝ խորհրդարանում եմ պայքարել, թե՛ փողոցում եմ պայքարելու, ինձ համար պայքարը երբեք չի դադարել ու ինձանից կախված ամեն բան անելու եմ՝ բարձրաձայնելու  երկրի առջեւ ծառացած անվտանգային ու առանջնահերթ այլ հարցերը,- «Ազգ»-ի հետ զրուցյում նշում է նա ու ավելացնում,-  Ես, գիտեք, տավուշեցի եմ, իմ հարազատ մարզում էլ բազմաթիվ հարցեր կան՝ անվտանգային, սոցիալական եւ այլ բնույթի, ու այդ հարցերն ԱԺ ամբիոնից չբարձրաձայնելը, դրանց համար չպայքարելը, անկարելի է: Ինչ վերաբերում է փողոցի ու Ազգային ժողովի պայքարին, ապա դրանք պետք է փոխլրացնեն իրար: Փողոցի պայքարը չենք դադարեցրել ու չենք դադարեցնելու: Այն զուգահեռ է ընթանալու ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս: Այդ պայքարն էլ ինքնանպատակ չէ, մենք ծրագրեր ու նպատակներ ունենք, որ առաջիկայում ներկայացնելու ենք՝ նոր ռազմավարությամբ»:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասում է, որ իրենք երբեք չեն էլ հայտարարել, թե հեռանում են խորհրդարանից, որ այժմ էլ հակառակը հայտարարեն: Նրա համոզմամբ՝ այս պահին երկրի թիվ մեկ քաղաքական հարթակում պետության համար անվտանգային նշանակության հարցեր չեն քննարկվում, ինչը դեմ է «Պատիվ ունեմ» խմբակցության որդեգրած սկզբունքներին: Հետեւաբար՝ ոչ իրական օրակարգերով չեն առաջնորդվում: Ճիշտ է, նիստերի դահլիճում ընթացող քնարկումներին չեն մասնակցում, բայց, վստահեցնում է, օրենսդրի իրենց գործունեությունը խորհրդարանական մյուս հարթակներում են շարունակում:

Հարցին, թե իշխանության ներկայացուցիչ իրենց գործընկերներին պատրաստվո՞ւմ են կոնկրետ հարցեր տալ կամ քննադատել նրանց, պատասխանում է. «Անկեղծ ասած՝ որեւէ հույս չկա, թե մեր հարցերին կամ քննադատությանն իշխանությունն ադեկվատ պատասխան է տալու, դրա համար այս իրավիճակում ու պարագայում մենք մեր դիրքորոշումներն արտահայտում ենք քվեարկությունների միջոցով: Կարեւորում ենք նաեւ արտաքին ճակատում՝ միջազգային կազմակերպությունների ու գործընկերների հետ աշխատանքը, ինչն արել ենք անգամ ամառվա՝ փողոցում ընթացող պայքարին զուգահեռ»:

Իշխանությունն ընդիմադիրների՝ խորհրդարան վերադարձին սպասում էր: «Դիմադրություն» շարժման վերջին հանրահավաքից հետո հատկապես, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «չստացված հանրահավաք» է անվանում, Փաշինյանի թիմակիցների համար պարզ էր՝ մի քանի հարյուր մարդկանց հավաքը պսակվելու է ընդդիմադիրների խորհրդարան վերադառնալով: «Եղանակներն էլ ցրտել են, Ազգային ժողովում, բնականաբար, ավելի տաք է, դե նրանք էլ որոշել են վերադառնալ: Բացի այդ, մարդիկ էլ շատ էին հարց բարձրացնում, թե ինչո՞ւ են ընդդիամդիր պատգամավորներն աշխատանքի չգնալու համար աշխատավարձ ստանում: Այդ պահանջից, գուցե նաեւ կամ հանրության պահանջից ճնշվելով՝ ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են խորհրդարան»,- նշում է նա:

Իշխանությունը պատրաստ է լսել ընդդիմադիրների քննադատությունը, նրանց հետ բանավիճել, ավելին՝ ընդդիմադիրներին համագործալկցելու առաջարկ միշտ են հնչեցրել՝ ի շահ մեր երկրի ապագայի: «Բայց ժամանակին նրա՛նք են լքել իրենց «պոստերը», հիմա էլ որոշել են վերադառնալ: Խնդրեմ, թող գան, տեսնենք՝ ամեն մեկս մեր մասով երկրի համար ի՛նչ կարող ենք անել: Փողոցում փորձեցին ինչ-որ պայքար սկսել, ինչը չստացվեց, հիմա էլ խորհրդարանում են փորձում ինտրիգներ անել, բայց դա անել խորհորդ չեմ տա: Ավելի լավ է՝ աշխատանքային դաշտ վերադառնալ»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է ՔՊ-ական պատգամավորն ու կրկնում՝ ցուրտ է, ու մարդիկ անգամ տաք եղանակին չէին ընդդիմադիրների շուրջը հավաքվում, էլ ուր մնաց՝ այժմ հավաքվեն:

Սարուխանյանը «Դիմադրություն» շարժման կողմից հաջողություն գրանցելու ու իշխանափոխություն իրականացնելը բացառում է: Ըստ նրա ՝ իշխանափոխություն Հայաստանում կլինի այն ժամանակ, երբ ժողովուրդը նման բան ցանկանա: Իսկ ժողովուրդը, վստահ է ՔՊ-ականը, նման բան այժմ չի ցանկանում, իշխանությունն էլ այժմ աշխատում է իր որդեգրած օրակարգով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական գազը կհասնի՞ Ստեփանակերտ. Բաքուն ժամկետներ է նշել

Հաջորդ գրառումը

Այսօր պատճառը «Հայելի» ակումբն է, իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ ՀՌՀ-ն չի ասի՝  «Լրաբերի» քաղաքական թեւը մի քիչ թուլացրեք

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Այսօր պատճառը «Հայելի» ակումբն է, իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վաղն էլ ՀՌՀ-ն չի ասի՝  «Լրաբերի» քաղաքական թեւը մի քիչ թուլացրեք

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և 18 այլ անձանց գործով...

ԿարդալDetails

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական