Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ում էլի՛ կան «օգնական» ամուսիններ

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի տարբերություն Էմմա Պալյանի, որ անկեղծորեն խոստովանել է՝ ամուսինն իր օգնական  է հասարակական հիմունքներով, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր որոշ պատգամավորներ անգամ դա անելու քաջությունը չունեն: Հարազատ-բարեկամներին, սկեսուր-սկեսրայրներին, ամուսններին ու տալներին օգնականի կամ այլ հաստիքում տեղավորելը նոր բան չէ, ավելին՝ ոչ միայն Հայաստանին, այլեւ անգամ խիստ ժողովրդավար երկրներին է բնորոշ: Արցախահայության կենցաղային, սոցիալական, հոգեբանական ու մի շարք այլ խնդիրների, ինչպես նաեւ՝ մեր երկրի առաջ ծառացած անվտանգային ու քաղաքական հարցերի կողքին, հավատացնում եմ, ՔՊ-ական պատգամավորի ամուսնու՝ հասարակական հիմունքներով օգնական լինելու հարցը պարզապես ոչինչ է: Պալյանը ինչպես եւ ՔՊ-ական ու ընդդիմադիր մյուս բոլոր պատգամավորները, աչքիս լույսը չեն բոլորն էլ նույն սանրի կտավն են, պաշտոնն էլ, ըստ անհրաժեշտության ու նպատակահարամարության, իրենց են ծառայեցնում: Բայց առնվազն բարոյական չէ չխոսել կամ չիմանալու տալ մյուս պատգամավորների ընտանիքի անդամների օգնական կամ վարորդ լինելու հանգամանքի մասին:

Ընդդիմադիրներն ու այդ հարցով մտահոգված իմ գործընկերները կարող են դույզն-ինչ էքսկուրս անել խորհրդարանի պաշտոնական կայքում, ու պարզ կլինի, թե ով՝ ում բարեկամն է: Պալյանի ամուսինը ոչ թե գրանցված, այլ հասարակական հիմունքներով օգնական է, ինչը, կարծես թե, բացի ԱԺ մուտք գործելու «արտոնությունը», այլ բան, ընդհուպ՝ աշխատավարձ չի ենթադրում: Բայց «Ազգ»-ի տեղեկություններով՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների օգնականների շրջանում ու խմբակցության աշխատակազմի մեջ ներգրավված են նաեւ երեսփոխանների ԽԾԲ շրջանակի անձինք: Հիմա հենց այդ նույն շրջանակի մարդիկ են, որ մոռանալով նույն կարգավիճակ ունենալու հանգամանքի մասին՝ չարախոսում են մեկ ուրիշի «օգնական» ամուսնու մասին: Իհարկե, սրա-նրա պատերի տակ (Facebook-ի) բամբասողները խոսելու են դեռ այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալական ցանցերի գրառում-մեկնաբանությունները նաեւ իրենց չեն հասել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդամենը` դառն իրողություն

Հաջորդ գրառումը

«Մաջարսկիներ. մի հայկական տոհմ Բելառուսի պատմության մեջ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«Մաջարսկիներ. մի հայկական տոհմ Բելառուսի պատմության մեջ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական