Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աթաթուրքի ժառանգության իրական նշանակությունը

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը հաղորդակցությունների ոլորտի փորձագետ է: Թոռը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ վերապրողների: Ապրում է Սան Ֆրանցիսկոյում:

Մինչեւ տարեվերջ Թուրքիան նշելու է իր արդի պատմության ամենահարգված դեմքերից մեկի՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կերտած հանրապետության 100-ամյակը: Մինչ բազմաթիվ գովաբանական եւ մեծարման խոսքեր են հնչելու Օսմանյան կայսրության փլուզումից հետո դեպի անկախություն եւ ժողովրդավարություն ճանապարհը հարթող առաջնորդի պատվին, իմ պարագայի նման ամերիկահայ (եւ ընդհանրապես բոլոր հայ- Հ.Ծ.) ընտանիքների համար նա մնալու է երիտթուրքերի 1915-ին իրականացրած ցեղասպանական հանցագործությունների շարունակողը:

Տարիներ շարունակ ամերիկահայերը պայքարել են, որպեսզի աշխարհը ճանաչի այդ ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան թուրքերի կողմից կանոնակարգված ձեւով ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր, հանցագործություն՝ որ Թուրքիան հերքում է մինչ օրս: Եվ մինչ Աթաթուրքին են վերագրում Թուրքիան առաջադիմական երկիր-պետություն դարձնելու համար, միեւնույն է, նա եւս ատելության եւ թշնամության իր բաժինն ունի Թուրքիայում ապրող փոքրամասնությունների՝ հայերի, հույների եւ ասորիների համար: Նա այդ խմբավորումներին խոչընդոտ էր համարում Փոքր Ասիայի թուրքոֆիկացման եւ իսլամականացման ճանապարհին: Այդ պատճառով էլ նա արշավ ծավալեց նրանց դեմ, որպեսզի այդ համայնքներին երկրից դուրս վտարի եւ շարժումը իր գագաթնակետին հասավ Զմյուռնիայում 1922-ին, որտեղ թուրքական զորքերը քարուքանդ արեցին ամբողջ քաղաքը եւ աքսորի ենթարկեցին բնակիչներին, որոնց մեծ մասը հույներ էին եւ հայեր: Բազմաթիվ առումներով Աթաթուրքը փորձեց ավարտին հասցնել 1915-ին երիտթուրքերի սկսած գործը եւ մի քայլ ավելի առաջ գնաց վստահ լինելու համար, որ պատմությունը հետագայում իրեն եւ իր երկիրը նպաստավոր դիրքերից կդիտարկի: Նա իր մահվանից անմիջապես առաջ հիմնեց այսպես կոչված Թուրքական Պատմության Ընկերությունը, որը պատասխանատու էր դառնալու պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու պետության պաշտոնական պատմությունը: Դրանով նա ցանկանում էր համոզված լինել, որ մարդկության դեմ գործված այդ հանցագործություններում Թուրքիայի դերն ու պատասխանատվությունը ի վերջո մոռացության կմատնվեն կամ էլ պատմության արկղում կհայտնվեն:

Այս մտայնությունն է, մտածելակերպը, որ ամբողջ մի հարյուրամյակ Թուրքիան առաջ է տարել եւ այսօր էլ նույն ձեւով շարունակում է, որ Թուրքիան այդքան փող է ծախսում քարոզչական գործակալությունների վրա, որպեսզի հորինեն եւ ձեւավորեն իր դրական պատկերը աշխարհում: Դա է նաեւ պատճառը, որ Թուրքիայի ներկայիս բռնատեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատաբար է վերաբերվում բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել ու ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ պատասխանատու է համարում նրանց մարդու իրավունքների խախտման մեջ: Իր դրական «իմիջի» պահպանման հետեւից ընկած ղեկավարը նույնիսկ ավելի հեռուն է գնացել՝ փոխելով Թուրքիայի միջազգային անվանումը եւ դարձնելով այն «Թուրքիյե», որպեսզի որեւէ կապ չունենա կենդանական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ (անգլերենում «թըրքի» բառը նշանակում է հնդկահավ- Հ.Ծ.):

Թուրքիայի հոբելյանական տարեդարձը, ի դեպ, համընկնում է հայ ժողովրդի համար վճռորոշ մի ժամանակաշրջանի հետ: 2020 թվի աշնանը, Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը չպատճառաբանված պատերազմ նախաձեռնեց իրենց պապենական հայրենիքը հանդիսացող Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ:
44-օրյա պատերազմին հաջորդեց էթնիկական զտման հետեւանքում հայերին տարածաշրջանից վերացնելու արշավը: Աշխարհով մեկ սփռված սփուռքահայերը իրենց անցյալի ցավալի պատմության ոսպնյակի միջով տեսնում են, թե ինչ է կատարվում Արցախում: Նրանք հասկանում են, որ Թուրքիայի աջակցությամբ իրագործվող ագրեսիայի այս վերջին գործողությունները շարունակությունն են Հայոց ցեղասպանության եւ սպառնում են իրենց գոյությանը:

Աթաթուրքի ժառանգությունը եւ Արցախի շուրջ կատարվող իրադարձությունները փոխկապակցված են: Լայն իմաստով պատմությունը կրկնվում է: Նենգափոխելով իր պատմությունը Թուրքիան փաստորեն վստահության երաշխիք է տալիս Ադրբեջանին կատարելու կամ հռետորաբանելու ինչ ցանկանում է, առանց մտածելու հետեւանքների մասին:

Նման ինքնավստահությունը Ադրբեջանին թույլ է տալիս անօրինական ձեւով ավելի քան ութ ամիս արգելափակելու միակ ճանապարհը, որ 120 հազար հայերին կապում է արտաքին աշխարհի հետ: Ավելին, Ադրբեջանից ներկայիս հնչող ճոռոմաբանությունները արմատապես հար եւ նման են Օսմանյան կայսրության վերջին օրերի եւ Թուրքիայի հանրապետության հռչակման առաջին օրերի հայերի դեմ ուղղված ռասիզմին եւ այլատյացությանը:

Այսպիսով, եթե նույնիսկ ուղերձը հղողը տարբեր է, ուղերձը ինքը նույնն է: Ադրբեջանը օգտվում է Թուրքիայի պատմության գրքերի էջերից եւ հայերի դեմ ատելության մթնոլորտ ստեղծում, ինչպես հռետորաբանությամբ, այնպես էլ գործողություններով: Մենք քանիցս լսել ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աներկբայորեն հայտարարում, որ Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք է «Արեւմտան Ադրբեջան» անվանումով: Մենք այս ատելությանը ականատես ենք լինում հայ ռազմագերիների եւ զինվորների նկատմամբ գործադրված վայրագությունների եւ աղաղակող բռնությունների տեսարանները դիտելով: Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ ատելություն սերմանել նաեւ կրթության միջոցով, երկրի դպրոցական երեխաների շրջանում իրականացնելով պետական քաղաքականություն:

Ադրբեջանը օգտվում է Թուրքիայի փորձից եւ մի անգամ եւս ապացուցում, որ պատմությունից դասեր չքաղողը դատապարտված է կրկին ենթարկվելու դրա կրկնողությանը: Այդ պատճառով էլ Թուրքիան պարտավոր է առաջիկա տարեդարձը եւ տոնակատարությունները պատեհ առիթ ծառայեցնել առճակատվելու իր անցյալի պատմության հետ, եւ պաշտոնապես ճանաչելու իր դերն ու պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրականացման մեջ, հրաժարվելով Աթաթուրքի ժամանակներից սկիզբ առած ժխտողական քաղաքականությունից: Թուրքիան պարտավոր է վերջ դնելու պատմությունը աղավաղելու ռեւիզիոնիստական փորձերին: Դա վտանգավոր է եւ անպատասխանատու արարք, որը կյանքեր է խլում:
Եթե Թուրքիան իրոք ցանկանում է լինել մեծամասնականորեն մահմեդական օրինակելի մի երկիր, ապա առերեսումը իր անցյալի հետ պարտադիր է:
Հայ ժողովուրդը արժանի է դրան:

Անգլ. բնագրից թարգմանեցՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ՍՏԵՓԱՆ ՓԵՇԴԻՄԱԼՋԻ

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյուղոլորտը` ավաղ-ի ենթակայությունում

Հաջորդ գրառումը

Ընդդիմությունն Արցախի հարցով «հայտարարությունների ժամ» կանի

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ընդդիմությունն Արցախի հարցով «հայտարարությունների ժամ» կանի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական