Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային առաջնորդի որոնումներում

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության պետնախարարար Ռուբեն Վարդանյանի շուրջ անցյալ շաբաթ ստեղծված, ավելի ճիշտ՝ սարքված տագնապի շրջանակներում ամենատարակուսելին Հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի կեցվածքն էր, կոնկրետ՝ նախագահական երեւակայական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրումը. որքան ծիծաղելի՝ նույնքան տխուր: Այդ պահին նա նման էր այն փեսացուին, որը եկեղեցի է գնում պսակվելու, երբ այնտեղ ո՛չ հարսնացու կա, ո՛չ տերտեր եւ ոչ էլ հարսնեւոր: Հենց այն պայմաններում, երբ «հարսնեւորները» գոյության պայքար են մղում, արդեն մեկ ամիս, արյունարբու թշնամու ճիրաններում: Ամենայն հավանականությամբ, Երեւանում նստած գլխավոր խառնակիչը, որը բեմադրել էր Ռ. Վարդանյանի կեղծ հրաժարականը, իսկ դրանից առաջ՝ Վիտալի Բալասանյանի պաշտոնազրկումը, գրգռել էր նախագահ դառնալու Ա. Թովմասյանի ախորժակը, մոռացնել տալով նրան այն հանգամանքը, որ ճգնաժամային այս պահին, արցախահայության դիմադրողական ոգու ներկայացուցիչը ոչ թե գործադիր, այլ օրենսդիր իշխանությունն է՝ խորհրդարանի խոսնակի գլխավորությամբ…

Տխուր այս զարգացումները ի հայտ են բերում է՛լ ավելի տխուր մի քանի իրողություններ: Առաջին՝ Արցախի ղեկավարության ներքին ամրությունը խոցելի է արտաքին, այս պարագայում՝ Երեւանից արձակվող նետերի դիմաց: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, «լքյալ օբյեկտի» կարգավիճակում թողնելով Արցախն ու արցախահայությանը՝ երկրորդ հարվածն է հասցնում եւ տարբեր խարդավանքներով պառակտում առաջացնում նրա ղեկավարության ներսում, կոտրելու համար նրա դիմադրողական ոգին: Երրորդ՝ Ռ. Վարդանյանի դիրքի խարխլմամբ փորձ է արվում ի չիք դարձնել համահայկական ուժերով Արցախին օգնության փութալու այս եւ հետագա բոլոր փորձերը:

Այս բոլորից հետո բնավ պետք չէ զարմանալ, որ նույն հարցում մեկով մեկ իրար համապատասխանում, ավելին՝ փոխլրացնում են ՀՀ գործող իշխանությունների եւ Բաքվի գրոծողությունները: Վերջինը՝ Բաքուն, վախենում է ոչ թե Ռ. Վարդանյանի նյութական կամ ինտելեկտուալ կարողություններից, այլ՝ նրա «դրսի մարդ» լինելու եւ այդ հանգամանքով համահայկական կերպար հանդիսանալու իրողությունից: Ո՛չ թուրքերի եւ ո՛չ էլ թաթարների համար անծանոթ մարդ չէ Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկ դարձած «Ավրորա» հիմնադրամի գլխավոր հիմնադիր Ռ. Վարդանյանը: Նա եւ նրա ընկերները վերջին տասնամյակում իրենց կազմակերպած բարձրորակ հանդիսություններով, մրցանակներով ու գործունեությամբ շատ են պղտորել ցեղասպանների արյունը: Նրա ներկայությունն Արցախում թուրք-թաթարների համար մի ուրիշ նշանակություն ունի: Հետեւաբար Ն. Փաշինյանի հետ ձայն-ձայնի տված՝ այդքան բուռն պահանջում են նրա հեռացումը հայկական ազգայնականության վերջին կամ գլխավոր պատվար Արցախից:

Այս տողերը չեն գրվում Ռ. Վարդանյանի գովաբանությունն ու գովազդը անելու համար: Քավ լիցի: Այս մարդը մեզ հայտնի է իր մասշտաբային նախաձեռնություններով, սեփական տնտեսությունը վարելու հմտությամբ, ինտելեկտուալիզմի ջատագով լինելու, իսկ ներկա պահի համար ամենակարեւորը՝ ծանրագույն պատասխանատվություն ստանձնելու կամեցողությամբ: Բայց մենք ոչինչ չգիտենք պետական ղեկավարման ասպարեզում նրա ընդունակություններ ունենալու մասին: Հատկանիշ՝ որի բացակայությանը կամա թե ակամա դժբախտ վկաները դարձանք բոլորս՝ հատկապես վերջին չորս տարիներին: Քառամյա մեր դաժան փորձառությունը ստիպում է մեզ այսուհետեւ եւ ընդմիշտ լուրջ մոտենալ հայրենիքի ճակատագիրը որեւէ մեկին վստահելու գործին, զգուշանալ աճպարարներից, ստախոսներից, բախտախնդիրներից, ամբոխավարներից, ժողովրդին քծնողներից, կեղծ հայրենասերներից, վախկոտներից, միապետական հակումներ ունեցողներից, ապիկարներից ու փնթիներից: Նմանների պատճառած չարիքների դառն բաժակից ըմպում ենք բոլորս ցմրուր, որոնցից վերջինը «ճաշակեցինք» երեկ լույս-առավոտ՝ «լավագույնս կահավորված» Գեղարքունիքի զորակայան կոչված ճաղապատ գոմերից մեկում…

Այսօր, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ողջախոհ յուրաքանչյուր հայ գտնվում է ազգային առաջնորդներ ունենալու փնտրտուքի եւ որոնումների մեջ: Մենք՝ նույնպես:

Ռուբեն Վարդանյանին եւ ընկերներին կհաջողվի՞ Արցախը դուրս բերել խեղդոցից ու դիմակայել, դիմակայել, դիմակայել: Անկարելի առաքելությո՞ւն (mission impossible?): Մաղթենք եւ օգնենք, որպեսզի հաջողեն:

Մինչ այդ՝ շարունակելու ենք մնալ ազգային առաջնորդների որոնումներում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բլինքենի հետ հանդիպումը չի արդարացրել Չավուշօղլուի հույսերը

Հաջորդ գրառումը

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման, այս խնդիրը կամ չի լուծվի կամ կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Առանց Ադրբեջանի նկատմամբ լուրջ ճնշման, այս խնդիրը կամ չի լուծվի կամ կլուծվի ադրբեջանական նախապայմանների բավարարման դեպքում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական