Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային Ակադեմիան պետք է պահպանվի, զարգացվի ու ծառայեցվի երկրի զարգացմանը

Ստեփան Պապիկյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
105
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024թ. ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» ցուցահանդեսով, որին ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր ԲՈՒՀ-երը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու ԳԱԱ գործընկերները:

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, այդ թվում՝ 2239-ը գիտաշխատող, որոնցից 277-ն ունեն գիտությունների դոկտորի, 1028-ը՝ թեկնածուի գիտական աստիճան: ԳԱԱ կազմակերպություններում ներկայում սովորում է 68 ասպիրանտ:

Ներկայացնելով 2023 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Հաշվետու տարում մեր հիմնական առաքելությունը պետք է լիներ Գիտությունների ազգային ակադեմիայի նոր կանոնադրության ընդունումը եւ դրա հիման վրա ակադեմիայի նախագահությունում եւ համակարգում բարեփոխումների իրականացումը: Սակայն դա կապված էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունման կամ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» գործող օրենքում որոշ փոփոխություններ կատարելու հետ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել, թեպետ դրա համար ակադեմիայի ղեկավարությունն իր լիազորությունների շրջանակներում արել է ամեն ինչ»: ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2023 թվականին տպագրվել է 1528 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 670-ն՝ արտասահմանում, 171 մենագրություն եւ ժողովածու, որից 19-ն՝ արտասահմանում: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի համեմատ 2023 թվականին նկատվում է հրապարակումների 3-5% աճ:

Խոսելով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորման մասին՝ Ա. Սաղյանը նշեց, որ ԳԱԱ բյուջետային եւ արտաբյուջետային ընդհանուր ֆինանսավորումը 2023 թվականին կազմել է 15 միլիարդ 445 միլիոն դրամ, ինչը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 10%-ով: «ԳԱԱ ֆինանսավորման ընդհանուր ծավալները 2019-2023 թվականներին աճել են 54%-ով, ընդ որում, բյուջետային ֆինանսավորման ծավալներն աճել են 65%»,- ասաց Աշոտ Սաղյանը: 2023 թվականին իրականացվել է 45 բազային ֆինանսավորման ծրագիր, 6 նպատակային ֆինանսավորման ծրագիր, 292 Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի դրամաշնորհային թեմատիկ ծրագիր, 192 տնտեսական պայմանագրային ծրագիր: 2023 թվականին ԳԱԱ ինստիտուտների կողմից կազմակերպվել են 72 միջազգային գիտաժողով, սիմպոզիում եւ այլ միջոցառումներ: Իրականացման ընթացքում են 77 միջազգային դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում` «Հորիզոն

Եվրոպա» ծրագրի եւ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 5-ական նախագծեր:
2023 թվականին ԳԱԱ-ն շարունակել է միջազգային համագործակցությունն արտասահմանյան գիտական կառույցների եւ գիտությունների ակադեմիաների հետ: Ստորագրվել են գիտական համագործակցության պայմանագրեր Չեռնոգորիայի, Մոլդովայի, Իրանի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների հետ: 2024 թվականին ստորագրվել են պայմանագրեր
Արդեն 10-րդ տարին է, ակադեմիայի անդամների եւ թղթակից անդամների ընտրություններ չեն անցկացվում, դրա պատճառով ակադեմիայի անդամների թիվը երկու անգամ նվազել է, իսկ միջին տարիքը 79.1տ է: Որեւէ այլ երկրի ակադեմիայում նման բան չկա, բոլորն էլ ընդունված կարգով իրականացնում են ընտրություններ եւ պարբերաբար թարմացնում են համակարգը: Այս ճանապարհով ակադեմիան տարվում է դեպի սպառում: Հարց, արդյո՞ք դա է մեզ պետք: Իմ կարծիքով՝ ոչ, համոզված եմ՝ դուք էլ եք այդպես մտածում: 80 տարվա պատմություն ունեցող համակարգը պետք է պահպանվի, զարգացվի եւ ծառայեցվի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասաց Ա. Սաղյանը:

Ելույթներին հաջորդեց ՀՀ ԳԱԱ մրցանակների հանձնման արարողությունը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլքսանչորսյան արձագանքներից

Հաջորդ գրառումը

Սահակ Սահակյանին հրաժարվել են «Եռաբլուր»-ում հուղարկավորել

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Սահակ Սահակյանին հրաժարվել են «Եռաբլուր»-ում հուղարկավորել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու...

ԿարդալDetails

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական