Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազատի դեպքից մեկ տարի անց մահացածների հարազատների հարցերը բազմապատկվել են. Իշխանությունը փորձում է կոծկե՞լ այն

Սևակ Վարդումյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
68
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարի այս օրերին հասարակությունը սգում էր Ազատի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի մահը: 44-օրյա պատերազմից, 2022-ի սեպտեմբերյան մեկօրյա ագրեսիայից հետո ծանր էր ընդունել ու համակերպվել, որ խաղաղ պայմաններում 18-20 տարեկան զինծառայողներ են մահացել: Բայց արդյո՞ք խաղաղ պայմաններում են մահացել. հարցի պատասխանն ցայսօր չունեն տղաների ծնողներն ու հարազատները: Մինչեւ այս պահը հազարումի վարկած է քննարկվել, վերլուծվել, առաջ բերվել, բայց դրանցից որեւէ մեկը չի հաստատվել կամ հերքվել: Չի հերքվել նաեւ զինվորների ծնողների՝ քննչական մարմիններին ներկայացրած դիվերսիայի վարկածը: Մահացած տղաների իրավահաջորդները մեկ տարվա ընթացքում թեեւ ամենատարբեր պաշտոնյաների են հանդիպել, հասել մինչեւ վարչապետի դուռ, բայց «արդար դատավարության» խոստումից զատ ոչինչ չեն լսել կամ տեսել: Ողբերգական դեպքի դատական գործընթացի եւ դրանց նրբություների մասին «Ազգ»-ը զրուցել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

– Պրն Նորիկյան, ողբերգական իրադարձությունից մեկ տարի անց ենթադրելի էր, որ դատական համակարգի ներկայացուցիչները դեպքի գոնե մասնակի բացահայտման մասին որոշակի տեղեկատվություն կտրամադրեն, բայց, փաստորեն, քիչ չէ, որ նրանք ձկան պես լուռ են, դեռ մի բան էլ տուժող կողմը նաեւ քննչական մարմինների գործն է անում՝ փաստեր է հավաքում, վարկածներ լսում, վերլուծում դրանք եւ  այլն: Անցած մեկ տարվա ընթացքում, փաստորեն, գործը մնացել է իր տեղում՝ ո՛չ առաջ գնացել, ո՛չ՝ հետ:

– Իրականում, այո, գործը չի բացահայտվել, ծնողների կասկածներն էլ ոչ միայն չեն փարատվել, այլ, հակառակը, իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ քայլերի հետեւանքով՝ եղած կասկածներն է՛լ ավելի են մեծացել: Գործի ոդիսականը որոշվել ու մինչեւ այս պահն էլ որոշվում է իշխանության պատկերացնումների համատեքստում, ինչը նշանակում է, որ իրավաբանությունը կամ արդարադատության իրականացումը ձեւական են:

– Այսինքն՝ արվում է հնարավորը, որ հանցագործությունը մինչեւ վերջ չբացահայտվի՞:

– Այո, ծածկադմփոց է արվում, որ հանկարծ ու հանկարծ ամբողջությամբ չբացահայտվի մեղավոր անձանց ամբողջ շրջանակը: Իրավասու մարմինները փաստեր չեն ներկայացրել, եւ չի հերքվել կապիտան, զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի հնարավոր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:

Վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չի եղել իրականացնել քայլեր, որ միտված կլինեն այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն եւ ենթադրյալ այլ վարկածերը հերքելուն: Իսկ այդ վարկածների շարքում կարող էր լինել դիվերսիան (ինչը մինչեւ այս պահը չի հերքվել), դիզվառլիիքի վաճառքը, պետական դավաճանությունը, հակառակորդի հետ հաղորդակցությունը եւ այլն:

– Եթե չեմ սխալվում, դատախազն էլ մի քանի ամիս առաջ գործը քննող քննիչին վարույթից հեռացրեց:

– Այո, իրավացի եք, գլխավոր դատախազից մինչեւ համակարգի ամենաստորին դատախազը հետեւողական չեն եղել եւ սեփական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ միջոցներ գործի չեն դրել, որ պարզվեն եւ ուսումնասիրվեն գործի բոլոր հանգամանքները: Ավելին՝ եթե իշխանությունը պնդում է, որ տեղի ունեցածը զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, գույքի, շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի  հետ վարվեցողության կանոները խախտելու եւ անփութության հետեւանք է, ուրեմն ես ունեմ բոլոր հիմքերը պնդելու, որ տեղի ունեցած ողբերգության ուղղակի պատասխանտուն իշխանությունն է: Բանակին մատների արանքով նայելու ու տիրող «բարդակի» թիվ մեկ պատասխանատուն եւս իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Պնդում եմ, որ ոչ թե վառելիքի հետ վարվեցողության կանոնների խախտման, այլ Զինված ուժերի սխալ քաղաքականության, սխալ հայեցակարգերով առաջնորդվելու, ռազմավարության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ կանոնադրակական հարաբերությունների առկայության, պատասխանատվության եւ սրտացասվության դեֆիցիտի, պրոֆեսիոնալիզիմի բացակայության, ինչպես նաեւ՝ անպատժելիության ու անտերության հետեւանք է:

– Ստացվում է՝ ոչ ոք իր տեղում չի՞ եղել եւ չէ՞:

– Մեկ տարվա ընթացքում ծնողները քանիցս ցուցմունքներ են տվել, խոսել են, բայց, կրկնում եմ՝ այդ վարածները չեն ուսումնասիրել, չեն հետազոտվել: Գործն առաջ է ընթանում ըստ պաշտոնական՝ նախնական վարկածի, որ առաջ է քաշվել կառավարության նիստի ժամանակ, թե բենիզի տարան նետել են վառարանի ուղղությամբ, հրդեհ է եղել, բոլորը մոխրացել են: Հասկանում եք՝ պարզապես չի կարելի սա վերցնել որպես ելակետ ու առաջ շարժվել: Սա պարզապես փնթիություն է: Նիկո՛լ, փնթի կառավարումն էլ ինչպե՞ս է լինում:

– Պրն Նորիկյան, իսկ հասարակությունն ի՞նչ անելիք ունի այս հարցում: Չէ՞ որ սա ուղղակի ազդակ է մարդկանց, որ 15 զինվորի մահվան հանգամանքը մեկ տարի անց գրեթե նախնական կետում է:

– Հասարակությունն այս ընթացքում պետք է աներ (հիմա էլ պետք է անի) ամեն բան, որ բացահայտվեր դեպքը: Մայրերը, ծնողներն այսօր իրենց երեխաներին ուղարկում են մի բանակ, որ վերածվել է մահվան բանակի: Սա խորքային ողբերգություն է, ինչի տակից չենք կարողանում դուրս գալ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Հաջորդ գրառումը

Լաքներ արքեպիսկոպոսը կոչ է անում պահպանելու Արցախի ժառանգությունը

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Լաքներ արքեպիսկոպոսը կոչ է անում պահպանելու Արցախի ժառանգությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական