Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջան-Իսրայել միասնական ճակատ Իրանի դեմ

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ելնելով Թեհրանի ու Թել Ավիվի միջեւ ձեւավորված առանձնահատուկ  հարաբերություններից, Իրանի հետ 767 կիլոմետրանոց համատեղ սահման ունեցող Ադրբեջանը չէր կարող չհայտնվել  Իսրայելի տեսադաշտում: Այդ պատճառով էլ Բաքվի հետ ռազմաքաղաքական  կոալիցիա կազմելու գաղափարը վաղուց ի վեր տեղ էր զբաղեցնում Իսրայելի   արտաքին քաղաքականության օրակարգում:

Ադրբեջանը որպես հակաիրանական գործիք օգտագործելու Իսրայելի հեռագնա ծրագրերի համար պատճառներ շատ կան: Նախ, Ադրբեջանն ստիպված է իր քաղաքական գոյությունը պահպանելու համար լարված հարաբերություններ ունենալ Իրանի հետ: Քանի որ պատմականորեն Իրանի մաս կազմող Խորհրդային Միության նախկին հանրապետությունը  ներկայումս ազգային ինքնության լուրջ խնդիր ունի:

 Հայտնի է, որ պատմության որոշակի ժամանակահատվածում ռուսական քաղաքական ազդեցության ոլորտում  հայտնված այս արհեստածին պետությունն իրանական մշակույթի անքակտելի մասն է, որը Խորհրդային կայսրության փլուզումից հետո վերածվել է ինքնությունից զրկված  պետության: Ուստի, իր քաղաքական ինքնությունը պահպանելու համար Բաքուն ստիպված է հեռավորություն պահպանել Իրանից:

Ադրբեջանի իշխանությունները լավ են գիտակցում, որ Իրանի հետ հարաբերությունների սերտացման հետեւանքը միաձուլումն է: Այդ իսկ պատճառով, ազգային ինքնության բացակայության պատճառով, Իլհամ Ալիեւի վարչախումբը գերադասել է ընտրել  պանթուրքիստական ինքնության ուղին:

Մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ու Իսրայելի միջեւ գոյություն  ունեցող գենետիկ թշնամանքը, մյուս կողմից էլ՝  Իրանից հեռավորություն պահպանելու Ադրբեջանի ձգտումը,  պատճառ են դարձել, որ Բաքուն ու Թեհրանը հայտնվեն միասնական մարտավարական դաշինքի մեջ: Այս եղանակով, Բաքուն իր եւ Իրանի միջեւ պատնեշ է ստեղծում, որը, ըստ ալիեւյան պատկերացումների,  կարող է երաշխավորել Ադրբեջանի քաղաքական գոյությունը:  Իսկ Իսրայելն էլ համոզված է, որ Իրանի հետ սահմանակից շրջաններում օպերատիվ ու տեղեկատվական հասանելիություն ձեռք բերելու միջոցով կարող է  հասնել իր երազած նպատակին:   

Բաքվի ու Թել Ավիվի միջեւ ռազմաքաղաքական կոալիցիան,  գործնական հողի վրա,  իր  բոլոր հատկանիշներով դրսեւորվեց 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ այդ գաղափարի պաշտոնականացումն արձանագրվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ մարտի 29-ի Թել Ավիվ այցելության ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցավ Ադրբեջանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը  ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի այցը Թել Ավիվ պատմական  է անվանել, եւ  նշել, որ Իսրայելին ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքները, ինչպես նաեւ՝ իրանական սպառնակիքների մասին երկու երկրների պատկերացումները,  ընդհանուր են:

Իսրայելի ԱԳ նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ  նաեւ  խոսել  է միջուկային զենք արտադրելու Իրանի ձգտումները համատեղ ջանքերի գործադրմամբ  վիժեցնելու հարցում քաղաքական ու տնտեսական բոլոր գործիքակազմերից օգտվելու անհրաժեշտության մասին:  
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Իսրայելի առաջադիմական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության կարեւորության մասին, անդրադառնալով նաեւ Ադրբեջանում 114 իսրայելական ընկերությունների ակտիվ գործունեությանը եւ նավթի նկատմամբ Իսրայելի պահանջարկի 30 տոկոսը Ադրբեջանից ապահովելու  հանգամանքին:

Այցի ընթացքում Բայրամովը հանդիպել է նաեւ Իսրայելի նախագահ Իցհաք Հերցոգի, վարչապետ Նեթանյահոյի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: 
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողության ժամանակ, որին ներկա էին երկու երկրների արտգործնախարարները, Իսրայելի ԱԳ նախարար Քոհենը պարզորոշ կերպով հայտարարել է, որ իր գործընկերոջ՝ Բայրամովի հետ քննարկել է Իրանի դեմ միասնական  ճակատ ստեղծելու գաղափարը: Նա հավելել է. «Ադրբեջանը մահմեդական պետություն է,  եւ ունի ռազմավարական նշանակություն»:

Հակաիրանական դաշինք ստեղծելու մասին Իսրայելի ԱԳ նախարարի հայտարարության հրապարակումից հետո, մարտի 31-ին,  Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում գրել է, որ  Բաքվից պահանջել է պարզաբանել Բայրամովի՝ Թել Ավիվ այցելության ժամանակ քննարկման նյութ դարձած «հակաիրանական միասնական ճակատ» ձեւավորելու մասին  հայտարարությունը: Քանանին հավելել է, որ Իսրայելը մահմեդական երկրներին մերձենալով, իր ծավալապաշտական նկրտումներից ելնելով, մտադիր է պառակտում մտցնել իսլամական համայնքում,  եւ Ադրբեջանում բնակվող մուսուլման քույրերին ու եղբայրներին խորհուրդ է տվել զգուշանալ թշնամու սադրանքներից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նամակ պիտի հղի  arte հեռուստաալիքին

Հաջորդ գրառումը

Համախմբելու համար պէտք է համախմբուիլ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր». Հարութ Սասունյան

20/08/2025
Հրապարակախոսություն

Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

20/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին կոշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարունակվող դրսևորումներին. հայտարարություն

20/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով. Վարդան Օսկանյան

19/08/2025
Հաջորդ գրառումը

Համախմբելու համար պէտք է համախմբուիլ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մի դրվագ է «իրական» Հայաստանից… Առաջին հայացքից թվում է՝ խոսքն իշխանության ազնվության...

ԿարդալDetails

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր». Հարութ Սասունյան

20/08/2025

Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

20/08/2025

Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

20/08/2025

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական