Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հակահայկական եւ հակաիրանական ուղղվածությունը

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնին պատկանող  իրանական «azarpazhohh»  կայքի  հրապարակած նյութերը հիմնականում լույս են սփռում իրանա-ադրբեջանական եւ Բաքու-Թել Ավիվ   հարաբերութունների առանձնահատկությունների եւ  դրանցով պայմանավորված՝   հայկական աշխարհին վերաբերող հարցերի վրա:

Կայքի ուշադրությունն այս անգամ (հոկտեմբերի 3-ի համարում) գրավել է ավելի քան հարյուր հազար արցախահայերի բռնի տեղահանումն իրականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության մոտեցումների հակասականությունը, որի մասին գրված է կայքի խմբագրականում:    «Ադրբեջանցի զինվորականների արցախահայության նկատմամբ իրականացրած վայրենաբարո արարքների հանրայնացման  պատճառները»  խորագրով խմբագրականի հեղինակը նշում է, որ Ալիեւն ու Ադրբեջանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մի կողմից հայտարարում են, որ Արցախի հայերը կարող են մնալ իրենց տներում եւ ինտեգրվել ազերիների հետ, մյուս կողմից խրախուսում  են տարածել ադրբեջանցի զինվորականների   սահմռկեցուցիչ արարքների մասին պատմող տեսաֆիլմերը, որոնցում ցուցադրվում են խաղաղ բնակչության նկատմամբ գործադրվող դաժան  վերաբերմունքի մասին տեսարաններ:

Խմբագրականի  հեղինակիը, վերլուծելով  վերը նշված  հակասական  մոտեցումների շարժառիթներն  ու հանգամանքները, եզրակացնում է, որ նման տեսանյութերը միտումնավոր են հրապարակ հանվում, որպեսզի հայության մոտ  ահ ու սարսափ առաջացնելով՝ ստիպել նրանց դիմել փախուստի:  

Հեղինակը կարծում է, որ Ալիեւն այդ մեթոդը փոխառել է իսրայելցիներից, եւ իր ենթադրությունը փաստագրելու համար հիշում 1948 թվականի՝ պաղեստինցիներով բնակեցված Դեյր Յասինի կոտորածը, որի նպատակն էր պաղեստինցիների մոտ սարսափ առաջացնելով ստիպել նրանց լքել իրենց հայրենիքը:

Հոդվածագիրը նաեւ   զուգահեռներ է անցկացնում  արցախցիների վերջին բռնագաղթի ու 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության միջեւ, այն անվանելով «կեղտոտ քաղաքականություն»:

Նույն կայքի հրապարակած «Արցախցիների էթնիկ զտման գործընթացում սիոնիստական վարչախմբի ուղղակի դերակատարությունը» խորագրով վերլուծական հոդվածում  նշված է, որ անցնող տարիների ընթացքում մշտապես խոսվել է Ղարաբաղում տեղի ունեցող խարդավանքների հարցում Թուրքիա-Իսրայել-Մեծ Բրիտանիա առանցքի, ինչպես նաեւ նրանց համատեղ ծրագրերի ու նպատակների մասին: Հոդվածագիրն անդրադառնալով Թուրքիայի նախագահի Իսրայել այցելելու մասին մամուլում  հրապարակված տեղեկատվությանը,  համոզմունք է հայտնում, որ Էրդողանն  այցի ընթացքում մտադիր է անձամբ իր երախտագիտությունը հայտնել Թել Ավիվին՝   արցախյան պատերազմում Իսրայելի անմիջական մասնակցության եւ Բաքվին ցուցաբերված օժանդակության համար:

Հեղինակի կարծիքով, պատերազմի ընթացքում պատճառված ավերածությունների հարցում Իսրայելի մասնակցությունն այնքան ակնհայտ էր, որ    նույնիսկ իսրայելական մամուլն է այն խոստովանել: Որպես օրինակ, հեղինակը մեջբերում է իսրայելական Haaretz թերթում հայության էթնիկ զտման մասին հրապարակված նյութը: Խնդրո առարկա հոդվածում  նշված է, որ Արցախից փախուստի դիմած հայերի հիշողության մեջ հավանաբար պահպանվել է Խորհրդային Միության փլուզմանը հետեւած տարիների իրադարձությունները, որոնց ընթացքում հայերը ենթարկվել են  զանգվածային ոչնչացման: Հայ փախստականները, ըստ հոդվածագրի,  նաեւ չեն մոռացել Օսմանյան Կայսրությւնում ավելի վաղ տեղի ունեցած ցեղասպանությունը:  Հետեւաբար, եզրակացնում է հոդվածագիրը, արցախահայությունն իրավունք ունի չվստահելու անցնող տարիների ընթացքում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ բազում ոճրագործությունների հեղինակ Ադրբեջանի անվտանգության ծառայություններին:   

Հոդվածում նաեւ անդրադարձ կա Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ ձեւավորված  ռազմավարական հարաբերություններին, որոնք ներառում են նաեւ Իսրայելին մատակարարվող ադրբեջանական նավթի դիմաց զենքի գնման մասին միլիարդների հասնող պայմանագրային պարտավորություններին, այդ թվում՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար:   

Հոդվածագրի համոզմամբ, նախկինում Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ անվտանգության ոլորտում  համագործակցությունն զգուշավոր բնույթ էր կրում, սակայն վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը հպարտությամբ է իր ռազմական շքերթների ժամանակ ցուցադրում իսրայելական արտադրության ժամանակակից սպառազինությունն, այդ թվում՝ հրթիռներն ու  կամիկաձե ԱԹՍ-ները: Ըստ հոդվածագրի, Բաքուն նույնիսկ խոստովանել է, որ իր տարածքում առկա է իսրայելական ԱԹՍ-ներ արտադրող գործարան, որի մասին նաեւ տեսանյութեր են հրապարակվել:

Վկայակոչելով իսրայելական Haaretz պարբերականի  մարտի 6-ին հրապարակած հոդվածը,  հեղինակը նաեւ հիշեցնում է, որ վերջին 7 տարիների ընթացքում SilkWay ավիաընկերությանը պատկանող բեռնատար օդանավերը 92 անգամ թռիչք են իրականացրել դեպի Իսրայելի «Օվադա»  ռազմական օդանավակայան:  Ըստ նույն աղբյուրի, Հայաստանում հակատանկային մարտկոց է հայտնվել իսրայելական   ԱԹՍ-ի թիրախում (Haaretz 2021 թ. մարտի 15): Այս հոդվածը թարգմանաբար տպագրվել է նաեւ «Ազգ»ում:

Հոդվածում նշված է նաեւ, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով: Կան նաեւ փաստեր, որ Իսրայելը օգնում է Ադրբեջանին՝ տարածաշրջանի պատմությունը  խեղաթյուրելու  հարցերում: 2020 թվականին Իսրայելի ԱԳՆ խոստովանել է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը եւ այն «ողբերգական իրադարձություններ» ձեւակերպմամբ անվանելը նաեւ պայմանավորված է եղել Բաքու-Թել Ավիվ հարաբերություններով:

Միեւնույն ժամանակ,  Իսրայելը Ադրբեջանին օգնել է այսպես կոչված՝ հայերի կողմից իրականացված «Խոջալուի ցեղասպանությունը»  միջազգայնացնելու նպատակով  Բաքվի կազմակերպած արշավին, որը հոդվածագրի խոսքերով, կեղծիք է  եւ միջազգային հանրության կողմից՝ անընդունելի :
Վերջում հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ Արցախում էթնիկ զտման նկատառումներով  վերջին դեպքերն Իսրայելի «մատնահետքերով» տեղի ունեցած  եզակի  դեպքը չէ, քանի որ Բոսնիայում, Միանմարում, ինչպես նաեւ Ռուանդայում  տեղի ունեցած արյունալի իրադարություններում   Իսրայելի մասնակցությունը նույնպես  անհերքելի փաստերի շարքին է դասվում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համայնական նույնն է ճամփան

Հաջորդ գրառումը

Բրյուսելում դեռ առերեսվելու են հայկական հետքին

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Բրյուսելում դեռ առերեսվելու են հայկական հետքին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր գլխապտույտ համաշխարհային կարիերայի ընթացքում առաջն անգան ելույթ ունենա Հյաստանում: Արտետան հանդես կգա «Ես գալիս...

ԿարդալDetails

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական