Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն Իրանին պատերա՞զմ է հայտարարում

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ալիեւի սպառնալիքները  չեն կարող գերազանցել  հոխորտանքների սահմանը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին,  Արաքս գետի ափին «հաղթանակի սուրահ» կարդալու հանձնարարությամբ,  «ղարի»   (Ղուրան կարդացող)  էր  գործուղել  Իրանի սահման, որի  տեսագրությունը ցուցադրվել էր տեղական հեռուստաալիքներով:

Իրանական սահմանին ադրբեջանցու ընթերցած Ղուրանի համապատասխան  հատվածը  մահմեդականների սուրբ  գրքի 48-րդ սուրահն է՝ բաղկացած 29 այաներից: Այդ սուրահում  ասվում  է.  «Հաղթանակի սուրահ  ընթերցողն իր առաքինությամբ նման է այն անձին, որը Մարգարեի հետ մասնակցել է Մեքքայի գրավման համար մղված հաղթական մարտերին»: 

Ադրբեջանի նախագահի այս քայլն Իրանի որոշ շրջանակներում   գնահատվեց որպես պատերազմի շեփոր հնչեցնելուն  համարժեք ռազմակոչ, որին  նախորդել էր հունվարի 27-ին  Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման հանգամանքների բացահայտմանն ու երկկողմ հարաբերությունների լարվածության թուլացմանն ուղղված Թեհրանի քայլերը: Իսկ Իրանի  խաղաղասիրական քայլերին հաջորդել էին Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպը՝  քարոզչական  գործիքի վերածելու   Բաքվի  ձեռնարկած  միջոցառումների  մի ամբողջ  համալիր: Իսկ այդ համալիրի վերջին արարներից մեկը Արաքս գետի ափին կազմակերպած ռազմակոչի տպավորություն թողնող բեմադրությունն էր:

Կովկասյան հարցերի փորձագետ, իրանցի վերլուծաբան Ամիր Ալիփուրի կարծիքով, այդ բեմականացումը սադրիչ եւ բանականությանը  չհամապատսխանող  քայլ լինելով հանդերձ, երբեք չի կարող հանգեցնել  Իրանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի:

Վերլուծաբանի համոզմամբ, ամենայն հավանականությամբ Բաքուն այդ քայլին դիմել է արմատական ուժերի դրդմամբ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակմանը  հակադարձելու տպավորություն թողնելու նպատակով: Ալիփուրի մեկ այլ՝ ավելի հոռետեսական սցենարի համաձայն, այդ քայլով  Բաքուն մտադիր է սահմանային լարվածության տպավորություն ստեղծել, ինչը, ըստ վերլուծաբանի, դարձյալ պատերազմի նախերգանք համարվել չի կարող:  

Իրանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունը բացառելու Ալիփուրի փաստարկներից է նաեւ Կովկասում Ռուսաստանի ու Թուրքիայի խաղացած դերակատարությունը: Ըստ վերլուծաբանի, ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Անկարան թույլ չեն տա Բաքվին նման լարվածություն առաջացնել, քանի որ լարվածությունն իր բոլոր դրսեւորումներով,  թե՛ կովկասյան տարածաշրջանում, թե՛ Մերձավոր Արեւելքում, եւ թե՛ միջազգային ասպարեզում, ի չիք կդարձնի Ռուսաստանի ու Թուրքիայի ծրագրերն ու  ձեռքբերումները:

Վերլուծաբանը Բաքվի հակաիրանական քաղաքական կուրսի վերանայումը հավանական է համարում  նաեւ Թուրքիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի հետեւանքների պատճառով, որը մի առ ժամանակ  մոռացության կմատնի լարվածությունը:

Այնուամենայնիվ, Ալիփուրի կարծիքով, չպետք է անտեսել Թեհրանի դեմ Բաքվին հրահրելու հարցում որոշ  արտատարածաշրջանային ուժերի՝  ԱՄՆ եւ Իսրայելի դերը, որի տրամաբանությունից  ելնելով,  վերլուծաբանը հավանական է համարում, որ  ԱՄՆ նախագահ Բայդենի կառավարությունն իր օրակարգում  առանցքային տեղ է հատկացրել Իրանի հետ սահմանակից երկրներում լարվածության հրահրման հարցը:

Այդուհանդերձ, քաղաքական մեկնաբանի կարծիքով, որոշ իրադարձություններ, որոնց թվին կարելի է դասել Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանության հիմնադրումը, ՆԱՏՕ-ի ներթափանցումը Ադրբեջան եւ Արցախ, ինչպես նաեւ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած դեպքերից հետո Բաքվի ձեռնարկած քայլերը վկայում են  ոչ ցանկալի սահմանային  լարվածություն հրահրելուն ուղղված որոշ ուժերի գործադրած ջանքերի մասին, ինչը պայմանավորված չէ Բաքվի իշխանությունների կամքով: Այդ պատճառով էլ կովկասյան հարցերի փորձագետ Ալիփուրն Իրանի կառավարիչներին  խորհուրդ է տալիս՝ գործի դնել  բոլոր տեսակի դիվանագիտական ու քաղաքական միջոցները՝ թույլ  չտալու Բաքվին ի չարս օգտագործել առկա իրավիճակը:

Քաղաքական մեկնաբանի տեսադաշտից չի վրիպում  նաեւ նախագահ Ալիեւի՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան շուրջ տեղի ունեցածը  հակաիրանական մթնոլորտի շիկացմանն ու  վերջինիս   երեք հիմնական նպատակներին ծառայեցնելու մտադրությունը, որոնցից առանցքայինը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» Իրանին ու Հայաստանին պարտադրելն է: 

Թել-Ավիվի հետ, հատկապես Արցախում՝ քաղաքական, անվտանգային ու ռազմա-դիվանագիտական հարաբերությունները սերտացնելու համար հող նախապատրաստելու ձգտումը, ըստ վերլուծաբանի,  Ալիեւի հետապնդած երկրորդ նպատակն է:

Երրորդ նպատակը, ըստ Ալիփուրի, առնչվում է Ադրբեջանի Հանրապետությունում  «Հուսեինականների շարժման» (Հուսեյնչիլար) դեմ ժամանակ առ ժամանակ գործադրվող  հալածանքների չափաբաժինն ավելացնելու Ալիեւի քաղաքականության հետ:

Հայտնի է, որ  «Հուսեինականների» շարժումը ձեւավորվել է դեռեւս 2015 թվականին, թաթերով բնակեցված Նարդարան ավանում իրանամետ շիա գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումներից հետո: Պատահական չէ նաեւ, որ հուսեինականները ակտիվացել են հենց Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների հետեւանքով Բաքվի եւ Թեհրանի միջեւ հակամարտության սրացումից հետո:  

Վերջում Ալիփուրը եզրակացնում է. «Թեեւ Բաքուն լավ է պատկերացնում Իրանի հետ հնարավոր բախման՝ Ադրբեջանի համար ողբերգական  հետեւանքները,  բայց Արեւմուտքին հաջողվել  է ներշնչել Ալիեւին, որ նման քայլերով կարող է միավորներ կորզել Իրանից»: Իրանցի վերլուծաբանը համոզված է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ իրավիճակում եւ որեւէ պայմաններում տիրապետում է այնպիսի հնարավորությունների, որ կարող է զսպել ագրեսիայի փորձ անող իր հարեւաններին: Այդ պատճառով էլ, Ալիփուրն իր միտքն ավարտում է հետեւյալ ձեւակերպումով.

-«Ալիեւի սպառնալիքները չեն կարող  գերազանցել հոխորտանքների սահմանը»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիա հայ փրկարար ուղարկելը Լաչինի բացման հարցում դրական ազդեցություն չի ունենա

Հաջորդ գրառումը

Երկրաշարժը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Երկրաշարժը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական