Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը՝ Իսրայելի հարավկովկասյան կամուրջ

Գրիգոր Առաքելյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
41
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերձավոր Արեւելքում ծայր առած նոր լարվածության խորապատկերի վրա, կարծես ստվերի տակ են մնում հարավկովկասյան հիմնախնդիրները:  Այս  ընթացքում, սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով դեռեւս 2019 թվականին սկզբին ձեւավորված «Az rsilah» պետական ձեռնարկությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իսրայելական  AS Holdings    ընկերության  եւ նրա հետ փոխկապակցված   Ari Arms  ձեռնարկության հետ, որը հայտնի է որպես ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող թեթեւ զինատեսակներ արտադրող ձեռնարկություն: Այդ մասին X-ի իր էջում  գրառում է կատարել Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը: 

Նույնը հաստատում է նաեւ ադրբեջանական «HamamTimes» կայքը, որի    տարածած տեղեկատվության համաձայն,  սեպտեմբերի 28-ին նշված ընկերությունների միջեւ համագործակցությունն ընդլայնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

 «Ալ-Աքսայի փոթորիկ» ռազմական գործողությունից հետո մեկ տարվա ընթացքում,  չնայած իսլամական երկրների մեծամասնությունը Գազայի դեպքերի պատճառով վերանայել են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ ու  դատապարտել Թել Ավիվին՝ ցուցաբերած  վայրագությունների համար, մինչդեռ Բաքուն հաստատուն  քայլերով շարունակում է զարգացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ:

Ստոքհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների կենտրոնի  կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, 2011-2020 թվականներին Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի սպառազինության ընդհանուր ներմուծման 27%-ը: Դեռեւս 2012 թվականին Իսրայելն ու Ադրբեջանի Հանրապետությունն ստորագրել էին համաձայնագիր, համաձայն որի Իսրայելի պետական   օդատիեզերական արդյունաբերությունը Բաքվին պետք է տրամադրեր 1,6 միլիարդ դոլարի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ երկրում  որոշ զինատեսակներ (օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր) արտադրելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել  Իսրայելի Aviation Defense Systems ընկերության հետ:   

Ստոքհոլմյան ինստիտուտի փոխանցմամբ, այս միտումը  նախորդ տասնամյա ժամանակահատվածի համեմատությամբ աճ է արձանագրել: Այսպես, 2016-2020 թվականներին Բաքուն իր հիմնական սպառազինությունների 69%-ը ներկրել է Իսրայելից: Նաեւ, ըստ Հնդկաստանում գործող «The Institute of Peace and Conflict Studies» կենտրոնի, 2015-2019 թվականներին Իսրայելն ապահովել է Ադրբեջանի Հանրապետության սպառազինությունների գնման տարեկան 60%-ը: Բացի այդ, Ադրբեջանին օգնել է իսրայելական Elta Systems ընկերությունը՝ տրամադրելով Արցախի  համապարփակ թվայնացված քարտեզը՝ ադրբեջանական ուժերին զգալի առավելություն տալով գործողության ընթացքում: Ուստի, 44-օրյա պատերազմի նախօրեին ու նաեւ Արցախում  էթնիկ զտում իրականացնելուն ուղղված ադրբեջանական զինուժի գործողությունից առաջ (2023 թ.), Իսրայելի ղեկավարությունն անհրաժեշտ զենք ու զինամթերք է տրամադրել ադրբեջանցիներին, առանց որի Ադրբեջանը չէր կարող արագ հաջողության հասնել:  Անգամ նշվել է, որ իսրայելական հատուկ ծառայությունները կարեւոր դեր են խաղացել գործողության պլանավորման ընթացքում: 

 Iranian diplomacy    կայքի համաձայն, Արցախն օկուպացնելուց հետո լուրեր էին տարածվել, որ Իսրայելը գրավյալ տարածքներում ձեռնամուխ է եղել ռազմահենակետերի տեղակայմանը:  Ըստ իրանական կայքի   տարածած լուրերի,  2023 թվականին կողմերը պայմանագիր են կնքել Իսրայելի կողմից Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ երկու արբանյակների գնման, ինչպես նաեւ 1,2  մլրդ դոլար արժողությամբ Barak MX հրթիռների ձեռքբերման  վերաբերյալ:

Երկկողմ համագործակցությունը նաեւ նախատեսում էր Ադրբեջանի  հարավային սահմաններում էլեկտրոնային հետախուզական  կայաններ կառուցելու միջոցով վերահսկողության տակ պահել Իրանի տարածքը:

«Iranian diplomacy»-ի փոխանցմամբ, Բաքուն նաեւ  հնարավորություն է տալիս  Իսրայելի հետախուզության եւ հատուկ առաջադրանքների վարչությանը՝ Մոսադին, Ադրբեջանում  ստեղծել գերժամանակակից օպերատիվ բազա՝ Իրանի տարածքում հատուկ  գործողություններ իրականացնելու համար: Բաքուն  միաժամանակ իր օդանավակայաններն է տրամադրում   Իսրայելին՝ անհրաժեշտության դեպքում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար:

Ադրբեջանը նաեւ էներգակիրների մատակարարման առումով Իսրայելի հուսալի գործընկերներից է:

Ըստ առկա տվյալների՝ Իսրայելի հում  նավթի ավելի քան 60%-ը մատակարարվում է Բաքվից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Չնայած Գազայի դեպքերի առնչությամբ միջազգային հանրության  ճնշումների, Ադրբեջանը շարունակում է Իսրայելին էներգակիրների մատակարարման հարցում նշանակալի տեղ զբաղեցնել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դանիել Կապելյան. ֆրանսահայը Կորեայից

Հաջորդ գրառումը

Շուշիի սուրբ Ղազանչեցոցը՝ ռուսների՞ն, թե՞ աղվաններին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Շուշիի սուրբ Ղազանչեցոցը՝ ռուսների՞ն, թե՞ աղվաններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը»...

ԿարդալDetails

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական