Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը՝ Իսրայելի աչքն ու ականջը Իրանի դեմ

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1978-ին հիմնադրված՝ սկզբում գերմանալեզու, այժմ բազմալեզու «Իսրայելն այսօր» Երուսաղեմում տեղակայված լրատվական գործակալությունը մեր աչքի բիբը խոշորացույց է դարձնում։ Առանց տողատակերի, բաց տեքստով արծարծում է թեմաներ, որ առնչվում են մեր տարածաշրջանի երկրների ճակատագրին։ Ազնիվ են, գրում են, չեն թաքցնում։ Այսպես՝ գործակալության երկու հոդված առնչվում են Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններին։

Հունիսի 13-ին ծավալուն վերլուծականում, որին տեղի սղության պատճառով անդրադառնում ենք զգալի կրճատումներով, բացահայտ ասվում է հետեւյալը՝ «Իսրայելի ռազմաօդային ուժերի ճարտարագետները բարեհաջող արդիականացրել են իրենց F-35 մարտական ինքնաթիռները, որի միջոցով հնարավոր կլինի Իրանին զանգվածային ավիահարված հասցնել»։ Հոդվածի հեղինակ Յոհանան Վիսսերը գրում է. «Անցած շաբաթ պարզ դարձավ, որ  Իրանի միջուկային ծրագրի հետ կապված աշխարհի համբերությունը դանդաղ սպառվում է։ Այս տպավորությունը ստեղծվեց Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամների հետ հանդիպման ժամանակ։ ՄԱԳԱՏԷ-ի անդամ 70 երկրների ներկայացուցիչներ կողմ են քվեարկել Իրանի՝ կազմակերպության հետ համագործակցության բացակայության համար դատապարտող բանաձեւին։ Բանաձեւին դեմ են քվեարկել միայն Չինաստանն ու Ռուսաստանը»։ Սա Իրանի դեմ ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաների առաջին «համախմբումն էր» 2020 թվականից ի վեր, որից հետո Իրանը զիջեց եւ թույլ տվեց ՄԱԳԱՏԷ-ին մուտք գործել միջուկային օբյեկտներ, որոնք ցանկանում էր ուսումնասիրել, գրում է «Իսրայելն այսօր» գործակալության վերլուծաբանը, այնուհետ շարադրանքն ուղղելով այն տեսակետին, թե Իրանը միջուկային երկիր է դառնում, 60 տոկոս հարստացված ուրան ունի, որով պարզ ատոմային ռումբ կարելի է ստանալ, իսկ 90 տոկոսի հասցնելու հարցը երկու շաբաթ կարող է տեւել։ Սրան հակադարձել է Իսրայելի ղեկավարը՝ ասելով, թե դեռ հույս ունի, որ միջազգային հանրությունը Իրանի հարցը կլուծի դիվանագիտական ճանապարհով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելով հարցի քննությունը։ Միեւնույն ժամանակ Իսրայելի վարչապետը բազմիցս հայտարարել է, թե Երուսաղեմի կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը։ Եւ ոչ միայն հայտարարությամբ, բառերով, այլ գործնական՝ արդեն կան F-35 մարտական ինքնաթիռները, որոնց միջոցով հնարավոր կլինի Իրանին զանգվածային ավիահարված հասցնել։

Շատ մանրամասն շարադրված այդ ինքնաթիռների մարտական պատրաստվածությանը չենք անդրադառնա, փոխարենը ներկայացնենք վերլուծության այն հատվածները, որ վերաբերում են հակաիրանական կոալիցիային։

«Իսրայելը գաղտնի փորձում է ամրապնդել եւ ընդլայնել հակաիրանական կոալիցիան արաբական երկրների հետ։ Ծոցի երկրները, որոնց հետ Իսրայելը խաղաղության համաձայնագրեր է ստորագրել 2020 թվականին, արդեն ունեն իսրայելական ռադիոտեղորոշիչ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Հաղորդվում է, որ իսրայելական բանակը եւ Մոսադը բազա ունեն նաեւ Բահրեյնում, որը Իսրայելի խաղաղության նոր գործընկերներից է, եւ դա Իսրայելին եւս մեկ հնարավորություն է տվել Իրանի սահմաններին ավելի մոտ գործել։ Նախկինում հայտնի էր, որ Մոսադը գործում է Ադրբեջանից, եւ որ ինտենսիվ շփումներ կան Իսրայելի զինված ուժերի եւ հիմնականում մահմեդականներով բնակեցված այս երկրի բանակի միջեւ։

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նորացված ղեկավարության ներքո, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գաղտնի շփումները նույնպես ակտիվանում են, մինչդեռ Բենեթը անցյալ շաբաթ անակնկալ ուղեւորություն կատարեց Աբու Դաբի։ Այս ամենը կապված է Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու հավանականության աճի հետ։ ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ, այլ տարբեր ձեւերով օգնում է Իսրայելին նախապատրաստվելու այն բանին, ինչը միշտ  «ռազմական տարբերակ» անվանումն է ունեցել։ Ինչ վերաբերում է Սիրիայում իրանական ներթափանցմանը, ապա այնտեղ էլ սրում է նկատվում։ Անցած շաբաթվա ընթացքում իսրայելական զինվորականները երեք հարձակում են իրականացրել իրանական օբյեկտների եւ «Հըզբոլլահի» ուղղությամբ, որ Գոլանի բարձունքներում Իսրայելի սահմանի մոտ ճամբար էր փորձում տեղակայել»։

«Երկու ավիահարվածներ են հասցվել Իսրայելի տարածքից Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածին, իսկ անցած երեքշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի «Մերկավա» տանկերը գնդակոծել են սիրիական եւ «Հըզբոլլահի» դիրքերը։ Իսրայելի օդուժը կրկին ռմբակոծել է իրանական օբյեկտները Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ, ինչի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն հինգ անդամ։ Օդանավակայանը պետք է փակվեր Իսրայելի օդուժի հարձակումից հետո, որի միակ նպատակը իրանական զենքի մատակարարումները Սիրիա եւ «Հըզբոլլահ» դադարեցնելն էր։ Սիրիայում Իրանի դեմ Իսրայելի կողմից իրականացված վերջին գործողությունները արժանացել են նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ դատապարտմանը եւ կարող են ազդեցություն ունենալ Մոսկվայի եւ Երուսաղեմի միջեւ արդեն իսկ լարված հարաբերությունների վրա»։ Հունիսի 13-ի վերոշարադրյալ հոդվածում Ադրբեջանի անունը եզակի ընտրություն չէր։

«Իսրայելն այսօր» գործակալության թղթակից Ռախել Ավրահամը 2021-ի հուլիսի 19-ին Ղարաբաղը ներառող Ադրբեջան կատարած այցից հետո, մի ծավալուն հոդված գրեց՝ ադրբեջանցիների՝ հրեաների հանդեպ սիրո մասին՝ «Մահմեդական Ադրբեջանը, որ Իրանին ուղղված Իսրայելի աչքն ու ականջն է» վերնագրով։

Նեթանյահուի կառավարության հաղորդակցության, արբանյակների եւ կիբերտարածության  նախարար Այոբ Կարայի (Ayoob Kara) պատվիրակությանն ուղեկցող լրագրողը պատմում է, որ իրենք Ադրբեջանում եւ Ղարաբաղի տարածքում Իրանի սահմանին մերձ արշավախմբի ժամանակ ավտոբուսի խափանման պատճառով մի քանի ժամ անցկացրել են ականապատ տարածքում։ Մեկ ուրիշ ավտոբուսով դարձյալ Իրանի սահմանի երկայնքով շարունակել են ճանապարհը։ «Իսրայելի տեսանկյունից իրանա ադրբեջանական սահման այցը մեծ նշանակություն ունի, գրել էր հեղինակը, վկայակոչելով Թեհրանի մոլլաների դեմ Իսրայելի պայքարի մեջ Ադրբեջանի կենտրոնական դերը։ «Իրականում նույնիսկ կարելի է ասել, որ Ադրբեջանը Թեհրանի համար ծառայում է որպես աչք ու ականջ, քանզի այդ երկիրը թշնամաբար է տրամադրված Իրանի նկատմամբ՝  իսլամական այդ հանրապետության հետ լայնածավալ սահման ունենալով»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լսումներ՝ առանց պատգամավորների

Հաջորդ գրառումը

Ալբանիայի վարչապետ Ռամա. «ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիային, Հյուսիսային Մակեդոնիային պատանդ է պահում»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ալբանիայի վարչապետ Ռամա. «ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիային, Հյուսիսային Մակեդոնիային պատանդ է պահում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական