Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական գազը կհասնի՞ Ստեփանակերտ. Բաքուն ժամկետներ է նշել

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը հայտարարում է, որ մինչեւ 2025-ը մտադիր է վերակառուցել եւ ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ազերգազ» գործակալությանը:

«Ազերգազ»-ի տնօրեն Թեյմուր Ջաֆարովն օրերս հայտարարել է, որ մտադիր են ադրբեջանական գազը հասցնել ու վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում:

Թե ինչ հեռահար նպատակ է հետապնդում ադրբեջանցիների այս հայտարարությունը, դժվար չէ գուշակել: Պաշտոնական Բաքուն, որ մտադիր է թե՛ Շուշին, թե՛ Ակնան, գազաֆիկացնել, մտածում է նաեւ Ստեփանակերտին գազ մատակարարելու մասին: Իր վերահսկողության տակ անցած Շուշի, օրինակ, գազ կարող է հասցնել Ստեփանակերտի տարածքով միայն, հետեւաբար առաջիկայում նաեւ Արցախի մայրաքաղաքը կարող է օգտվել «Ազերգազի» մատուցած ծառայություններից: Բայց միայն Բաքվի ցանկությունը բավարար չէ, քանի որ այս պահին հայկական երկրորդ հանրապետությունը գազ ստանում է Հայաստանից: Իսկ Հայաստանին, գիտենք, գազ Ռուսաստսնն է մատակարարում: Հետեւաբար Ադրբեջանի ախորժակը, կապված Արցախին գազ մատակարարելու հետ, ուղղակիորեն պաշտոնական Մոսկվայի հետ է կապված:

«Ազգ»ի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ վստահեցրեցին, որ հարցը առեւտրային կամ շուկայական հարաբերություններում դիտարկել չի կարելի, քանի որ ռուսական «Գազպրոմի» համար փոքրիկ Արցախը, շուկայական հարաբերությունների տեսանկյունից, իրականում էական դեր չի խաղում: Սա քաղաքական հարց է, թե Ռուսաստանը կհանդուժի՞ արդյոք, որ իր խաղաղապահ զորքերի կողմից վերահսկվող տարածքին Բաքուն գազ մատակարարի:

Հայաստանից դեպի Արցախ գնացող գազամուղի որոշ հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով են անցնում: Այս տարի մի քանի անգամ ենք ականատես եղել՝ ինչպես են ադրբեջանցիները պայթեցրել կամ փակել գազախողովակներն ու Արցախն ընդհուպ մեկ ամիս առանց կապույտ վառելիքի է մնացել: Իհարկե, պարզ է, որ սցենարն ամեն պահի կարող է կրկնվել, հետեւաբար կարեւոր է, որ այս հարցում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանություններն ու թե՛ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարությունը ճիշտ ու հաշվենկատ որոշումներ կարողնան ընդունել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն իր հայտարարությունների պատասխանատվությունը փորձում է նաեւ Արցախ տեղափոխել

Հաջորդ գրառումը

ԱԺ-ում սպասում էին ընդդիմությանը, բայց՝ քմծիծաղով

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ-ում սպասում էին ընդդիմությանը, բայց՝ քմծիծաղով

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շարունակվում է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» աջակիցների գործով դատական նիստը

20/08/2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և 18 այլ անձանց գործով...

ԿարդալDetails

Իրանը Բելառուսի հետ համագործակցության միջոցով կկարողանա հաղթահարել պատժամիջոցների բացասական հետևանքները. Փեզեշքիան

20/08/2025

Դիկտատոր Ալիևը միայն Էրդողանին է անխախտ անհրաժեշտ՝ էրդողանյան պանթուրքիստական ծրագրերն իրագործելու ճանապարհին. վերլուծություն

20/08/2025

Տեսանյութ. Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը Հ1-ի եթերից բացահայտ ասել է՝ «խաղաղություն» կոչված գործընթացը ՌԴ-ին տարածաշրջանից հանելու մասին է

20/08/2025

Ֆոտոշարք. Սյունիքի  պատմության ու ազգագրության վավերագիրը Կապանի Երկրագիտական թանգարանում

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական