Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
PARIS, FRANCE - 11/27/2019: Writer Ardavan Amir-Aslani poses during a portrait session in Paris, France on 11/27/2019. (Photo by Eric Fougere/Corbis via Getty Images)

PARIS, FRANCE - 11/27/2019: Writer Ardavan Amir-Aslani poses during a portrait session in Paris, France on 11/27/2019. (Photo by Eric Fougere/Corbis via Getty Images)

Ֆրանսիական «Ատլանտիկո»-ի անդրադարձն Արցախի խնդրին

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական «Ատլանտիկո» նորությունների կայքում հուլիսի 18-ին Արցախի մասին ընդարձակ հոդվածով հանդես է եկել Թեհրանում ծնված ֆրանսաբնակ իրավաբան եւ հրապարակախոս, Մերձավոր Արեւելքի հարցերի գիտակ Արդավան Ամիր–Ասլանին: «Ինոսմի.ռու» («inosmi.ru») էլեկտրոնային պարբերականում նրա հոդվածը ներկայացված է ռուսերեն թարգմանությամբ:

Իրական պաշարումը, որի մեջ է Ադրբեջանն առել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, գրում է հեղինակը, շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերից: Իսկ վերջին շրջանում այս պաշարումը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում: Նման եզրակացության կարելի է հանգել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում  վերջին շաբաթների ընթացքում հնչած ելույթներից: Ադրբեջանի պետական   հեռուստատեսության ղեկավարն, օրինակ, հայտարարել է, թե իր երկիրն ունի Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու բոլոր իրավունքները: Նման գործողության պայմանական ծածկագիրն է «Retribution («վարձատրություն, հատուցում- Գ. Մ.») – 3»: Երկրորդը երեւի նկատի են ունեցել 44-օրյա պատերազմը: 

Քաղաքագետը Ադրբեջանի եւս մեկ լայնածավալ հարձակումը հավանական  է համարում՝ նկատի ունենալով կրկնվող եւ, ըստ նրա, վերջին ամիսներին ավելացած սահմանային միջադեպերը, որոնք նաեւ հանգեցրել են երկու կողմից մի քանի մարդկային զոհերի: Բաքվի կողմից որակվելով իբրեւ «հայկական սադրանքներ»՝ այս իրադարձություններն օգտագործվում են որպես պատրվակներ՝ նախաձեռնելու Լեռնային Ղարաբաղի վերջնական բռնակցումը «անկլավում գտնվող հայկական ռազմական եւ կիսառազմական ուժերին» զինաթափելու քողի տակ: Խոսքն, իհարկե,  Արցախի պաշտպանության բանակի մասին է, «եւ այդ մարդիկ իրենց զենքերը չեն հանձնելու: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարում է, որ հենց այս զինաթափումն է անհրաժեշտ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, հրապարակման հեղինակը հարկ է համարում նկատել, որ ճանաչման պայմանը Բաքվի կողմից այդ «անկլավի» հայերի անվտանգության ու նրանց կարգավիճակի ապահովումն է:  Մինչդեռ, ինչպես նշվում է, վերջիններս արդեն ամիսներ զրկված են կյանքի նորմալ պայմաններից եւ ապրում են վտարման կամ էթնիկ զտման սպառնալիքի ներքո:

Ցավոք, այս հեղինակն էլ տուրք է տվել ժամանակին երեւի հատուկ տարածված ու շատ չարյաց պատճառ դարձած այն մոլորությանը, թե Արցախի խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճ է: Նա հավանական է համարում դրա լուծումը պատերազմի միջոցով: Թեեւ,ինչպես նկատում է, որոշ վերլուծաբաններ դեռ կասկածում են այդ հարցում: Վերջիններս հավատում են Ադրբեջանի կողմից կիրառվող «հարկադրանքի դիվանագիտության» հաջողությանը, որն իր մեջ համադրում է բռնության դրվագները բանակցությունների  դիվանագիտական ալիքի պահպանման հետ, քանի դեռ Բաքուն մտադիր է դրանք շարունակել: Սակայն այժմ գերակշռում է բռնությունը, որից տուժում է «անկլավի» հայ բնակչությունը: Այստեղ էլ խոսքը Լաչինի ճանապարհին ստեղծված վիճակի մասին է:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղիղ հարվածող այս հարկադրանքի միջոցները, ասվում է հրապարակման մեջ, բացահայտում են իրենց իրական նպատակը՝ անկլավի ինքնավար իշխանությունը ոչնչացնելու եւ Ղարաբաղի ողջ տարածքի բռնակցման փորձը՝ բանակցություններում կոնկրետ առաջընթացի բացակայության պայմաններում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կարծես, քաջատեղյակ է Ադրբեջանի մտադրություններին՝ կապված այս հողի հետ: Հարությունյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակի լուծարումը դե ֆակտո հավասարազոր կլինի անկլավի անկախության ոչնչացմանը: Այդ ժամանակ Ադրբեջանը կկազմակերպի (եւ իրականում կձեւացնի) «մունիցիպալ ընտրություններ»: Դե, իսկ այդքանից հետո ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը: Այս կերպ նրանք կվերականգնեն նորմալ կենսապայմանները, իսկ ո՞ւմ համար: Այո, հայ բնակիչների համար, որոնք այդ ժամանակ փաստացի, եւ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, կդառնան Ադրբեջանի քաղաքացիներ:
Հոդվածում հիշատակվում են վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից եւ ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Եվրոմիության կողմից զուգահեռ գործադրվող  միջնորդական ջանքերն ու դրանց ժլատ արդյունքները, Ադրբեջանի ճնշիչ գործողություններին ռուս խաղաղապահների վատ հակազդեցությունը, Արցախի ղեկավարության կողմից Վլադիմիր Պուտինի օգնությանը դիմելը եւ ադրբեջանական շրջափակումը վերացնելու խնդրանքը: Եվ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վիճակը հասել է կրիտիկական մակարդակի:

44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի մոտենալու հետ, եզրակացնում է Արդավան Ամիր-Ասլանին, կարելի է կարծել, որ «հարկադրման դիվանագիությունը», անկախ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից, փաստացի նախապատրաստում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման վերջին ակտը: Այդ երկրի ինքնավստահությունը եւս մեկ անգամ միայն ընդգծում է այս հարցում խոշոր տերությունների թուլությունն ու անտարբերությունը:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ումից ի՞նչ եք պահանջում

Հաջորդ գրառումը

Պաշտոնական Բեռլինից ակնկալում ենք «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» կյանքի կոչել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական Բեռլինից ակնկալում ենք «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» կյանքի կոչել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Ալիեւի այցէն ետք զարմանալի քայքայում... Վատիկանը գաղտնազերծած է հայոց ցեղասպանութեան վերաբերեալ փաստաթուղթերը. թուրքերու կողմէ կատարուած վայրագութիւնները սարսափելի են։ Վատիկանը սկսած...

ԿարդալDetails

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ըստ էության ցեղասպանություն էր. Ֆրենկ Փալոուն

10/05/2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Ուկրաինայի վրա հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական