Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը թուրքական լրատվամիջոցների մեկնաբանությամբ

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դրա նախօրեին Թուրքիայի նախագահը զրուցել է Իլհամ Ալիեւի հետ

Սեպտեմբերի  11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, վերջինի նախաձեռնությամբ: Դա լայն արձագանք էր գտել հայկական, թուրքական եւ միջազգային, այդ թվում նաեւ BBC-ի, Reuters-ի, Euronews-ի, գերմանական DW-ի նման լրատվամիջոցներում: Պարզապես դրա բովանդակության մասին տեղեկություններն են կցկտուր, ինչպես սովորաբար լինում է պետության ղեկավարների համանման մյուս հեռախոսազրույցների պարագային: Պարզապես ասենք, որ վերոհիշյալ հեռախոսազրույցի նախորդ օրը Թուրքիայի նախագահը հեռաձայնել էր Իլհամ Ալիեւին Նյու Դելիից, որտեղ նա մասնակցել  է G-20-ի՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանն Ալիեւի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումների շուրջը, միաժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող վերջին իրադարձությունները:

Գալով ՀՀ վարչապետի հետ էրդողանի հեռախոսազրույցին, ապա Թուրքիայի ղեկավարը Հնդկաստանի մայրաքաղաքում, դեռեւս սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն էր նշել Փաշինյանի հետ հեռախոսակապ հաստատելու իր մտադրության մասին:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության վկայությամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին եւ ընդգծել, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Դա Թուրքիայի տեսանկյունից ենթադրում է Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրումն ու Զանգեզուրի միջանցքի հնարավորինս շուտ բացումը:

 Ի դեպ՝ «Arka.am»-ի հավաստմամբ, Էրդողանը նախօրեին սխալ էր համարել Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, պայմանավորելով ՀՀ վարչապետի հետ իր հեռախոսազրույցը հենց դրանով, ինչը հաստատում են նաեւ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես  tgrthaber.com  կայքէջը, որը երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը ընթերցողին մատուցում է «Ղարաբաղյան ուղերձ Հայաստանին. Էրդողանը զրուցեց Փաշինյանի հետ» խորագրով, ավելացնելով միաժամանակ, որ  Թուրքիան դատապարտել  է «Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ապօրինի ընտրությունները, որտեղ Հայաստանը շարունակում է իր սադրիչ գործողությունները»: Թուրքիայի արտգործնախարարությունը, դատապարտելուց զատ, Արցախի նախագահական ընտրությունները հաղորդագրությամբ որակել է որպես  հաշտության բանակցությունների վիժեցման կանխամտածված քայլ:

ՀՀ վարչապետին հեռաձայնելու էրդողանի նկրտումները թեկուզ մասնակի բացահայտելու առումով հետաքրարական է  haberler.com -ի «Ղարաբաղյան ճգնաժամը հաղթահարելու համար Էրդողանը նախաձեռնություն է հանդես բերում. նա Ալիեւից հետո հեռախոսակապ հաստատեց նաեւ Փաշինյանի հետ» խորագիրը կրող հրապարակումը, որտեղ շարադրվում են Ադրբեջան-Հայաստան լարվածության հարաճուն սրումը կասեցնելու եւ ճգնաժամի գոտում մթնոլորտը խաղաղեցնելու Էրդողանի շա՜տ մարդասիրական ջանքերը:

Այս ամենի առումով թերեւս հատկանշականը թուրքական «Ջումհուրիյեթի» սեպտեմբերի 10-ի համարում Մահմեդ Ալի Գյուլլեր ստորագրությամբ հրապարակված հոդվածն է: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պաշտոնաթերթի համարում ունեցող այս պարբերականում հոդվածագիրը նախ ԱՄՆ-ին է մեղադրում Ռուսաստանի նախաձեռնությամբ սկզբնավորված Ադրբեջան-Հայաստան հաշտեցման «եռակողմ» գործընթացը խափանելու մեջ, (հավանաբար նկատի ունի նոյեմբերի 10-ի անփառունակ հայտարարությունը), որքան էլ իրատեսական չհամարի, վերջինին դատապարտում է բացի Ուկրաինայից, Ռուսաստանի դեմ նաեւ Հարավային Կովկասում երկրորդ ճակատը բացելու  Վաշինգտոնի ձեռնարկումները, որպես սադրանք է բնութագրում Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացին միջամտելու վերջինի ձեռնարկումները, խստագույնս քննադատում է Փաշինյանին Հայաստանի անվտանգության հարցում հույսը Ռուսաստանի վրա դնելու, իսկ ՆԱՏՕ-ի ընդարձակման եվրոպական կոմիտեի նախագահ Գունթեր Ֆեհլինգերին (Gunther Fehlinger) էլ «Հայաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու» Վաշինգտոնի վարչակարգին արած կոչի համար: Ապա գոհունակությամբ արձանագրում է Մոսկվայի նոտան Հայաստանին, թե Կրեմլը այս ամենից հետո չէր կարող «ձեռքերը ծալած նստել»:

Վերջում թուրքական թերթի հոդվածագիր Գյուլլերը եզրակացնում է. «Ղարաբաղում առաջացած ճգնաժամը դեռ շարունակվում է: Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել ստորեւ շարադրված հետեւյալ երեք քայլը.

1.  ԱՄՆ-ի սադրանքները Հարավային Կովկասում չեն դադարի: Հետեւաբար հիմնահարցին վերջնական լուծում տալու համար պետք է կյանքի կոչել 3+3 ձեւաչափը, որի մեջ ընդգրկված են «Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը»,

2. Ռուս- թուրքական համագործակցությունը, ինչպես 20-րդ, այնպես էլ 21-րդ դարում, անգլոսաքսոնյան նախագծերը չեզոքացնելու արդյունավետ գլխավոր  միջոցն է,
3. Թուրքիան Իրանի հետ համատեղ ուժերով, փոխըմբռնման հենքի վրա պարտավոր է ծավալել գաղափարախոսական լուրջ պայքար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ, ԱԴԻԲՈՒԴԻՆ ԵՎ «ԱՅԼՔ»

Հաջորդ գրառումը

Վերլուծական հանրության դերը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրողությունների ճշգրիտ գնահատման գործում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Վերլուծական հանրության դերը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրողությունների ճշգրիտ գնահատման գործում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական