Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգավոր անտարբերություն

Մարիետա Խաչատրյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներն անգամ վկայում են, որ Հայաստանի քաղաքական ուժերը ակնհայտ արդեն իրենց զգում են նախընտրական տրամաբանության մեջ եւ բոլոր իրենց գործողություններն ու խոսքը սինքրոնացնում ա՛յդ տրամաբանությանը: Նրանք ուրիշ ոչինչ չեն նկատում, անգամ այժմ Իրանի շուրջ կատարվող վտանգավոր զարգացումները, ու խորհրդարանի ամբիոնից ընդդիմությանն ուղղված Խաչատուր Սուքիասյանի բնորոշումը, թե կարծես ընդդիմությունը այլմոլորակային լինի,կարելի է հավասարապես տարածել իշխանության վրա` աշխարհն աշխարհով, դուք իշխանության գալու կամ իշխանություն պահպանելու մեն-միակ մտահոգությամբ, ու մոտակա ժամանակի մեջ երբ Իրանին հարվածեն, ու այդ պատճառով Հայաստանի անվտանգության հետ կապված եւս խնդիրներ առաջանան, ապա տեսնես նույն դեմքի արտահայտությամբ կշարունակե՞ք միմյանցից դավաճան ստանալու «հզոր» ջանքերը:

Վերադառնալով նախընտրական տրամաբանությանը, անկախ նրանից, թե ընտրուությունները վրա կհասնեն այս տարեվերջին` արտահերթ, թե եկող տարեկեսին, ապա այդ տրամաբանությունն ամենուր էր վերջին օրերին. ե՛ւ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի թեմայով լսումներին, որի ժամանակ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնողներին նվիրեց իր պատգամավորների ստորագրությունները: Դա երեւում էր իշխող մեծամասնության հեղինակած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության քննարկումից եւ ընդունումից, որն ընդդիմությունն անվանեց Կոպենհագենում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը զուգահեռվող Ալիեւին հաճոյանալու քայլ, աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու եւ անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ ու չմասնակցեց դրա քննարկմանը:

Նախընտրական տրամաբանությունն ամենուր է` եւ վերջին օրերի քրեական պատմություններում, ցավոք`զոհերով, եւ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ձեւաչափում, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը շարունակում էին միմյանց անվանարկելու եւ ոչնչացնելու մաստերկլասներ ցույց տալ:

Իշխանությունն օգոստոսի 8-ին նախաստորագրված հռչակագրի` խաղաղություն բերողի թիկնոցն է քաշել ուսերին, անգամ հպարտանալով ԵԽԽՎ բրիտանացի պատգամավորին վարչապետ Փաշինյանի այն պատասխանով, թե «Զանգեզուրի միջանցք» անվանումը լեգիտիմ խոսույթ չէ, անգամ Ադրբեջանում են սկսել քննադատել Նիկոլ Փաշինյանին` Արցախի վերադարձի անհնարինության եւ մի շարք այլ մեկնաբանությունների համար, իսկ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ շարունակական զիջումները խաղաղություն չեն բերելու:

Անգամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցը առաջիկայում ԱԺ փակ լսումների ձևաչափով քննարկելու ԱԺ նախագահի որոշումն է այդ տրամաբանության մեջ, քանի որ այդ զեկույցը լիագումար նիստի օրակարգ չմտցնելու՝ ԱԺ նախագահի պատճառաբանությունը,  թե խախտվել են այն ներկայացնելու ժամկետները, իրավական հիմքեր չկան լիագումար նիստում քննարելու համար` ոչ մի քննության չի դիմանում. խախտողն էլ էիք դուք, չխախտողն էլ. չխախտեիք: Չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ինձ ասել է, թե ամեն ինչ կանոնակարգի շրջանակում է կատարվել, խախտում չկա: Հավանաբար վերեւներում լավ էլ հասկացել են, որ բազմաթիվ փաստերի ի հայտ գալը լիագումար նիստի բաց հատվածում կարող է մյուս ականատեսների հակափաստարկներին արժանանալ եւ դահլիճում, եւ նրանից դուրս, կարող է բացվել պարտության իսկական դեմքն այս անգամ հրապարակայնորեն, մինչեւ այժմ եղած անպաշտոն վկայությունների արտահոսման ֆոնին նաեւ հրապարակորեն բացելով Պանդորայի տուփը: Եւ դա բոլորովին չի տեղավորվում իշխնականների նախընտրական տրամաբանության մեջ:

Բոլորը` անհատները, քաղաքական ուժերը, որոնք էլի նույն ռեպերտուարի մեջ են, ինչ վերջին հինգ տարին եւ միմյանց սեւացնելով, այդ սեւացնելը տիրաժավորելով փորձում են մոտեցող ընտրություններին ավելի գերադաս դիրք, վարկանիշ ունենալ, իրենց առօրյա ընթացքի արագության մեջ լրիվ անտես են արել, որ այժմ մենք բոլորովին այլ հասարակություն ունենք,քան ասենք հինգ տարի առաջ էր, մինչդեռ հենց իրենք մնացել են տասը տարի առաջվա մեջ, դիրքավորվում են այնպես, ինչպես տասը տարի առաջ:

Լրիվ ուրիշ հանրություն ունենք այժմ: Պարտությունից հուսահատված, ինքն իր ներսը քաշված, ամենօրյա քաղաքական «հզոր» բերմադություններից իրենց է՛լ ավելի անպաշտպան զգացող մեր հանրությունն օտարվել է ձեզանից, պարոնայք քաղաքականնե՛ր, դուք բոլորդ մնացել եք ձեր կողմնակիցներով շրջապատված ու չեք նկատում, որ ունենք այնպիսի հանրություն , որի գերակշիռ մասն անտարբեր է հիմա բոլոր ցնցող բացահայտումների, բոլոր քողազերծումների, անգամ սպանությունների հանդեպ:

Այնքան բան տեսավ մեր հանրությունը, այնքան ստեր ու ստախոսների, այնքան ազգափկիչների, որոնք եկան ու անցան` հուսախաբ անելով, իսկ հոգսը մնաց իրենը, չպակասեց, չփոխվեց, այլ էլ ավելի ահագնացավ, նրան դարձնելով մենակ, անտարբեր, անգամ անկարեկից` ցավալի դեպքերի հանդեպ:

ԱԺ-կառավարութուն վերջին հարցուպատասխանի ժամանակ ես մի տասներորդ հարցից թողեցի լրագրողական օթյակը եւ հեռարձակումն ականջիս՝ դուրս եկա շենքից` տուն գնալու: ԱԺ-ում դրամատիկ հարցուպատասխան էր, վարչապետի եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ հերթական ընդհարումն էր, իսկ փողոցում, օպերային հարակից կանգառում այլ զուգահեռ կյանք էր` խորհրդարանում տեղի ունեցողի հետ կապ չունեցող, մարդիկ այդ բոլորից անհաղորդ էին Ոչ մեկի ձեռքում չտեսա հեռախոս, որ միացած էր ԱԺ-ում կատարվողին, մեքենաներում ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում չէին լսում, ինչպես տարիներ առաջ էին մի բան փոխելու հույսով մարդիկ միացնում եւ լսում: Մարդիկ հոգսառատ եւ անտարբեր`շտապում էին հարկավոր փոխադրականը գտնել, իրենց երեկոն էին փորձում կազմակերպել, ու վստահ եմ, եթե բարձրացնեի հեռարձակման ձայնը, բարկացած պահանջելու էին անջատել միմյանց հասցեագրված ընդդիմության եւ իշխանության կոպտախոսությունը, հիշոցներ նետելու երկկողմանի ճարպկությունը` ասելով, թե բոլորն էլ նույնն են ու հոգնել են նրանցից:

Այո, մարդկանց վրա վտանգավոր անտարբերություն է իջել, եւ դրան նպաստել է ընդդիմություն-իշխանություն տարիներով բեմադրվող դիմակայությունը, արտաքին ազդեցությունների դեմ ներարկվող անպաշտպանությունը, մարդկանց կյանքը իրապես բարելավելու պետական կառույցերի անկարողությունը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունը: Անգամ երկրի անվտանգության առումով այլեւս մարդիկ չեն մտահոգում- անտարբեր են դարձել:

Անտարբեր ժողովուրդն, իհարկե, չի պահանջի Թրամփի երթուղու վերաբերյալ պայմանավորվածությունների պարզաբանում, ճակատագրական որոշումների հիմնավորում, անգամ կարող է ընտրություններին չմասնակցել: Մենք նոր, վտանգավոր անտարբերությամբ վարակված հանրություն ունենք, ու դրա մեջ մեղավոր են ընդդիմությունն ու իշխանությունը միասին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

Հաջորդ գրառումը

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Անտարբերություն կա թե՛ միմյանց, թե՛ թշնամու բանտում տառապողների նկատմամբ»

03/10/2025
Հաջորդ գրառումը

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական