Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի լսում ենք ոստիկանական բաժանմունքում ծեծի դեպքի մասին»

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս փաստաբանական համայնքն աղմակահարույց հերթական միջադեպի մասին բարձրաձայնեց: Փաստաբան Կարեն Ալավերդյանի պնդմամբ՝ մեղադրյալի աթոռին է հայտնվել այն բանի համար, որ փորձել է ոստիկանությունում փրկել պաշտպանյալին մի խումբ պարեկների ու ոստիկանների բռունցքների ու ոտքերի հարվածներից: Ավելին, ըստ նրա՝ պաշտպանյալին ծեծելուց հետո ոստիկանները նաեւ իրեն են բռնության ենթարկել: Այսքանից հետո իրավապահներն իրեն ու իր պաշտպանյալին են մեղադրանք առաջադրել խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջին մի քանի ամսվա ընթացքում ոստիկական բաժանմունքում փաստաբանին բռնության ենթարկելու երկրորդ դեպքն է գրանցվում: Թեմայի վերաբերյալ «Ազգ»-ը զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ:

– Ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելն իրավապահ համակարգի ծառայակիցների համար ասես նորմա է դարձել: Ինչի՞ հետեւանք է սա:

– Միջադեպին լավագույն գնահատականը տվել են փաստաբանական համայնքում՝ նշելով, որ վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի հանդիպում կամ լսում ենք ոստիկանական բաժանմունքում հերթական ծեծի դեպքի մասին: Ակնհայտ է, չէ՞, որ բացահայտված եւ հրապարակված դեպքերի քանակն իրական դեպքերի թվի հետ հարաբերակցության մեջ չնչին թիվ է կազմում: Կարելի է, չէ՞, նաեւ պատկերացնել, որ Սարյան փողոցում, մարդկանց ու տեսախցիկների առջեւ մեկ հարվածով անձին գետնին տապալող ոստիկանն ինչերի է ընդունակ ոստիկանական մեքենայում կամ բաժանմունքում՝ կողմնակի աչքերից հեռու: Միանշանակ է, որ տեղի ունեցողն ուղիղ թողտվության արդյունք է: Բռնարար ոստիկանները քրեական պատասխանատվության անխուսափելիության պայմաններում չեն կարող այսպիսի վարք դրսեւորել:

–Եթե նախորդ միջադեպի մասով պատճաշ քննություն տարվեր, իրավական գործընթաց ընթանար, կկրկնվե՞ր դեպքը:

– Նախորդ դեպքը մոտ չորս ամիս առաջ է տեղի ունեցել, երբ ոստիկանության Էրեբունի բաժնում ծեծել էին երկու փաստաբանների: Այդ դեպքով փաստաբանների պալատի ճնշման արդյունքում՝ բռնարար ոստիկանների լիազորությունները դադարեցվեցին կամ կասեցվեցին, սակայն չորս ամիս է ինչ այդ պարզ գործի նախաքննությունը չի ավարտվում եւ, ըստ երեւույթին, տեղի է ունենում այսպես ասած՝ «գործի մաշեցման» պրոցես: Սրան զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչպես է ընդամենը մի քանի օրում ավարտվում այն քրեական վարույթի նախաքննությունը, որտեղ տուժողը վարչապետի որդին է:

– Ոստիկանության «բարփոխման» սոուսի մեջ է նաեւ ոստիկանների՝ անչափահասների վրա ձեռք բարձրացնելը: Մոտ մեկ տարի առաջ պարեկը Վանաձորում էր անչափահասի ծեծել, մոտ տասն օր առաջ էլ Դիլիջանի՝ քրեականի պետի մասնակցությամբ սահմռկեցնող տեսանյութը ցնցեց բոլորիս: Սա՞ ինչի մասին է խոսում:

– Անչափահասներին ծեծելու դեպքերին իրավական գնահատական տալը նշանակում է ոչինչ չասել: Բնականաբար, անչափահասների նկատմամբ բռնություն գործադրելու հանցակազմերը համապատասխան հանցագործությունների որակյալ (ծանրացնող) դրսեւորումներից են, իսկ բարոյական առումով, իհարկե, կտրականապես մերժելի է: Եթե անգամ անչափահասը հակաօրինական վարք է դրսեւորել, ապա դրա համար հատուկ կառուցակարգեր կան, օրինակ՝ հոգեբանի աշխատանք, դաստիարակչական միջոցառումներ եւ այլն:

– Իշխանությունն անընդհատ խոսում է Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոն» լինելու մասին, բայց իրողությունները հակառակի մասին են խոսում: Հիմա մենք ինչի՞ բաստիոն ենք:

– Հայաստանում տեղի ունեցողը ժողովրդավարության եւ դեմոկրատիայի հետ որեւէ աղերս չունի: Ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ բոլոր պետական մարմինները այսպես կոչված ինքնավար ռեժիմով են աշխատում: Պետական մարմիններում որեւէ մեկին չի հետաքրքրում օրենքը, իրավական կարգավորումները, պետական մարմնի նպատակները. նրանք առաջնորդվում են բացառապես այդ պահին այդ հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարների անձնական դիրքորոշումներով եւ քմահաճույքներով: Բանն այն է, որ այդ պաշտոնյաները տեսնում են, թե, ինչպես, օրինակ, վարչապետը կարող է ՀՀ ինքնիշխան տարածքներն առանց իրավական համապատասխան ընթացակարգերի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա զիջել թշնամուն եւ մտածում են, որ հենց դա է վարքագծի ընդունելի կանոնը: Հետեւաբար՝ իրենք էլ իրենց ոլորտներում են սեփական հայեցողությամբ վարչարարություն անում ու տարբեր հարցեր լուծում:

– Եթե իրավապահ համակարգի ներկայացուցիչն անչափահասի է ծեծում, հետո՝ փաստաբանի վրա ձեռք բարձրացնում, բողոքի ակցիաների ժամանակ՝ լրագրողների ոտքի տակ տալիս, ապա ՀՀ շարքային քաղաքացին ինչպե՞ս իրեն ապահով զգա:

– Քանի մենք այսպիսի հակաժողովրդավարական ընթացքի մեջ ենք, ապա որեւէ մեկն ապահովագրված չէ իրավական կամայականություններից: Շեշտում եմ՝ որեւէ մեկը: Նախորդ շաբաթ մի հետաքրքրական բան տեղի ունեցավ, որի մասին քիչ խոսվեց: Նախկին դատավորներից մեկը, դատարանում դիմելով դատավորին, ասաց, որ «վաղը, մյուս օրը դուք էլ կարող եք նստած լինել այս աթոռին»: Ահա այս խոսքերը պետք է լսեն եւ ականջներին օղ անեն բոլոր կամակատար եւ օրինախախտ պաշտոնյաները:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնորոշումը Արցախի հայերի անօտարելի իրավունքն է. Միխայիլ Ալեքսանդրով

Հաջորդ գրառումը

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական