Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վե՛րջ տվեք… նավթի՞ն

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 14-ի առավոտյան «Just Stop Oil» (Վե՛րջ տվեք նավթին) ակցիայի երկու ակտիվիստ Լոնդոնի Ազգային պատկերասրահում գտնվող Վան Գոգի «Արեւածաղիկներ» կտավի վրա երկու պահածոյացված տոմատի հյութ են դատարկում, որից հետո նրանցից մեկը վանկարկում է.

«Ի՞նչն է ավելի կարեւոր՝ արվեստը, թե կյանքը: Արդյոք այն ավելի՞ թանկ է, քան սնունդը, քան արդարությունը: Ի՞նչն է ձեզ ավելի մտահոգում՝ կտավի՞ անվտանգությունը, թե՞ մարդկանց եւ մեր մոլորակի…»:

«Just Stop Oil» ակցիան սկիզբ է առել այս տարվա փետրվարի 14-ին եւ ուղղված է ընդդեմ նավթային վառելիքի արտադրման ու  շահագործման: Այս դեպքն առաջինը չէ, երբ կազմակերպությունը փորձում է իրեն լսելի դարձնել՝ արվեստի գործերին վնաս հասցնելու միջոցով: Դեռեւս հուլիսի 4-ին նույն պատկերասրահում, երկու ակտիվիստ տպագրված ապոկալիպտիկ իլյուստրացիայով փակում են Ջոն Կոնստեբլի «Խոտի սայլ» կտավը, իսկ ձեռքերը սոսնձում նկարի շրջանակին: Երկու երիտասարդներին ձերբակալում են, իսկ նկարն ուղարկում են վերականգնման: Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Նկարիչների թագավորական ակադեմիայում մի խումբ ակտիվիստներ իրենց սոսնձում են Լեոնարդո Դա Վինչիի խորհրդավոր ընթրիքի պատկերին, իսկ նկարի ներքեւում թողնում են «No New Oil» (Ո՛չ նոր նավթին) գրությունը:

Բարեբախտաբար, Վան Գոգի կտավը պաշտպանված է եղել ապակիով, վնասվել է միայն նկարի շրջանակը, եւ հաջորդ օրն իսկ նկարը կրկին դրվել է ցուցադրության: Ակտիվիստները ձերբակալվել են:

Հետաքրքրական է՝ ի՞նչ են մտածում թանգարանի աշխատակիցները եւ ինչո՞ւ մինչ օրս միջոցներ չեն ձեռնարկել նմանատիպ միջադեպերը կանխելու համար: Մյուս կողմից էլ, թվում է, թե ակտիվիստները չեն ցանկանում վնասել հենց արվեստի գործերը (դժվար թե այս նախաձեռնությունը կազմակերպածները չիմանային, որ նկարը պաշտպանված է ապակե շերտով), նրանք փորձում են հասարակության ուշադրությունը գրավել նմանատիպ ծայրահեղ քայլերով: Հատկանշական է նաեւ, որ այս կազմակերպությունը նմանատիպ ակցիաները հիմնականում իրականացնում է երիտասարդների միջոցով: Այդ երիտասարդներից քանի՞սն է հասկանում՝ ի՛նչ է անում կամ ինչի՛ համար: Նրանցից քանի՞սն է իր արածին լուրջ հաշվետվություն տալիս:

Այս հոդվածի նպատակն էլ ոչ թե այս միջադեպի լուսաբանումն է, այլ ազգային եւ մշակութային արժեքների պաշտպանությունն ու պահպանումը: Այն, ինչ անում են այս դեռահասները, հակամշակույթի վառ օրինակ է, որի դրսեւորումները վերջին մի քանի տարում բավական շատացել են (ԱՄՆ-ում կոնֆեդերատ բանակի հրամանատարների արձանների տեղահանումը «Black Lives Matter» շարժման շրջանակներում): Եթե «Just Stop Oil» կազմակերպությունը պայքարում է վառելիքի արտադրման եւ շահագործման դեմ, ապա ինչո՞ւ է վնասում արվեստի գործերը, որոնք վառելիքի արտադրման կամ շահագործման հետ որեւէ կապ չունեն: Միգուցե ոչ թե «Վե՛րջ տվեք նավթին», այլ պարզապես՝ «Փրկե՛ք արվեստը»…

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Արվեստաբան, Ժամանակակից Արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը գնաց իր ճանապարհով Ղարաբաղի հարցում․ Պուտին

Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական