Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիդնեյի Սիմֆոնիկ նվագախումբը սգում է ԱՐԱ ՎԱՐԴՈՒԿՅԱՆԻ մահը

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպես բարեգործ, հովանավոր, հանդիսատես եւ գործընկեր Արա Վարդուկյանը երկար տարիներ զորավիգ է եղել Սիդնեյի Սիմֆոնիկ նվագախմբին: «Միջազգային համբավի արժանացած դաշնակահարների մենահամերգների» մեր շարքը կազմակերպելը նրա բազմամյա համբերատար նվիրվածության արդյունքն էր:

Համերգների տեխնիկական պատրաստվածության գծով Ավստրալիայի առաջատար փորձագետներից մեկը լինելով՝ Արան հնարավոր ամեն ինչ անում էր կատարողական արվեստի ամենաբարձր մակարդակները նվաճելու համար, եւ նրա հոգատարությունը ինչպես անհատ երաժիշտների, այնպես էլ երաժշտական գործիքների հանդեպ մեծ ճանաչում էր ձեռք բերել ամբողջ աշխարհում: Դաշնամուր լարելու հմուտ մասնագետը երկար ժամանակ էր անցկացնում Սիդնեյ ժամանող յուրաքանչյուր արվեստագետի հետ, ներկայացնելով նրանց իր մասնագիտական բազմամյա փորձառությունը կատարողական համապատասխան ոլորտներում, որպեսզի վստահ լիներ, որ նրանց երաժշտական գործիքները կապահովեն ակնկալվող ձայնային գերազանց մակարդակը:

Մանրամասնությունների մեջ խորամուխ լինելը աներեւակայելիորեն բնութագրական էր նրան, եւ մեր հանդիսատեսը մեկ անգամ չէր, որ դրա ականատեսն էր եղել, հատկապես նվագախմբի «Steinway Concert Grand Piano» դաշնամուրի վերանորոգումից հետո:

Երաժշտության բոլոր ոլորտներում անձնուրաց նվիրյալը, իր տիկնոջ՝ Նաիրիի հետ, 1985-ին հիմնեց «Թեմա եւ վարիացիներ» խորագրով դաշնամուրային դասընթացների ծառայությունը: Նրանք նաեւ առատաձեռն բարեգործներ հանդիսացան Ավստրալիայի արվեստասեր հասարակության շրջանում: 2011-ին նրանք հիմնեցին նույնանուն մի հիմնադրամ, որպեսզի ֆինանսական օժանդակություն եւ մասնագիտական ուղղվածություն կարողանան տրամադրել ավստրալիացի լավագույն երիտասարդ դաշնակահարներին: Նրանց «Ծաղկող Արվեստագետներ» համերգային շարքը անթիվ-անհամար կատարողներին առիթ տվեց մենահամերգներով հանդես գալ արվեստասեր հանրության առաջ:

Որպես արվեստի ջատագով եւ հմուտ մասնագետ Արան 2016-ին պարգեւատրվել է «Ավստրալիայի Օրդենի» պետական բարձրագույն շքանշանով:

Մեր խորին ցավակցությունները Նաիրիին, Հայկին, Դրոյին եւ նրանց ընտանիքներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմությունը երրորդ անգամ փողոց դուրս կգա

Հաջորդ գրառումը

Գոնե Դադիվանքը կարո՞ղ ենք փրկել

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Գոնե Դադիվանքը կարո՞ղ ենք փրկել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական