Ադրբեջանական սուտ դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին 14 տարվա բանտարկություն նախատեսող՝ «ահաբեկչությանը ֆինանսավորելու» ծիծաղելի մեղադրանքով ամբաստանությունն ունի շատ ավելի լուրջ պատվիրատու, քան Իլհամ Ալիեւն է: Ճիշտ է, վերջինս վաղուց է խոսում հայազգի գործչի եւ գործարարի դեմ՝ այսպես կոչված «կոռուպցիոն մեղքերի» համար, սակայն այս «գործում» շահագրգռված գլխավոր կողմը Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Այն ծավալուն աշխատանքը, որ կազմակերպել ու ֆինանսավորել է Ռուբեն Վարդանյանը Հայոց ցեղասպանության փաստի հանրահռչակման եւ ընդհանրապես աշխարհում ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման ասպարեզում, նրան դարձրել է Ցեղասպանությունը ուրացող Էրդողանի արխիթշնամին: Էրդողանը գլուխն է, Ալիեւը՝ պոչը:
Հ.Ա.