Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

ԱԶԳ
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդը մերժեց վարչապետ Փաշինեանի ուղղորդութեամբ 10 ուխտադրոյժ եպիսկոպոսներու սադրանքը»

Լրատուութիւնը տարածուած էր յանկարծ՝ 10 յայտնի ուխտադրոյժ եպիսկոպոսներ 18 դեկտեմբերին, հինգշաբթի երեկոյեան ժամը 5-ին, պիտի ներկայանան Մայր Աթոռ, Ամենայն Հայոց Հայրապետէն պահանջելու, որ հրաժարի եւ ինքզինք հանգստեան կոչէ:

Կայծակնային արագութեամբ, սակայն, բազմաթիւ քաղաքացիական խմբաւորումներ հակադարձեցին օրինականութեան այդ կոպիտ ու նոր խախտումին եւ նոյն ժամուն Մայր Աթոռի շուրջ հաւաքուելով պախարակեցին ուխտադրոյժ հոգեւորականներու այդ քայլը:

Արդիւնքը աւելի քան յստակ եւ ցնցիչ էր: Մայր Աթոռ Ս. Էջմիածինի շրջափակը ողողուած էր հազարաւոր հաւատացեալներով, որոնք անդադար կը վանկարկէին «Վեհափառ-Վեհափառ», որպէս զօրակցութիւն Ամենայն Հայոց Հայրապետին:

Այս պայմաններուն մէջ է, որ Գարեգին Բ. Կաթողիկոսը հոգեւորականներու երկար շքախումբով, ըստ սովորականի, դուրս եկաւ Վեհարանէն եւ ուղղուեցաւ դէպի Մայր Տաճար՝ զանգակատան ղօղանջներուն եւ ժողովուրդին կոչերուն տակ: Եկեղեցական արարողութեան վերջաւորութեան եւ Վեհափառի հայրական յորդորներով լեցուն քարոզէն ետք թափօրը նոյն ձեւով վերադարձաւ Վեհարան՝ կոմիտասեան աւանդական օրհներգը հնչեցնելով՝ «Ամէն հայի սրտից բխած՝ լսիր այս ձայն, ո՛վ Աստուած, երկար կեանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց հօր», մինչ հաւատացեալներու հոծ բազմութիւնը աւելի բարձր կը ձայնակցէր. «Տէր, անսասան պահիր դու միշտ քո իսկ սիրած Մայր աթոռ»:

Այսպէսով, ուղղորդուած ուխտադրոյժ եպիսկոպոսներու սադրանքը նուաստացումով եւ խեղճութեամբ հասաւ իր աւարտին:

Մեր՝ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած Մամուլի կոչը կը մնայ նոյնը, այս ազգավնաս կեղծ տագնապին սկզբնաւորութենէն ի վեր:

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր հաստատ եւ յստակ կանոնադրութիւնը, որուն գործադրութեամբ է որ միայն ան նկատի կ՛առնէ բարեփոխումներ երբ պահանջ զգացուի բարեփոխումներու: Իսկ իշխանութիւնները պէտք է դադրրեցնեն կամայական կալանաւորումներու իրենց գործելակերպը, եւ ընդհանրապէս հրապարակաւ ազատ խօսքի եւ գործունէութեան երաշխիք տան եպիսկոպոսական եւ եկեղեցական ժողովներու մասնակցող հոգեւորական թէ աշխարհական անդամներուն, որպէսզի այդ ժողովները կարելի ըլլայ գումարել:

Այսօրուան Հայաստանի մէջ իշխանութեանց կողմէ ստեղծուած եղբայրատեաց մթնոլորտը որոշակիօրէն միայն ի նպաստ է մեր հայրենիքի թշնամիներուն:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

ԱԶԳ (Հայաստան), ԱՊԱԳԱՅ (Մոնրէալ), ԱՐԵՒ (Եգիպտոս), ԶԱՐԹՕՆՔ (Լիբանան), ՆՈՐ ԱՇԽԱՐՀ (Յունաստան), ՊԱՅՔԱՐ (Պոսթոն), The Armenian Mirror Spectator (USA), ՍԱՐՏԱՐԱՊԱՏ (Արժանթին)

18 Դեկտեմբեր, 2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հաջորդ գրառումը

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

26/12/2025
Հաջորդ գրառումը

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական