Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի աշխատակից Ստեփան Պապիկյանի «Ջրածնային էներ-գետիկայի զարգացման հեռանկարները» գրքույկը:
Մանրակրկիտ շարադրված է ջրածնային էներգետիկայի զարգացման առավելությունները, ինչպես նաեւ շահագործման նպատակահարմարությունը Հայաստանում: Միջազգային հարուստ փորձը վկայում է, որ կարող ենք արդյունավետ օգտագործել ջրածնային էներգիան: Առաջարկվում է ՀՀ-ում ստեղծել համապատասխան լաբորատորիաներ,մշակել մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարություն, ինչպես նաեւ բուհերում դասավանդել «Ջրածնային էներգետիկա» առարկան: Այս դեպքում կարող ենք տնտեսել վառելիքի որոշակի քանակություն: Տրվում է նաեւ աշխարհի էներգետիկայի զարգացման հեռանկարները:
Հեղինակը մասնավորապես գրում է.
«Ջրածինը էներգիայի իդեալական աղբյուր է եւ էկոլոգիապես մաքուր վառելիք: Նրա այրման ջերմությունը (1.17 ԳՋոուլ / կգ) գրեթե երեք անգամ գերազանցում է նավթին եւ չորս անգամ ածխին կամ բնական գազին: 2018 թվականին աշխարհում ջրածնի սպառումը կազմել է մոտ 74 միլիոն տոննա: Մինչեւ 2030 թվականը, նրա տարեկան պահանջարկը կարող է աճել մինչեւ 100-114 միլիոն տոննա ջրածնի՝ մոտ 2 դոլար/կգ արտադրական արժեքով: Մինչեւ 2050 թվականը ջրածինը կբավարարի աշխարհի էներգետիկ կարիքների 18%-ը: 2019 թվականին ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների թիվը կազմեց 25000 մեքենա, իսկ ավելի քան 12000-ը ՝ վերջին տարվա ընթացքում: Այս ոլորտի առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը:Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները:
Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ:
Նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ բնագավառով հետաքրքրվողների համար: