«Պրոսոդիա» ամսագիրը տուգանվել է` Տուրգենեւի նամակից անպարկեշտ մեջբերումների համար

38

Ռոստովի պոեզիայի «Պրոսոդիա» ամսագիրը տուգանվել է 35 հազար ռուբլով` Իվան Տուրգենեւի նամակից հայհոյանքի մեջբերման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրատարակության գլխավոր խմբագիր Վլադիմիր Կոզլովը:

Հայցեր են ներկայացվել անձամբ Կոզլովի եւ ANO Innovative Humanitarian Projects-ի դեմ, որին պատկանում է prosodia.ru-ի գրանցման վկայականը: Պարբերականը տուգանվել է հրապարակախոս Ալեքսանդր Հերցենի հետ դասականի նամակագրությունից հատվածներ մեջբերելու համար : Դրանում Տուրգենեւն օգտագործում է ոչ կոռեկտ բառ՝ «ապօրինի որդի» իմաստով («Չ******Ս»):

«Ինչ-որ պահի, երբ մասնագետները ներկայացրեցին իրենց փաստարկները, ես սկսեցի մտածել, որ դրա պատճառով կարող են նախազգուշացում անել մեզ, այդպես էր կարծում նաեւ «Ռոսկոմնադզորը»: Բայց ոչ, ըստ երեւույթին, պետք է պատժվեր հասարակական բարոյականության ապականումը, եթե նույնիսկ կատարված է ռուսաց մեծ ու հզոր գրողի կողմից»,- գրել է Կոզլովը:

Այն, որ «Ռոսկոմնադզորի» Դոնի վարչությունը վարչական գործ է կազմել, հայտնի է դարձել փետրվարի 16-ին: Այնուհետ ամսագրի գլխավոր խմբագիրը հիշեցրեց, որ հրապարակումը այլասերություն չի սերմանում, բայց նաեւ չի հավատում, որ 18 տարեկանից բարձր ընթերցողները պետք է պաշտպանված լինեն դասականներից:       

Գ.Գ.