Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պոպուլիստի ու բռնակալի վերջը

Հակոբ Ավետիքյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
89
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես աբոխավարությունից (populism) դեպի մենիշխանություն (authoritarianim) եւ այնտեղից էլ բռնատիրություն (dictatorship) սահուն անցում կատարած բոլոր իշխանավորների պարագայում, Ռեջեփ Թայիբ Էրդողանին էլ այլեւս չեն փրկի կայսերապաշտական եւ աշխարհակալական կրակոտ ճառերն ու նվաճողական գործողությունները, որոնց զոհ գնաց, ինչպես Սիրիայի եւ Միջերկրականյան ավազանի այլ երկրներ, նաեւ մեր հայրենիք Արցախը: Ճիշտ է, նվաճողական նման քաղաքականությունը կարող է ոգեւորել ազգայնական դաստիարակությամբ սնված թուրք զանգվածներին, սակայն՝ ժամանակավոր կերպով: Բոլոր ժողովուրդներին, այդ թվում նաեւ թուրք ժողովրդին, ամեն բանից առաջ պետք է հաց, ապա՝ ներքին արդարություն: Մինչդեռ Էրդողանն իր 22 տարվա իշխանության ընթացքում, օգտվելով երկրի աշխարհագրական գերազանց դիրքից ու բնության հարստությունից՝ որոշակի չափով հաջողեց կերակրել իր ժողովրդին, սակայն գրեթե ամբողջությամբ ոտնատակ տվեց արդարությունը: Եվ այդ է պատճառը, որ, միջազգային մասնագետների գնահատմամբ, մինչեւ վերջերս Թուրքիան համարվում էր մրցակցային մենիշխանությամբ կառավարվող երկիր ու վարչակարգ (competitive authoritarian regime) ունեցող պետություն, որտեղ, ինչպես այժմ մեր երկրում, գործադիրն իշխում է անհակակշիռ, դատական համակարգը գտնվում է գործադիրի վերահսկողության ներքո ամբողջությամբ, իսկ չորրորդ իշխանություն մամուլը՝ մեծամասամբ: (Ականջներդ կանչի, Նիկոլ Փաշինյան, Հեյդարօղլու Իլհամ եւ արբանյակներ): Արդյունքում ստացվում է, միջազգային եզրաբանությամբ՝ մերկապարանոց մենիշխանություն (naked authogracy), կամ՝ հրաժեշտ արդարությանը, ռամկավարությանը:

Եվ այս հողի վրա անակնկալ չպետք է լիներ այն, ինչը տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ Թուրքիայի գրեթե ողջ տարածքում՝ Ստամբուլից մինչեւ Անկարա, Իզմիր եւ անգամ՝ հեռավոր Էլազիկ: Բավեց, որ ընդամենը մեկ քաղաքական գործիչ, հանձին 15 միլիոնանոց քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, չզսպի իր հավակնությունը առաջիկա 2028 թ.ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու ներկայանալու, այսինքն ասպարեզ կարդա գործող նախագահի դեմ, ապա ամբաստանությունը, կոռուպցիոն բնույթի մեղադրանքով կարվեց այնքան արագ, որքան կարվում է… Հայաստանում: Մարդը ձերբակալվեց մարտի 19-ի առավոտյան, իր տանը, պիժամայով, որից հետո դժվար չէր կարը շարունակել նորանոր կարվածքներով՝ էլ կոռուպցիոն սխեմաներ, էլ «ահաբեկչական» կազմակերպությունների ֆինանսավորում, եւ այլն:

Հետագա սյունակներում ընթերցողը Թուրքիայում կատարվողի մասին կգտնի ավելի լայն մանրամասնություններ մեր ձեռնհաս հեղինակների հոդվածներում՝ խռովությունների եւ բողոքի ցույցերի տարածման, նույնիսկ հարեւան Իրանի Ուրմիա շրջանում դրանց տարածվածության մասին:

Մեր հոդվածագրերի կարծիքով, լարված իրավիճակի շարունակման դեպքում Էրդողանը ի վերջո ստիպված կլինի հրաժեշտ տալ 4-րդ անգամ ընտրվելու իր բուռն ցանկությանը: Իսկ իմ կարծիքով, վերհիշելով 1960 եւ 1980 թթ.ը, երբ զինվորական իշխանություն հաստատվեց այդ երկրում, պատմությունը կկրկնի իրեն. բոլորիս հայտնի «խորքային իշխանությունը», այսինքն բանակի բարձր սպայակազմը, հեղաշրջմամբ կամ այլապես, ձեռքը կառնի իշխանությունը: Որովհետեւ երկրի 1 միլիոնանոց ու հետզհետե տեխնիկական նորագույն միջոցներով համալրվող, ՆԱՏՕ-ի առաջամարտիկ համարվող թուրքական բանակը պարզապես չի կարող անոթի մնալ, մինչ երկրի դրամանիշը՝ լիրան, դոլարի նկատմամբ անկման նոր մրցանիշեր է արձանագրում ամեն ժամ, իսկ մեծ հարկատուներն արդեն 2-րդ շաբաթը պարապուրդի են մատնված:

Թուրքիայի նման՝ ռազմիշխանությամբ ղեկավարվող հարեւան ունենալու դեպքում ի՞նչ ենք անելու մենք: Դժբախտաբար՝ շատ քիչ բան: Բայց գոնե կարող ենք, գեթ առժամանակ, հրաժարվել ծեքծեքուն դիվանագիտությունից, «Խաղաղության պայմանագիր», «Մարգարայի կամուրջ» եւ նման դատարկաբանություններից, եւ գլխավորը՝ գուրգուրալ ու զինել մեր բանակը եւ, միաժամանակ, պահպանել Գյումրիի ռազմաբազայի վրա փողփողացող դրոշը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրապարակե՛ք «խաղաղության» բանակցային փաստաթուղթը

Հաջորդ գրառումը

Starlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Starlink-ն արդեն գործում է Հայաստանում․ Իլոն Մասկ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական