Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ն ԱԹՍ-ների դեմ պայքարն ինքնաձիգո՞վ է պատկերացնում

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը թեեւ 2003-2005 թթ ծառայել է հայկական բանակում, բայց այժմ կրակելու դասընթացների է մասնակցում: Facebook-ի պաշտոնական էջում տեղադրված հրապարակումից ու կցված լուսանակարներից ենաթադրել կարելի է, որ ԱԺ փոխխոսնակը ծառայության ժամանակ կա՛մ կրակել չի սովորել ու այդ բացը հիմա է փորձում լրացնել, կա՛մ իսկապես ոգեւորվել է պաշտպանության նախարարության հայտարարած դասընթացից ու ամառային ակնոցն աչքերին հագած՝ որոշել է հետ չմնալ «թրենդից»:

«ԱԺ պատգամավորների եւ աշխատակիցների հետ մասնակցեցինք հրաձգության դասընթացին»,- Facebook-ի իր էջում գրել է Արշակյանն ու դրական արձագանքել օգտատերերից մեկի մեկնաբանություն-դիտարկմանը, թե պաշտոնյաներն ու պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն պահեստազորայինների պարբերական վարժանքներին:

«Կիսում եմ Ձեր կարծիքը եւ հանդես եմ եկել նման առաջարկով: Առաջիկայում առիթ կլինի քննարկել եւ համապատասխան իրավական լուծումներ գտնել»,- հավաստիացրել է Արշակյանը:

«Ազգ»-ը հետեւողականորեն կլինի, թե պարոն փոխխոսնակն ինչքանով է հետամուտ լինելու իր ասածին, ավելին՝ սիրով կլուսաբանենք պատգամավորների՝ վարժանքների մեկնելը: Մինչեւ այդ սակայն արձանագրենք, որ քանի դեռ հակառակորդը համալրում  է իր զինանոցը, Հայաստանի սուվերեն տարածքներում սահմանի կահավորման աշխատանքներ է տանում ու առանց հեռահար զենքերի  անգամ կարողանում է դիտարկել ու թիրախավորել ՀՀ ավտոճանապարհները, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, նոր-նոր քնից արթնացածի նման, քաղաքացիներին կրակել է սովորեցնում:

Թե՛ Հակոբ Արշակյանին, թե՛ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին անմեղ ու անկեղծ հարց ենք ուղղում՝ կրակել իմացող ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին «բայրաքթարների» ու ամենատարբեր ԱԹՍ-ների տարափի ներքո ինչպե՞ս է կիրառելու հրաձգային հմտությունները, կամ ինչպե՞ս են պատկերացնում անօդաչուների դեմ ինքնաձիգով դուրս գալը: Այս ամբողջ պատմության մեջ ամենաողբերգականն այն է, որ ոլորտի պատասխանատուներն իրենք էլ գիտեն, որ ԱԹՍ-ների դիմաց ինքնաձիգով դուրս գալը պարզապես անմտություն է:

 ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայերը երեկ եւ այսօր. կենսագրական բառարան» կամ՝ հայ հոգու ցոլանքը

Հաջորդ գրառումը

Որովհետեւ բուհերի շենքերի վրա աչք ունեցողի աչքը չենք հանում

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Որովհետեւ բուհերի շենքերի վրա աչք ունեցողի աչքը չենք հանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական