Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինական պատերազմն ու Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմ, որ փոխեց խաղի ընթացքը

Iran Press-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Իրանի օդուժը մինչեւ մայիսի վերջը ստանալու է ռուսական Su-35 կործանիչների առաջին խմբաքանակը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Իրանն ամերիկյան Grumman F-14 Tomcat կործանիչներ  էր ձեռք բերել նախորդ դարի 70-ակաների կեսերին:

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության  հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին, իրանական մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ  ասել է, որ Իրանը ռուսական  Su-35 կործանիչներ է պատվիրել, եւ ըստ պայմանավորվածության, պատվերի առաջին խմբաքանակը իրանական կողմին է հանձնվելու 2023 թվականի  գարնանը: Հեյդարին նաեւ խոսել է Ռուսաստանից պատվիրված  օդային պաշտպանության համակարգերի, հրթիռային համակարգերի եւ ուղղաթիռների մասին, եւ հավաստիացրել, որ այդ ռազմատեխնիկայի առաքումը նույնպես տեղի կունենա մոտ ապագայում:

Ենթադրվում է, որ իրանական կողմին տրամադրվող 22 միավոր Su-35 տիպի կործանիչներն այն խմբաքանակն է, որ Ռուսաստանը պիտի հանձներ Եգիպտոսին, սակայն, Վաշինգտոնի ճնշման ներքո, Կահիրեն ստիպված է եղել հրաժարվել   իր պատվերից:

Ամերիկյան Forbes երկշաբաթաթերթը ռուսական արտադրության Su-35 կործանիչներով Իրանի օդուժը  համալրելու մասին տեղեկատվությունը խիստ կասկածելի է համարում, եւ իր թերահավատության համար հիմք ընդունում  այն փաստը, որ Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունն այդ լուրը հրապարակելուց անմիջապես հետո  հեռացրել էր իր կայքէջից:

Forbes երկշաբաթաթերթը հավելում է, որ եթե հաստատվի Իրանին ռուսասկան արտադրության կործանիչներ տրամադրելու լուրը, եւ ապացուցվի, որ ուկրաինական պատերազմի վճռորոշ փուլում Մոսկվան  պատրաստակամություն է հայտնում Իրանին Su-35  կործանիչներ տրամադրել, ապա կարեի է խոսել ռուս-իրանական ռազմական համագործակցության լուրջ վտանգների եւ հետեւանքների  մասին:

Ռուսասկան արտադրության կործանիչների ներկրումը, Իրանի տեսակետով, շրջադարձային փուլ կարող է լինել ԻԻՀ ռազմաօդային պաշտպանունակությունն ապահովելու առումով,  քանի որ վերջին 33 տարիների ընթացքում Իրանին չի հաջողվել հրթիռային կործանիչներ ներմուծել:
1976 թ. Իրանը ԱՄՆ-ից ստացել էր, նախապես պատվիրված 80 միավոր խմբաքանակից ընդամենը մեկ միավորը՝  F-14 Tomcat  տիպի առաջին կործանիչը: 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ից զենք գնելու պայմանագիրը խզվեց:

Այնուամենայնիվ, Իրան-Իրաք ութամյա պատերազմի տարիներին  Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ կիրառվող  ԱՄՆ պատժամիջոցների, կարողացավ նախորդ  վարչակարգից ժառանգություն մնացած Grumman F-14 Tomcat կործանիչների եւ իր զինանոցում եղած ամերիկյան զինտեխնիկայի  օգնությամբ լուրջ հարվածներ հասցնել Սադդամին:

Թեեւ չորրորդ սերնդի ժամանակակից կործանիչները ժամանակին կարողացան օգտակար լինել Իրանին, սակայն ժամանակի ընթացքում դրանք այլեւս բարոյապես մաշվել ու հնացել են: Իսկ Իրանի մրցակիցները վերջին տասնամյակների ընթացքում կարողացել են իրենց զինանոցը համալրել ավելի ժամանակակից հրթիռներով:

1990 թվականին Իրանը Խորհրդային Միությունից ձեռք է բերել MiG-29A Fulcrum տիպի կործանիչներ: Դրանով հանդերձ, նախկին F-14 կործանիչները Fulcrum-ի համեմատությամբ, ավելի կատարելագործված էին: Այդ պատճառով էլ,  Իրանը հրաժարվեց խորհրդային արտադրության հրթիռների մեծ խմբաքանակից:  

Նույն թվականին Իրանն իր ռազմաօդային բազան հարստացրեց Իրանի տարածքում  ապաստանած ֆրանսիական արտադրության Միրաժ F1 տիպի կործանիչների հաշվին, որոնք Պարսից ծոցի պատերազմի օրերին ԱՄՆ գլխավորությամբ բազմազգ կոալիցիայի հարվածներից զերծ մնալու համար, ապահովության համար Իրաքից Իրան էին տեղափոխվել: Իսկ Իրանը այդ բոլոր կործանիչները բռնագրավեց ու դրանցով համալրեց իր օդուժը:   

Շոշափելով Թեհրանի ու Մոսկվայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության թեման,  իրանական ISNA լրատվական գործակալությունը անդրադարձել է   ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելի խոսքերին, որ, խոսելով Թեհրան-Մոսկվա հարաբերությունների նեկա մակարդակի  եւ ուկրաինական պատերազմի ընթացքում ռազմական ոլորտում Ռուսաստանին ցուցաբերած Իրանի աջակցության մասին, կարծիք է հայտնել, որ Իրանը Ռուսաստանին զինտեխնիկա մատակարարող գլխավոր գործընկերներից է: Նա անդրադարձել է նաեւ  Մոսկվայի ու Թեհրանի միջեւ օրեցոր ընդլայնվող ռազմական համագործակցությանն ու Ռուսաստանին  իրանական արտադրության ԱԹՍ-ներ ու հրթիռներ մատակարարելու մասին  նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին:  

Վեդանտ Փաթելի  խոսքերով, ԻԻՀ-ՌԴ համագործակցությունը վտանգ է ներկայացնում թե՛  Ուկրաինային, եւ թե՛ Ռուսաստանի մյուս հարեւաններին, ինչպես նաեւ՝  միջազգային հանրությանը:  

Փաթելը հավելել է, որ իր խոսքը վերաբերում է երկկողմ համագործակցությանը՝ թե՛ Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական օգնությունը, եւ թե՝ Իրանին տրամադրվող ռուսասկան զինտեխնիկային:

Վեդանտ Փաթելի հայտարարություններին նախորդել էր  Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիի խոսքերն առ այն, որ Թեհրան-Մոսկվա ռազմական համագործակցության պատճառով երկարաձգվում է ուկրաինական պատերազմը, եւ այն վտանգ է ներկայացնում Իրանի հարեւաններին: Նրա խոսքերով, 2022 թվականի օգոստոս ամսից մինչեւ այս պահը Իրանը 400 միավոր ԱԹՍ է առաքել Ռուսաստան:

Դեռեւս 2016 թվականից լուրեր էին պտտվում, որ Թեհրանը ցանկություն է ունեցել համատեղ ջանքերով կործանիչներ արտադրել Ռուսաստանի հետ, սակայն հանգամանքների բերումով, այդ նախագիծը կյանքի չի կոչվել: Պատճառը, թերեւս ուկրաինական պատերազմն էր, որ փոխեց խաղի ընթացքը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պարտվեց նաեւ Բրյուսելում

Հաջորդ գրառումը

ՌԱԿ Համակարգուած մամուլի խմբագիրներու Հաղորդագրութիւնը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ Համակարգուած մամուլի խմբագիրներու Հաղորդագրութիւնը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025

ԿարդալDetails

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

26/09/2025

Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու ԱԺ ընտրություններում. Զուրաբյան

26/09/2025

Պետական պարտքը 2026-ին կկազմի ՀՆԱ-ի 55%-ը. Կառավարության պարտքը կհասնի 15.3 մլրդ դոլարի

26/09/2025

Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոսին Գյումրիում պարեկը գցել է մեքենայի տակ (տեսանյութ)

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական