Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուժերի համաշխարհային դասավորությունը եւ մենք

Գեղամ Մկրտչյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ միջազգային մամուլի հրապարակումների

Որպես իրանյան հակամարտության արդյունք, Եվրասիայում էներգետիկ ռեսուրսների փոխադրման ցամաքային ուղիների ռազմավարական արժեքը զգալիորեն աճել է, գրում է ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» թերթը: Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է նավթի համաշխարհային ծովային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը, բացահայտել է ծովային նեղ անցուղիների խոցելիությունը, հանգեցնելով նշված աճին:

Միացյալ Նահանգները, նշում է թերթի սյունակագիրը, պետք է ճանաչի այս տեղաշարժը եւ մշակի այնպիսի քաղաքականություն, որը կկանխի որևէ առանձին տերության գերիշխանությունը Եվրասիական մայրցամաքում: Առաջին քայլը պետք է լինի այն երկրները որոշելը, որոնց առանցքային դեր է հատկացվում այդ նպատակին հասնելու գործում: Ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը կախված է մի քանի տատանվող նահանգներից, եվրասիական միջին տերությունների նոր խումբը դառնում է որոշիչ գործոն մեծ տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մրցակցության մեջ: Որպես այդպիսի պետություններ, հոդվածում նշվում են Հայաստանը, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Պակիստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը:

Այս ութ երկրները, ինչպես նկատվում է հոդվածում, գտնվում են Ասիան եւ Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային միջանցքների վրա: Դրանցից շատերը հարուստ են նավթով, գազով կամ կարեւորագույն հանքանյութերով՝ ռեսուրսներ, որոնք մեծ նշանակություն ունեն աշխարհատնտեսական մրցակցության ժամանակակից դարաշրջանում:

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը թուլացրել է Մոսկվայի ազդեցությունը՝ տարածք բացելով Չինաստանի ազդեցության ընդլայնման համար՝  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով: Պեկինը Կենտրոնական Ասիան ավելի է իր հետ կապել խողովակաշարերի եւ երկաթուղիների միջոցով: Սակայն տարածաշրջանի քիչ երկրներ են պատրաստ իրենց կախվածությունը Ռուսաստանից փոխարինել Չինաստանից կախվածությամբ: Այս տատանումը  հստակ հնարավորություն է ստեղծում Միացյալ Նահանգների համար, հատկապես Թրամփի օրոք, որն էներգետիկ անվտանգությունը, կարեւորագույն հանքանյութերը եւ ռազմավարական աշխարհագրական դիրքը բարձր է դասում ժողովրդավարական ցուցանիշներից:

Ըստ այդմ, Թրամփի վարչակազմի եվրասիական քաղաքականությունը, լինի նպատակադրված, թե հանգամանքների բերումով, լավ համապատասխանում է «տատանվող պետությունների» հայեցակարգին: Այս հայեցակարգի վրա է կառուցված «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (TRIPP) «միջանցքը» (չակերտը մերն է – Գ. Մ.): Կապելով Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ԹՐԻՓՓ-ը ստեղծում է ԱՄՆ-ի կառավարմամբ հանգույց, որը կապում է Կենտրոնական Ասիան Թուրքիայի եւ Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը:

«Թրամփի ուղին» եւ Ռուսաստանը

Օրեր առաջ պատասխանելով վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության բազմաթիվ հարցերի, ռուս հայտնի անկախ լրագրող եւ քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեւն անդրադարձել է նաեւ «Թրամփի ուղուն»՝ դրա նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի համատեքստում:

«Թրամփի ուղին», ի մասնավորին հիշեցրել է նա, պետք է անցնի անմիջապես Իրանի հետ սահմանի երկայնքով, քանի որ թե՛ ցարական, թե՛ խորհրդային ժամանակներում այս հատվածում ռելսեր կային, եւ դրանք անցնում էին Արաքս գետի երկայնքով: Ու  այստեղ նախատեսում են, ըստ էության, վերականգնել խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած ռելսերը: Բացի Ադրբեջանի եւ Հայաստանի համար ունեցած նշանակությունից, ինչպես նկատվում է, սա մի տեսակ նոր մետաքսի ճանապարհ է Չինաստանից Եվրոպա՝ Կենտրոնական Ասիայով, Հարավային Կովկասով եւ Թուրքիայով: Ռուսաստանը նախապես պնդում էր, թե այդ ճանապարհի վերահսկողությունը համենայն դեպս պետք է իրականացնեն ռուս սահմանապահները: Բայց Դոնալդ Թրամփը 2025 թվականին վերադարձավ Սպիտակ տուն եւ… այս ճանապարհի մասին հանկարծ առաջացած խոսակցությունները դարձան օգոստոսի 8-ի համաձայնություն: Իսկ ամեն ինչ սկսվել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանից. նա էր նախաձեռնել նախագծի շուրջ քննարկումները…

Ճիշտ է, նկատում է քաղաքագետը, Թրամփը շատ արագ կորցնում է հետաքրքրությունը ինչի նկատմամբ ասես, ու հիմա նա ակնհայտորեն հետաքրքրված է այլ երկրներով ու  հակամարտություններով: Եվ նախ, լիովին պարզ չէ, թե ինչպես են ԱՄՆ-Իրան հարաբերությունները նպաստելու Իրանի սահմանի երկայնքով Ամերիկայի կողմից վերահսկվող որեւէ ճանապարհի կառուցմանը: Ու  երկրորդ, արդյո՞ք Թրամփին դա ընդհանրապես պետք է հիմա: Հնարավոր է՝ նա կկորցնի հետաքրքրությունը եւ նախագիծը դրանով կմարի:

Իր մի հոդվածում այս խնդրին անդրադարձել է նաեւ թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների ներկա ընդհանուր ոչ վատ հարաբերություններին, Թրամփի Ամերիկայի եւ Ռուսաստանի շահերը, նշում է թուրքական լրատվամիջոցը, բախվում են, մասնավորապես, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Իրենք նախկինում գրել էին Ռուսաստանում եւ Իրանում առկա մտահոգությունների մասին «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ Արեւմուտքի համար Կովկասի հիմնական նշանակությունը  Կենտրոնական Ասիայի դարպասի նրա դիրքն է,- ասվում է հրապարակման մեջ,- մենք տեսնում ենք, որ «Թրամփի  միջանցքը» մարտահրավեր է նետում ռուսական ազդեցությանը ոչ միայն Կովկասում, այլեւ Կենտրոնական Ասիայում»:

«Հայաստանի ընտրությունները՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման ասպարեզ»
Սա «Ջումհուրիեթ»-ի հիշյալ հոդվածի երկրորդ վերնագիրն է, իսկ առաջինն է «Հայաստանը բանալի է դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա»:

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնում, գրում է պարբերականի հեղինակը: ԱՄՆ-ը փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ: Մյուս կողմից, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ (Հայաստանի) ամառային ընտրություններից հետո:

ԱՄՆ նախագահի կողմից Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքում կառուցվող շղթայի ամենաթույլ օղակը, ըստ հոդվածագրի, Հայաստանն է: Ի տարբերություն Ադրբեջանի, այստեղի կառավարությունն աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը հասարակության վրա, անկախ ամեն ինչից, մնում է ուժեղ: Թերթի հեղինակը նույնիսկ մեծ է համարում հավանականությունը, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ի ընտրություններում: Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ ընտրություններից առաջ չի կարողանա բացահայտորեն հանդես գալ Ռուսաստանի դեմ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա, ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն, դատելով նաեւ ռուսական արձագանքներից, նա,  մասնավորապես, չի  կարողացել հայկական ընդդիմությանը զրկել Ռուսաստանի աջակցությունից: Մյուս կողմից, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար: Վերջին տարիներին ԵՄ-ն, ինչպես  նշվում է, Արեւելյան Եվրոպայի տարբեր երկրներին ռուսամետ թեկնածուների հաղթանակի դեպքում մեղադրել է ընտրակեղծիքների մեջ: Հետեւաբար կարծվում է, որ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունները կդառնան կոշտ բախման ասպարեզ ոչ միայն տեղական թեկնածուների, այլ նաեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների ելքը, ամփոփում է լրատվամիջոցը, հանգուցային նշանակություն կունենա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության համար:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք էդ բանաձեւերից բան չենք հասկանում. ՀՀ վարչապետ

Հաջորդ գրառումը

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական