Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շուշիի հռչակագիրը»՝ տարածաշրջանային «Բայրաքթար»

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ալիեւն ու Էրդողանը ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը»: Դրանով նրանք փաստացի ամրագրեցին պատերազմի արդյունքները: Նրանց այդ հնարավորությունը տվել էր Նիկոլ Փաշինյանը, որն իր հայտարարություններով, ասուլիսներով, ելույթներով արդեն իսկ բոլոր նախադրյալները ստեղծել էր՝  վստահեցնելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լիենելու, Գեղարքունիքի, Սյունիքի տարածքներն էլ՝ նվեր:

 Թուրքիան 100 տարուց ավելի երազում էր այն, ինչը նրան սկուտեղի վրա մատուցվեց՝ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա  ցամաքային ճանապարհ, թուրքական աշխարհն ամբողջականացնելու եւ այդ տարածքը Հայաստանից մաքրելու ծրագիր:  Տարածքը կմնա, բայց Հայաստանը՝ որպես  ինքնիշխան պետություն, չի լինի:

«Շուշիի հռչակագրով» փաստացի սպառնալիքներ են ուղղվում Հայաստանի Հանրապետությանը: Արցախի խնդիրը լիովին լուծված է, քանի որ այն դիտարկվում է Ադրբեջանի մաս: Թուրքիան ու Ասդրբեջանը մեզ տեղ չեն թողնում, որպեսզի քիչ ավելի բարենպաստ պայմաններում Մինսկի խմբում առաջ քաշվի Արցախի կարգավիճակի հարցը:

Մինչեւ հիմա Թուրքիան բացահայտ չէր խոսում, որ 44-օրյա պատերազմում անմիջական մասնակցություն է ունեցել բոլոր առումներով, այդ թվում՝ ռազմական, աջակցել է Ադրբեջանին՝ զանգվածային ոչնչացման զինատեսակներ կիրառելով հայ ժողովրդի դեմ: Իսկ այս հռչակագրով հայտարարվում է, որ թուրքն ու ադրբեջանցին ռազմական դաշնակիցներ են, եթե երկու երկրներից որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը խախտվի, ապա նրանք  ռազմական միասնական ուժերով պատերազմելու են:

Ենթատեքստն առավել քան հասկանալի է: Արցախը դեռ մի կողմ թողնենք: Այսօր Ադրբեջանը 45 կմ առաջ է եկել, մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք: Փաշինյանի ու նրա ղեկավարած իշխանության կողմից բազմիցս է հայտարարվել, որ այնտեղ, որտեղ հայտնվել են ադրբեջանական զինված ուժերը, ՀՀ տարածք չէ, դրանք պատկանում են Ադրբեջանին: Սրան հաջորդում է Փաշինյանի՝ ինքն իրեն հակասող մյուս հայտարարությունը, թե ադրբեջանական ուժերը հենց հիմա գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում: Այս հայտարարությունն, իհարկե, միայն ՀԱՊԿ-ի համար էր: Համոզվեցինք, որ ձեւական էր, պրոտոկոլի համար: Եթե մինչեւ հիմա ադրբեջանական զինուժին Հայաստանից  դուրս շպրտելու որեւէ քայլ չի արվել, նշանակում է, Փաշինյանն ուղղակի է հայտարարում «ՀՀ սուվերեն տարածք», իրականում ինքն էլ Ալիեւի նման  այդ տարածքները համարում է ադրբեջանական: Դե օրինակներն էլ քիչ չեն՝ Չայզամի, Էյվազլի…. Շուշիի դժբախտ ու դժգույն, ադրբեջանական լինելու մասին էլ չխոսենք:

Ըստ «Շուշիի հռչակագրի», եթե որեւէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, փորձի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա թուրք-ադրբեջանական ճակատը համատեղ ռազմական գործողություն կսկսի, այսինքն՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա:

Հռչակագրում նաեւ գրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքով իրականացնելու են իրենց տնտեսական ու քաղաքական նպատակները: Զանգեզուրը կապելու է թուրքական աշխարհը: Փաստաթղթով, ստորագրությամբ ու կնիքով նրանք պաշտոնապես ոտնձգություն են իրականացնում Հայաստանի տարածքի, սահմանների նկատմամբ՝ Սյունիքը համարելով իրենցը: Իսկ Սյունիքը կորցնելով՝ կորցնելու ենք Հայաստանն առհասարակ:

Իսկ եթե փորձենք զենքով պաշտպանել Սյունիքը կամ այնտեղ ներխուժած ադրբեջանցիներին դուրս շպրտել, նոր պատերազմի տեղիք ենք տալու:

«Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է նաեւ Իրանի, Ռուսաստանի համար, իսկ ամենամեծ սպառնալիքը Հայաստանին ու Արցախին է ուղղված: Եթե որպես ռազմական դաշնակից՝ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը ներգրավվեն ռազմական գործողություններում, ուրեմն պատերազմը  լինելու է Թուրքիայի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի դեմ:

Ըստ հռչակագրի՝ Թուրքիան ու Ադրբեջանը ժխտում են Հայոց ցեղասպանությունը, նշում են, որ միասնական ջանքերով պայքարելու են ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Իսկ հայտնի է, որ Հայաստանն Անկախության հռչակագրով  պարտավորվում է պետական մակարդակով պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ստացվում է, որ Ալիեւն ու Էրդողանը ուղիղ պայքարում են Հայաստանի դեմ, Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ: Այդ պայքարին է միացել նաեւ Փաշինյանը, որը փաստացիորեն Թուրքիայից ոչ մի պահանջ չունի նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ու այդ երկրի հետ բարեկամություն անելու պատրաստակամություն է հայտնել «առանց նախապամանների»: Նա հայտարարեց, որ Ցեղասպանության հարցով պետք է զբաղվի Սփյուռքը: Այսինքն՝ «Շուշիի հռչակագրի» այս կետն էլ է նա հլու-հնազանդ կատարում՝ հրաժարվելով Հայոց ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականությունից:

Ի՞նչ խոսք,  թուրքական շահի լիարժեք ու համապարփակ սպասարկում:

«Վերջին ինքնասուլիսների ժամանակ Փաշինյանն ապացուցում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Այսինքն՝ ինքն  իր մեջ այն համոզմունքն  ունի, որ Արցախի մյուս հատվածն էլ է հանձնելու Ադրբեջանին: Նա այնպիսի խաղաթղթեր է տվել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների ձեռքը, որ Ալիեւը կարող է  այսուհետեւ ոչ մի բանակցության չգնալ, իր փոխարեն ուղարկել Փաշինյանի ինքնասուլիսների տեսագրությունն ու ասել՝ խնդրեմ, հայի ազգանունով իմ փաստաբանը ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու է Ղարաբաղը պատկանում Ադրբեջանին»,- նկատում է «հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: 

Փետրվարի 23-ին ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրն» է:

«Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է հայտարարության նախագիծ, որում ասված է. «Շուշիի հռչակագիրը» իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով անընդունելի է ՀՀ-ի համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների»  սկզբունքների հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ է առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարակին «բարիքները»

Հաջորդ գրառումը

Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգությունը չե՛նք կորցնելու

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգությունը չե՛նք կորցնելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական