Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր հրատարակություններ

Կարեն Մկրտչյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր հրատարակության առիթով գրական երեկոների կազմակերպման մշակույթն իրանահայ համայնքում վաղուց ձեւավորված գեղեցիկ ավանդույթներից է, իսկ այդպիսի առիթների ստեղծումը՝ իրանահայ եւ իրանցի մտավորականների մեկտեղման լավ հնարավորություն: Օրերս համայնքում Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության 80-ամյակի ծրագրերի շրջանակներում տեղի է ունեցել Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո, որի ընթացքում կայացել է «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն գրքի շնորհանդեսը:

Հայ եւ ոչ հայ լսարանի համար երեկոն նախաձեռնել են «Արարատ» կազմակերպության 80-ամյակը նշող հանձնախումբը, «Բոխարա» գրական հանդեսը եւ «Նարիման» հրատարակչությունը Հումանիտար մտավորականների տան «Ֆիրդոսի» դահլիճում:

Գրական երեկոների կազմակերպման նպատակներին ու պոեմի պարսկերեն թարգմանության հրատարակմանն են անդրադարձել «Բոխարա» հանդեսի տնօրեն Ալի Դեհբաշին եւ «Նարիման» հրատարակչության տնօրեն Մոջթաբա Նարիմանը:

Միջոցառմանը Պարույր Սեւակի գրական-հասարակական գործունեության մասին բանախոսություններով հանդես են եկել Սերգեյ Բարսեղյանը եւ դոկտոր Կարեն Խանլարյանը: Սեւակագետ Սեւակ Ղազարյանն իր գնահատանքն է հայտնել կազմակերպված միջոցառման համար:

Հարկ է նշել, որ պոեմը պարսկերեն է թարգմանել Գեւորգ Նուբարյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային, Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանն ու Գեղարդ Մանսուրյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ եւ գրասերներ:

Ի դեպ, հետաքրքրական է, որ Իրանի Բաղերալ Ուլումի անվան իսլամական հետազոտությունների եւ հրատարակչության   կենտրոնի միջոցով լույս է տեսել նաեւ Մոհամմադ Սադեղ Ահմադիի հեղինակած «Քրիստոնյա գործիչներ» գիրքը: Գրքում ներկայացված է տեղակատվություն պատմական տարբեր ժամանակաշրջաններում եկեղեցու պատմության, աստվածաբանության, աստվածաշնչյան լեզուների, քրիստոնեական դավանանքի, եկեղեցական ծեսերի, դասընթացների եւ այլ հարցերի վերաբերյալ:

582 էջից բաղկացած ժողովածուում ընդգրկված է ավելի քան 120 հոդված քրիստոնեական կրոնի պատմության մեջ մեծ դեր խաղացած նշանավոր անձանց գործունեության վերաբերյալ:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յոնաս Լյոֆլեր. Ուսումնասիրելով հայ եւ վրացական մշակույթները

Հաջորդ գրառումը

Ռազմավարութիւն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ռազմավարութիւն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական