Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր կոալիցիա ընդդեմ Իրանի՞

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Միջազգային, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին, անգամ ուկրաինական ճգնաժամի խորապատկերի վրա, երկու առիթով մեր հանրության  գիտելիքների պաշարը հարստացավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀՊԿ)  մասին հրապարակումները լսելով ու կարդալով։  Առաջին առիթն  այդ ռազմականացված կառույցի հետ  ասոցացվող տելեգրամյան ալիքի հրապարակումն էր այն մասին, որ իրանական զինուժը թույլ չի տա հարձակվել  Հայաստանի վրա,  իսկ երկրորդը՝   ԱՄՆ-ի ահաբեկչության «սեւ ցուցակից» ԻԻՀՊԿ-ի դուրսբերման մասին հնարավոր  պայմանավորվածությունը։

Մեզ վերաբերող Կորպուսի հայտարարության առիթը, աշխարհաքաղաքական բուռն զարգացումների համատեքստում, Արցախում ծավալած վերջին ագրեսիվ գործողություններին համընթաց, Հայաստանի՝ իբր «Ադրբեջանի պատմական հող» հռչակելու մասին   Ադրբեջանի զառանցանքն էր, որը հակադարձվեց Իրանի ռազմականացված կառույցին վերագրվող տելեգրամյան ալիքի կողմից։

Թեեւ  ԻԻՀՊԿ-ի խոսնակը  ԻԻՀ նախագահի աշխատակազմի կապուղիներով  նախկինում էլ տարբեր առիթներով  հայտարարել է, որ Կորպուսը պաշտոնական տելեգրամյան էջ չունի, սակայն, հաշվի առնելով   իրանական առանձնահատկությունները, եթե կոնկրետ առիթով հրապարակված հայտարարությանը հերքում չի հետեւում, նշանակում է, որ այն համապատասխանում  է ԻԻՀ պաշտոնական դիրքորոշմանը։  Ավելորդ  է նշել, որ Իրանում պաշտոնական տեսակետներ արտահայտելու  հավակնություններ ունեցող որեւէ  կայքի արգելափակման հարցում  գործիքակազմի պակաս չի զգացվում։ 

Ուկրաինական ճգնաժամի թոհուբոհին  համացանցը ողողած  մյուս առիթը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկիչների «սեւ ցուցակից» հանելու հնարավորությունն էր, ինչն ԱՄՆ նախագահի կարծիքով գնահատվում  էր որպես   տարածաշրջանում լարվածության թուլացման Իրանի հանրային պարտավորության երաշխիք։   Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի Պահապանների Կորպուսը դասել էր  ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, որին հետեւել  էր  Կորպուսի  նկատմամբ ամենատարբեր բնագավառներում պատժամիջոցների կիրառումը:

Հատկանշական է,  որ այդ որոշումը կայացվել էր Կորպուսի օրվան նվիրված միջոցառումների շեմին: Իր հնչեցրած հայտարարության մեջ, ԱՄՆ նախկին  նախագահը մանրամասնել էր, որ որոշումը ընդունվել  է ԱՄՆ պետքարտուղարության առաջարկով՝  այն իրողության հաշվառմամբ, որ Իրանը ոչ միայն աջակցում է ահաբեկչությանը, այլեւ Իրանում գործող Կորպուսը կարեւորագույն գործիքն է ահաբեկչություններ իրականացնելու համար:

Հակադարձելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այդ ժամանակ   ԱՄՆ-ին   որակել էր  որպես ահաբեկչությանն օժանդակող պետություն,  Արեւմտյան Ասիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերին անվանելով  ահաբեկչական կազմակերպություն: Հակադարձումներ էին  եղել նաեւ երկրի հոգեւոր առաջնորդի, արտգործնախարարի եւ այլ պաշտոնատար անձանց  կողմից: Նույնիսկ Իրանի մեջլիսի պատգամավորները ցուցադրաբար նիստին ներկայացել էին  Կորպուսի զինվորական համազգեստներով:

Հաշվի առնելով Իրանի տնտեսության մեջ Կորպուսի նշանակալի դերը,   նման որոշումը  չէր կարող անհետեւանք մնալ Իրանի տնտեսության համար։  Քանի որ այդ կառույցի հետ տնտեսական գործարքների մեջ եղած օտարերկրյա կազմակերպություններն աստիճանաբար  սկսեցին հրաժարվել առեւտրա-տնտեսական  գործարքներից:

ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների եզրափակիչ փուլի պայմանավորվածությունների կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը, անդրադառնալով բանակցությունների առանցքային հարցերի շուրջ Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ առկա հակասություններին, նշել է, որ ԻԻՀՊԿ-ին ահաբեկիչների «սեւ ցուցակից» դուրսբերումը իրանական կողմի համար սկզբունքային հարցերից է։

Սակայն, վերջին օրերին ԱՄՆ-ում  դժգոհության մեծ ալիք է բարձրացել  Կորպուսին «ազատություն» շնորհելու գնով ՀԳՀԾ-ի պայմանավորվածություններին վերադառնալու պայմանը։ Կոնգրեսի ավելի քան 40 հանրապետական ներկայացուցիչներ ԱՄՆ պետքարտուղարությանը հղած նամակով զգուշացրել են այդ քայլի հետեւանքներից։ 

Իսկ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենթն ու արտգործնախարար Յարի Լապիդը ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր  որոշման դեմ արշավ են սկսել։ 

Ավելին, Կորպուսի «ազատականացման»  դեմ դիրքորոշում արտահայտելու նպատակով  տարածաշրջանային նոր կոալիցիա  է ձեւավորվում  ընդդեմ  Իրանի։  Մարտի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի, Եգիպտոսի, Էմիրությունների, Մարոկկոյի եւ Բահրեյնի արտգործնախարարների  մասնակցությամբ  ՀԳՀԾ-ին ու ուկրաինական ճգնաժամին նվիրված Իսրայելում կայացած  խորհրդաժողովը  դրա մասին է վկայում։

Էմիրությունների ԱԳ նախարար Զաիդ ալ-Նահիանն այդ խորհրդաժողովն անվանեց «պատմական»։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նման ձեւաչափով Իսրայելում միջոցառման  անցկացումն  աննախադեպ համարեց  եւ Վաշինգտոնի խաղաղասիրական ձգտումների մասին հավաստիացումներով հանդես եկավ։

Եվ  հակառակ ՀԳՀԾ-ի հանգուցալուծման  ու Կորպուսի անունը ահաբեկիչների «սեւ ցուցակից» հանելու շուրջ Թել-Ավիվի ու Վաշինգտոնի միջեւ առկա տարաձայնությունների,  Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը  խոստացավ  թույլ չտալ  Իրանին միջուկային զենք  արտադրել։ 

Իսկ Իսրայելի Քնեսեթի պատգամավոր  Զեւի Հավերզը, նշված խորհրդաժողովի հաջողությունը պայմանավորեց Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու   հրամայականով։

Ըստ երեւույթին, Իրանի դեմ ծավալված նոր արշավը կարելի է բացատրել վերջին շրջանում Կորպուսին ու նրա հովանավորությունը վայելող պրոքսի ուժերին վերագրվող մի շարք գործողություններով, ինչպես՝ մարտի 13-ին Արբիլի հրթիռակոծումը եւ մարտի 20-ին Սաուդյան Արաբիայի նավթահանքերի վրա Եմենի հուցիների հարձակումը։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-ուկրաինական բանակցությունների ընդհատումը Ստամբուլում՝ ձախողում է

Հաջորդ գրառումը

Մարտի 31-ը ադրբեջանցիներն իրենց ցեղասպանության օր են հռչակել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մարտի 31-ը ադրբեջանցիներն իրենց ցեղասպանության օր են հռչակել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական