Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ներկայի ապագան

Մարիետա Խաչատրյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
95
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիշտն ասած` ուզում էի ոչ մի բառ չգրել Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին, քանի որ հրավիրված չէինք դրան: Հավանաբար այն պատճառով, որ մեր սթափ գնահատականները հաճախ տարբերվում են վարչապետ-ընդդիմություն դիմակայության` երկու կողմին էլ հարմար ձեւաչափի սխեմայից, որն, ի դեպ, լավագույնս դրսեւորվեց այս` վերջին ասուլիսին եւս , քանի որ ընդդիմությունն, ի դեմս լրագրողների իննսուն տոկոսի, այդ ասուլիսին ներկա էր իր հարցերով: Դե հա` իշխանություն-ընդդիմություն ասում-խոսում են, մինչեւ անցնի վտանգը, գա հերթական ընտրությունն ու նորից վերարտադրվեն` ընդդիմութունն իր կորպուսում (իմպիչմենտի գնդակը գլորելով իմիտացիայի դաշտում), իշխանությունն` իր (հետապնդումներով, բռնել-բաց թողնելով, ահաբեկիչ ու հեղաշրջում անող հայտնաբերերելով):

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս իդիլիային խանգարում են արտաքին ֆոնը, արտաքին գործընթացները: Ահա, օրինակ, Փաշինյանի ասուլիսում Սյունիքով միջանցքը կամ ճանապարհը հարյուր տարով վարձակալության ԱՄՆ առաջարկի մասին` նախ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի արած արտահոսքը, Փաշինյանի ասուլիսում էլ վերջինիս կողմից դրա անուղղակի հաստատումն իրար է խառնել տարածաշրջանի երկրներին, եւ առաջին հերթին` Իրանին: Վերջինս արդեն զորաշարժեր է անում, փորձում հասկանալ` իր դեմ ի՞նչ դավադրություն է, Սյունիքի ճանապարհը վարձակալության տալու առաջարկի չժխտումը նրա անհանգստությունը տասնապատկել է:

Ա՛յս մի հարցին որոշեցի անդրադառնալ` Սյունիքի միջանցքի արտապատվիրակմանը, որի մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքն էր նախ խոսել` հայ-ադրբեջանական բանակցութունների փակուղային վիճակից որպես ելքերից մեկը հնչեցնելով ամերիկյան առաջարկի մասին` Սյունիքի միջանցքը 100 հարյուր տարով վարձակալելու: Միջանցքի տրամաբանությունը ճանապարհի տրամաբանությունից տարբեվում է նրանով, որ անցուդարձի վերահսկոությունը տրանզիտ երկրինը չէ, այլ վարձակալողինը: Ի՞նչ է թաքնված այս առաջարկի հնչեցման տակ, արդյոք ԱՄՆ-ի ներկայության ցանկություն միայն մեր տարածաշրջանում` ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, հետագայում վտանգավոր նախադեպային իրավիճակներով Հայաստանի համար, թե՞ տարածաշրջանային ուժերի դասավորվածությունը փոխելու աշխարհաքաղաքական խորամանկ քայլ: Դրա մեջ կա՞ն ենթաշեշտեր` օգնելու Հայաստանին, պահպանելու դեմքը Ադրբեջանի անզիջում պահանջների դիմաց, այդ թվում` ճանապարհը վերահսկելու: Թե՞ տարածաշրջանի նոր լարվածության նպատակ կա : Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի` հաջորդած հայտարարութունը, որ Հայաստանի համար թույլատրելի է «ճանապարհի արտապատվիրակումը» միջազգային կազմակերպությանը, թեժացրեց ներքաղաքական դիմակայությունը` ընդդիմադիրները սա համարում են Սյունիքի հանձնում, համենայնդեպս` վտանգ երկրի ինքնիշխանությանը:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն հաստատեց, որ այդպիսի առաջարկ կա, նշելով, որ Հայաստանի իրավազորությունից դուրս որեւէ ճանապարհ չի լինելու: Ընդ որում` նա միջանցքի ու ճանապարհի հասկացություններն իրար մերձեցնելու փորձ արեց` միջազգային տերմինին հղում անելով: Դեռ պարզ չէ` ամերիկյան կողմի ի՞նչ մասնավոր ընկերության վարձակալության տալու մասին է խոսքը, այն էլ` հարյուր տարով:

Նորից քչփորենք` արդյոք ի՞նչ կա դրա մեջ. ԱՄՆ-ը հետագայում իր դաշնակից Թուրքիային կարո՞ղ է հանձնել ճանապարհի վերահսկողությունը, ինչպես որ ընդդիմադիր շատ գործիչներ են ենթադրում, թե՞ հաշվարկն այլ է` ամերիկյան ներկայությամբ Ռուսաստանի դուրս մղում տարածաշրջանից, ավելի գլոբալ նշանակության ճանապա՞րհ, քան Ադրբեջանն ու Նախիջեւանը միացնելն է (Նախիջեւանը որպես տնտեսական միավոր ոչինչ է)` նաեւ Հայաստանի շահով ու վերահսկողությամբ, թե՞ ընդհակառակը` ճանապարհի գլոբալ անվտանգություն, առանց Հայաստանի, քանի միջազգային նշանակության ճանապարհի անվտանգությունը հազիվ թե վստահվի Հայաստանի իրավազորությանն ու վերահսկողությանը, որպես անվտանգության երաշխավորի:

Կամ ի՞նչ է նշանակում 100 տարով վարձակալություն, հարյուր տարի հետո ո՞վ ողջ, ով` մեռած, որ ողջ Սյունիքով անցնող միջազգային ստանդարտներով ենթակառուցվածքներ կառուցած ընկերությունից (երկրից) ճանապարհ-միջանցք հետ պահանջես պայմանագրի լրանալուց հետո: Ժամանակին Նախիջեւանն էլ լրիվ անօրինական, դրա իրավասութունը չունեցող երկրներ Թուրքիան եւ Ռուսաստանը խնամակալության հանձնեցին Ադրբեջանին 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, հարյուր տարով, հետ ստացա՞ք հարյուր տարի հետո: Հակառակը` հարյուր տարին լրանալուց հետո Ադրբեջանը դանդաղ սկսեց վերացնել ինքնավարության ատրիբուտ կառույցները` Նախիջեւանը լիովին իրենը համարելով եւ դարձնելով:

Ու ոչ մի երաշխիք, որ ինչ-որ մի պահի պայմանագիր կնքողները չեն հեռանա տարածաշրջանից, եւ պատրաստի ենթակառուցվածքներով միջանցքը կամ ճանապարհը չի խլի նա, ով միշտ խլել է` կա՛մ Թուրքիան, կա՛մ Ադրբեջանը: Թե բա` հարյուր տարով վարձակալություն: Վայ մեզ, եթե Հայաստանը չկարողանա, ուժը չպատի մերժել չհաշվարկված առաջարկները, չպնդի իր իրավազորությունն ու վերահսկելու իրավունքը:

Փաստորեն արտապատվիրակման հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի` այդպիսի առաջարկների ստացումը չհերքելու հայտարարությունն ասուլիսում ակամա նոր լարված իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում, կամ այդպես էր պլանավորված:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.– Վերնագիրը հայտածել ենք Փաշինյանի «Ապագան արդեն ներկա է» խոսույթից…

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

Հաջորդ գրառումը

Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական