Տեւական ժամանակ է Երկիր մոլորակի ուշադրությունը սեւեռված է Ռուսաստան-Ուկրաինա հակասությանը: Մի բան, որը մեծ հաշվով իրականում գոյություն չունի: Այո, կարիք չկա զարմանալու՝ իսկապես այն չկա եւ ավելի շուտ մտածածին, հնարովի ու հրահրովի է, քան իրական: Միանգամայն բնականաբար հարց է առաջանում. իսկ ո՞վ կամ ովքե՞ր են այդ «աղմուկ-ոչնչից»ի հեղինակները եւ ինչո՞ւ են այն նախաձեռնել: Այս եւ հարակից մի շարք հիմնախնդիրներ հասկանալու համար ստիպված ենք մի փոքր ավելի հեռվից գալ:
Այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը եւ մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային եւ դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը, անվանում ենք համամոլորակային: Դրանցից առավել հրատապները մարդկության համար հետեւյալներն են. ա) խաղաղության պահպանությունը, ա) բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը, բ) զարգացող երկրներում բնակչության արագ աճը եւ դրա հետեւանքով առաջացած ժողովրդագրական դժվարությունները, գ) պարենային՝ միլիոնավոր մարդկանց սովը եւ մշտական թերսնումը, դ) մոլորակի հանքահումքային եւ բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ եւ հումքային լարվածությունը, ե) հետամնացության հաղթահարումը, զ) համաշխար-հային օվկիանոսի կենսապահ-պանումը, է) տարածքային եւ ազգային հակամարտությունների եւ այլ հիմնախնդիրներ:
Դրանք բոլորն էլ կարեւոր են, սակայն մարդկության զարգացման ներկա պահին առանձանում է հատկապես ժողովրդագրականը, որի հիմքում բնակչության թվի արագ աճով պայմանավորված՝ երկրագնդի տնտեսական, սոցիալական, բնապահպանական պահանջների ու հնարավորությունների չարաշահումն է, որոնք ավելացնում են սովյալների, անտունների, գործազուրկների թիվը, կուտակումները խոշոր քաղաքներում, ավելանում են հիվանդությունները, որոնք էլ վտանգում են բնական միջավայրը ու գցում դրա որակը: Հետեւաբար բնակչության վերարտադրու-թյան կարգավորումը ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու հիմնական նախադրյալն է: Այդ պրոցեսի վերահսկման միջոցով է միայն հնարավոր թուլացնել բնակչության վերարտադրության տեմպերը եւ «Ժողովրդագրական պայթյունը» (այն երկրները, որտեղ բնակչությունը աճում է ավելի արագ, քան տնտեսությունը): «Ժողովրդագրական պայթյունը» մեր օրերում ուղեկցվում է «քաղաքային պայթյունով»՝ դրա հետեւանքով մեծանում է քաղաքային բնակչության թիվը, փոխկապակցվում այլ համամոլորակային խնդիրների հետ ու սրվում են աղքատության հետամնացության, պարենային ու էկոլոգիական խնդիրները:
Բնակչության չափազանց փոքր աճն էլ իր հերթին առաջացնում է բնակչության թվի նվազում (դեպոպուլյացիա), որի դեպքում էլ նկատելի են դառնում բնակչության ծերացումն ու աշխատանքային ռեսուրսների սղությունը, որը եւս դարձել է համաշխարհային հասարակության հիմնախնդիրը եւ պահանջում է լուծման միասնական գործողություններ, քանի որ դրանց առկայության դեպքում խախտվում է հասարակույթյան ամբողջականությունը:
Դրան դեռեւս 19-րդ դարում այս հիմնախնդիրներին անդրադարձել է անգլիացի տնտեսագետ Թոմաս Մալթուսը, որի «Ազգաբնակչության տեսություն»-ը այսօր էլ նեոմալթուսականության ներկայացուցիչների միջոցով արդիականացվում է ու փորձ է արվում իրականացնել գերբնակեցման վերացման գործոնները՝ համաճարակներ, պատերազմներ, ծնելիության կրճատում: Տարածված է նաեւ ժողովրդագրական անցման տեսությունը, ըստ որի, խնդիրը հնարավոր է կարգավորել նաեւ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակով: Ըստ նրանց՝ «ժողովրդական պայթյունը» անցել է իր կրիտիկական կետը եւ սկսել է մարել: Վերջիններս նաեւ կանխատեսում են, որ 22-րդ դարի սահմանագլխին բնակչության թիվը կկայունանա 10-12 մլրդ մակարդակի վրա: Եվ դա տեղի կունենա բնական եղանակով՝ մարդկանց կյանքի սոցիալական, տնտեսական պայմանների բավարարման ու գիտակցական աճի միջոցով:
Ժողովրդագրական հիմնախնդիրներին նվիրված ամենաթարմերից է «Ոսկե Միլիարդի» տեսությունը (1975թ. մարտին «New York magazine» ամսագրում ամերիկացի սոցիոլոգ, քաղաքագետ եւ պետական գործիչ (1977-1981 թվականներին ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը) Բժեզինսկիի նույնանուն հոդվածը դարձավ տեսության հիմնական դրույթը), որը նորմալթուսականության հիմնական գաղափարն է, ըստ որի Երկրագնդի պաշարները բավարար են արժանավայել կյանքով ապահովելու միայն մեկ միլիարդ մարդու: Այսինքն երկրագնդի բնակչության ավելորդ 80%-ը կսպասարկի մնացյալ «ընտրանուն»: Շրջանառվող ոչ պաշտոնական տվյալներով՝ այս գործընթացը իրականացվում է գաղտնի կառավարության (ջհուդա-մասոնական օթյակների) կողմից մարդկանց «չիպավորման» միջոցով: Ավելի քան 6 մլրդ. մարդկանց մարմնի մեջ տեղադրված բիոչիպերի մեջ թաքցրած ծրագրով կապահովվի, այսպես կոչված, «ոսկե միլիարդ»-ը: «Նոր աշխարհը կվերածվի համաշխարհային հանրույթի… սկզբում դա կվերաբերի տնտեսական աշխարհակարգին… կստեղծվի համաշխարհային ծրագրավորման ու աղբյուրների վերաբաշխման երկարաժամկետ գործելակերպ»:
Այս օրերին չափից ավելի ուռճացված ռուս-ուկրաինական հիմնախնդիրը ավելի ամբողջական ըմբռնելու համար բանալի կարող է լինել նաեւ 1945 թվականին ԱՄՆ-ի սենատին՝ Խորհրդային Միության կազմաքանդման նպատակով Ալեն Դալլասի (հետագայում՝ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախագահ) ներկայացրած քաղաքական ծրագրից մի հատվածը. «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ամեն տեսակի անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:
Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու… » (ականջդ կանչի հայ իրականություն):
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում եւս աշխարհն այդ երկիրն անվանում ու վերաբերում էր որպես Ռուսական կայսրության: Այնպես որ, ոչինչ էլ չի փոխվել նաեւ այսօր: Գաղտնիք չէ նաեւ, որ ռուս-ուկրաինական հակամարտությանն ամերիկացիների ղեկավարությամբ եւ ուղղորդումով լայն թափով սկսեցին ուշադրություն դարձնել վերջին ժամանակներս: Ինչո՞ւ:
Նախ, որպեսզի իրականությունից կտրված ու չպատճառաբանված խոսքերի հեղինակի տպավորություն չթողնենք, ասենք, որ Ղրիմի հիմնախնդրի առիթով ռուս-ուկրաինական հարաբերություններում որոշ լարվածություն իսկապես առաջացավ: Սակայն ռուսների պատմականորեն Ղրիմին տիրելու պատճառաբանված բացատրությունից, վճռական գործողություններից եւ մեծ չափերով ֆինանսական ներդրումներից հետո ուկրաինական իշխանությունները կարծես հաշտվեցին կատարված իրողության հետ եւ խելամտորեն հանդարտվել էին: Սակայն հանկարծ ու միանգամից ամբողջ Արեւմուտքը ոտքի ելավ: Տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցներով հակառուսական քարոզչությանը զուգընթաց ձեռնարկվեցին նաեւ կոնկրետ քայլեր. Սկսեցին հին ու նոր, մեծ ու փոքր զինատեսակներով հզորացնել ուկրաինական բանակը եւ նույնիսկ, առայժմ թեեւ փոքրաթիվ, սակայն կենդանի զինուժ եւս ուղարկվեց այդ երկիր:
Այս առիթով որոշ նկատառումներ ունենք: Նախ՝ ա) որ բոլոր մեծ ու փոքր ՆԱՏՕ-ական եւ դրան հարող երկրները միասին ու միանգամից արշավի ելան, վկայում է այդ ամենը մեկ կենտրոնից հրահանգավորած եւ կոորդինացված լինելու մասին, բ) այդ մասին է վկայում նաեւ այն իրողությունը, որ յուրաքանչյուր երկիր Ուկրաինային «նվիրում է» մի զինատեսակ եւ կրկնություններ չեն լինում, բ) ակնհայտ է նաեւ, որ ոչ մեկը նորագույն որեւէ զինատեսակ չի նվիրաբերում, այլ ազատվում են հիմնականում արդեն բոլորին հայտնի, հնացած ու ավելորդ զենքերից, որոնց պահելն արդեն ձեռնտու չէ ու ավելորդ գլխացավանք է, բ) չեն նվիրաբերում նաեւ ոչ մի տեխնոլոգիական նորույթ պարունակող միջոց: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ինչ-որ մեկն ինչ-որ տեղից սիմֆոնիկ նվագախմբի նման ղեկավարում է այդ գործընթացը:
Հավանաբար բոլորը լավ հասկանում են, որ առաջիկա տասնամյակի աշխարհաքաղաքականությունը ընթանալու է համաշխարհային ֆինանսական համակարգի վերակառուցման եւ առանձին ֆինանսական գոտիների ձեւավորման ճանապարհով: Ի՞նչ է սպասվում դոլարին, եվրոյին, ֆունտին: Ի՞նչ հեռանկար ունեն չինական յուանը, հնդկական ռուփին, ռուսական ռուբլին: Ինչո՞ւ «բրիտանական ընտանիքի» մաս հանդիսացող Ավստրալիան վերջին շրջանում ավելի բացահայտ ինտեգրվելու ցանկություն է հայտնում հենց արեւելաասիական տնտեսությանը (ի դեպ, թե ո՞ր համակարգի մեջ է նպաստավոր Հայաստանի եւ նրա մերձավոր հարեւանների հեռանկարը, այնքան էլ հասկանալի չի): Իսկ այդ արդիական հարցերից, որոնք թեեւ առայժմ բաց քննարկման առարկա չեն, բայց որոշիչ կարեւորություն ունեն ներկա աշխարհաքաղաքական պայքարի եւ հակամարտու-թյուն-ների բովանդակու-թյան գնահատման հարցում ու փստորեն դարձել են աշխարհաքաղաքա-կան զարգացումների անտեսանելի լոկոմոտիվը, ոչ ոք չի ուզում դուրս մնալ:
Կարծես ի հաստատումը մեր մտորումների լիներ նաեւ փետրվարի 12-ին Պուտին-Բայդեն մեկ ժամից ավել տեւած հեռախոսազրույցից լրատվամիջոցներին Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի հաղորդած տեղեկությունները. «Ամերիկացիներն արհեստականորեն հիստերիա են բորբոքում այսպես կոչված ծրագրված ռուսական ներխուժման շուրջ, նույնիսկ նշում են այս ներխուժման ժամկետները, եւ զուգահեռաբար դաշնակիցների հետ միասին ուժեղացնում են Ուկրաինայի ռազմական մկանները: Ներխուժում, նախադրյալներ են ստեղծվում ուկրաինական զինված ուժերի հնարավոր սադրիչ գործողությունների համար: Մենք այսպես ենք վերաբերվում այս իրավիճակին», – շեշտել է Պուտինը ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում:
Իրականում ռուսական զորքերը կմտնե՞ն Ուկրաինա, չեմ կարող ասել: Բայց հստակ է, որ դա ավելի շատ կախված է հենց իրենցից՝ ուկրաինացիներից ու նրանց պահվածքից, թե որքան են նրանք պատրաստ զոհեր տալու հանուն իրենց արեւմտյան սիրեկանների: Պատմաբանիս գիտելիքները հուշում են, որ այն ժողովուրդները, որոնք երիտասարդ են ու ձեւավորման պատմափուլում են գտնվում, սովորաբար ավելի մարտական են տրամադրված լինում, իսկ երբեմն էլ՝ կորցնում են խոհեմության սահմանները եւ խիստ պատժվում: Հուսանք, որ ուկրաինացիները տեղեկատվական այս հեղեղի դարում իսկապես խոհեմ կգտնվեն եւ չեն տրվի հզորների սադրանքներին: Իսկ Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումները հնարավոր են հանգուցալուծվել ներառելով հետեւյալ հնարավոր երեք տարբերակները.1. Ուկրաինայից արտաբլոկային չեզոք գոտու ձեւավորում, որը ամենաքիչ հավանական տարբերակն է: Եթե նման հնարավորությունը քաղաքական եւ քաղաքակրթական առումով պատմականորեն հնարավոր լիներ, կազակ Բոգդան Խմելնիցկին 1654 թ. լեհական վտանգը չեզոքացնելու համար չէր գերադասի հպատակություն հայտնել ռուսական ցարին: 2. Ուկրաինայի տրոհումը քաղաքակրթական առումով, ինչին իրականում ձգտում են թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ԵՄ-ը: Նման տարբերակի իրագործման դեպքում Ուկրաինայի ներկայիս տարածքի շուրջ 30%-ը անցնում է Արեւմուտքի, 70%-ը Ռուսաստանի ազդեցության տակ: Քաղաքակրթական տրոհումը, սակայն, նշանակում է Ուկրաինայի քաղաքական ավարտ: 3. Ուկրաինան շարունակում է մնալ քաղաքակրթական տեսանկյունից աղճատված, բայց քաղաքական տեսանկյունից ամբողջական եւ ինքինշխան (հնարավոր է ֆեդերատիվ պետական կառուցվածքով): Նման Ուկրաինան հակված է առավել սերտ հարաբերությունների Ռուսաստանի հետ եւ ակտիվ դերակատարում ունենալ Ռուսաստանի ազդեցությամբ ընթացող ինտեգրացիոն նախագծերում: Տարբերակներից ամենահավանականը հենց սա է: Հայերս էլ ենք բնականաբար ակնդետ հետեւում այս ամենին, քանի որ կորստի ցավն ու արյան հոտը դեռ թափառում է ամենուր, շիրիմաքարերի ու դրոշների ստվար անտառների տեսքով ահազանգում ու զսպվածության կոչում աշխարհի մարդկությանը:
Սթափվեք, մարդիկ, քանի դեռ ուշ չի…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր
13.02.2022