«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐԴԱՅ ՀԱՅԻՆ ՆԱԽԱՏԻՆՔ։»….։ Ավետիս Ահարոնյան
Մարդկային հասարակության փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ երկիր պատմnւթյnւն չnւնի՝ սկսnւմ է կեղծել փաստերն ու nւրանալ nւրիշ երկրների պատմական ինքնnւթյnւնը: Օրինակ Ալիեւն ասnւմ է, որ հայերը գաղթել են Իրանից, որին իրանցի փnրձագետ Էհսան Սnլթանին «ցնդաբանություն» դիպnւկ պատասխանով ուղղակի լավ դաս տվեց: Իսկ ՌԴ Պետդnւմայի պատգամավnր Կnնստանտին Զատnւլինը պարզապես նշեց. «Չգիտեմ, թե նա nրտե՞ղ է պատմnւթյnւն սnվnրել, բայց Խnրհրդային միnւթյnւնnւմ դպրոցում եւ ԲՈՒՀ-nւմ պատմnւթյnւն սnվnրած ցանկացած անձ գիտի, nր Ադրբեջանը ստեղծվել է 20-րդ դարnւմ եւ նրան չեն կարnղ պատկանել երեքհազարամյա Հայաստանի տարածքները»: Իսկ ավելի անկեղծ, nրպես պատմաբան, Ալիեւի պրnվnկացիոն այդտեսակ ելnւյթները զարմացնnւմ ու զայրացնում են ինձ։ Միայն վերջին մի քանի տարում եմ սկսել լսել, nր 20-րդ դարnւմ ձեւավnրված Ադրբեջանը երեքհազարամյա Հայաստանnւմ պատմական հnղեր nւնի։ Ծիծաղելի է, ակնհայտ հիմարnւթյnւն եւ նույնիսկ պատասխանի արժանի էլ չի, որ ասվում է, թե պատմական ադրբեջանական տարածքներ են հանդիսանnւմ Երեւանը, Զանգեզnւրը nւ Սեւանը։
Ինչպես ժամանակին գտնում էր բարձրակարգ իրավաբան Անատոլի Սոբչակը, ցանկացած որոշում պետք է օրինական եւ արդարացի լինի: Հետեւապես ԽՍՀՄ-ի հիմնադիր հանրապետություններն այն բանից հետո, երբ 1992 թ. չեղյալ համարեցին ԽՍՀՄ կազմավորելու մասին 1922 թ. պայմանագիրը, պետք վերադառնան այն սահմաններին, որոնք գործում էին այդ միության մեջ նրանց մտնելու պահին: Այնինչ այսօր ռուսական վերնախավը Պուտինի ու Մատվիենկոյի բերանով Ադրբեջանին խոստանում են սահմանագծումն իրականացնել խորհրդային «ճշգրիտ» քարտեզների հիման վրա: Այսինքն, եթե առաջնորդվենք Սոբչակի միանգամայն իրավացի եւ կուռ տրամաբանությամբ, ապա առնվազն Նախիջեւանն ու Արցախը պետք է վերադարձվեն Հայաստանին:
Հետո էլ, կարծում եմ, որ չնայած հաշտության մասին այս քաղցր-մեղցր խոսքերին, ցեղասպանության վտանգը չի վերացել: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ մնում է ցեղասպան երկիր: Դրա ականատեսը եղանք նաեւ արցախյան վերջին պատերազմի ընթացքում: Ավելին, երկար ժամանակ Թուրքիայում Հայոց ցեղասպանության, դրա հետեւանքների վերացման ու հատուցման մասին խոսելը դիտարկվել է որպես վտանգավոր խնդիր եւ այն կա՛մ շրջանցվել է, կա՛մ ավելի մեղմ ու հանգիստ պահանջներ են առաջ քաշվել: Այսօր թուրքական կողմը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը, այլեւ անամոթաբար հայերին է մեղադրում ցեղասպանության մեջ։ Իսկ թուրքական կողմից եկած այս մեղադրանքների մեջ լուրջ ենթատեքստ կա` Թուրքիան ամեն կերպ փորձում է լռեցնել եւ օրակարգից հանել տարածքային խնդիրները: Կարծես թե սա ոչ թե կարգավորում է, այլ կարգավորման անվան տակ Թուրքիայի բոլոր պահանջների ի կատար ածում: Այն պահանջները, որոնք Թուրքիան 100 տարի պնդել է, որոնք ԽՍՀՄ տարիներին սառեցվել էին, անկախության տարիներին նորից առաջ եկան: Եվ այդ ամենը հանգեցնում է երեք հիմնական պայմանի՝ ա) հայկական կողմից բոլոր պահանջներից հրաժարում՝ տարածքային, ույքային եւ այլ իրավունքներ, բ) բոլոր մակարդակներում ցեղասպա-նության հարցից հրաժարում, գ) Արցախի հարցը, որն արդեն «լուծված է»: Հետեւաբար` մնում են լուծելու մյուս երկուսը: Իսկ եթե դրանք էլ այնպես լուծեն, ինչպես Արցախի հարցը, կնշանակի թուրքական վերջնագրի ընդունում, որը չեմ կարծում թե խաղաղության հանգեցնի:
Գաղտնիք չի, որ այստեսակ կարգավորման օգտին ժամանակին ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «եթե մենք չունենանք Ադրբեջանից պահանջներ, այսինքն՝ Արցախից հրաժարվենք, Ադրբեջանը մեզ հետ պատերազմելու պատճառ չի ունենա»:
Այսինքն՝ տալիս ենք Արցախը՝ խաղաղություն ենք ստանում, որն իրականում չստացանք: Նույնը Թուրքիայի դեպքում՝ «եթե հրաժարվում ենք ամեն ինչից, ապա անհաշտության որեւէ պատճառ կամ առիթ չի լինելու»: Հիշեցնք, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ էին, բայց երբ պահը եկավ, Թուրքիան օգտվեց առիթից ու զորքեր մտցրեց Սիրիա: Հետեւաբար, Թուրքիայի հետ հարաբերությունները կարելի է կանոնակարգել միայն այն դեպքում, եթե դու ունես համապատասխան հնարավորություններ եւ ուժ: Իսկ Հայաստանը դա կարող է ունենալ, եթե ունենա ուժեղ դաշնակից:
Ակնհայտ է, որ Թուրքիան միշտ բարդությունների առջեւ է կանգնել հատկապես՝ տարածքային հատուցումների մասով: Որպես հիմնախնդրի լուծման տարբերակ կրկին հայության առջեւ ծառանում համլետյան ձեւակերպումով հարցը, որն արդեն երկու հարյուր տարուց ավելի շրջում է հայոց մեջ. Ի վերջո մենք մեր տարածքային խնդիրները պետք է լուծենք ռուսների, թե թուրքերի բարեհաճությամբ: Հարցն իհարկե նոր չէ։ Բայց մեր նորագույն պատմության մեջ այդ հարցը ճակատագրական շեշտադրումով եւ իր կամքից անկախ հայ ժողովուրդի առջեւ դրվեց, երբ պետականություն ունեցանք։ Հայ ժողովուրդը վճռականորեն որոշեց հօգուտ ռուսական կողմնորոշման: Սակայն, ի դժբախտություն հայ ժողովրդի, մի փոքր խումբ, որը սակայն լծակների էր տիրապետում, անգամ հայության ֆիզիկական գոյության գնով, նախընտրեց Թուրքականը: Մինչեւ անգամ համաշխարհային պատերազմի օրերին այդ ուժը չկարողացավ ժողովրդին հայտնել, որ ինքն իր գլխի ճարը տեսներ, թե չէ արեւմտահայությունն այդպես հլու-հնազանդ չէր մորթվի: Հիմարություն է նաեւ պնդել, որ հայերի ցեղասպանության պատճառը արեւելահայերի ռուսամետ դիրքորոշումն էր: Դա պետականորեն, նախապես ծրագրված քաղաքականություն էր` Հայկական հարցը թուրքավարի (չկա մարը` չկա խնդիրը) լուծելու համար: Արդեն շուրջ երեք հարյուր տարի է, որ երբ հայ ժողովուրդը նեղ վիճակում է հայտնվել, դիմել է Ռուսաստանի օգնությանը: Չեմ ժխտի, որ միշտ չէ, որ ռուսների պահվածքը հայանպաստ է եղել: Սակայն հստակ է նաեւ, որ մեր հարեւաններից միայն ռուսների պետական շահը կարող է ինչ որ տեղ համընկնել կամ գոնե գործել հօգուտ մեր շահերի:
Այնպես որ, չի կարելի բարեկամություն հաստատել առանց նախապայման՟ների, դա հակասում է փոխշահավետության սահմանադրական սկզբունքին, իսկ Հայաստանի շահը պարտադրում է, որպեսզի Թուրքիայի գործադիր իշխանությունն առնվազն չանտեսի իր իսկ երկրի դատական ատյանների դատավճիռներով արդեն իսկ հաստատված Հայոց Եղեռնը, ընդունի դրա իրավական հետեւանքները, ներողություն խնդրի 44-օրյա պատերազմում իր անմիջական, մեղմ ասած, անթույլատրելի մասնակցության համար (հատկապես՝ զինված ահաբեկիչների ներդրման մասով) եւ պատրաստակամություն հայտնի փոխհատուցելու պատճառած վնասը եւ երբեք չփորձի միջամտել Արցախի միջազգային կարգավիճակի խնդրի լուծմանը։ Եթե Թուրքիան պատրաստ չէ սրան, ապա պետք չի հույս ունենալ, որ պատրաստ կլինի աջակցելու մեր հզորացմանը…: Այս ամենով հանդերձ, Թուրքիայի հետ բարեկամանալու խաբկանքը, ցավոք, դարձել է օրակարգային թիվ մեկ խնդիրը։ Եվ դա հրամցվում է իբրեւ հրատապ հարց՝ տառացիորեն 44-օրյա պատերազմի բարբարոսություններից անմիջապես հետո։ Բարեկամության քարոզիչներն իրենք են մոլորյալներ, թող որեւէ մեկին չթվա, թե այդ բարեկամությունը իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն ու երկարատեւ բարեկեցիկ կյանք։ Արդյո՞ք մենք Զոհրապից, Սեւակից, Վարուժանից եւ մյուսներից ավելի խելացի ենք: Հիշենք, որ, նրանք էլ էին միամտաբար հավատացած թուրքական հեքիաթներին, բայց հետո նրանցից Ռուբեն Սեւակը դառնացած գրեց. «Աստված էշերը ստեղծեց անարգվելու համար, Հայերը՝ ջարդվելու: Թուրքիո մեջ ռեժիմ պիտի փոխվի, հայերու ջարդ: Սուլթանը պիտի գահակալե, Հայերու ջարդ: Շերիաթ պիտի հաստատվի, Հայերու ջարդ: Բայց այս բոլորը այնքան տարօրինակ չէ մեզի համար, որքան այն հուսահատեցուցիչ խելոքությունը, որով հայերը կողջունեն այս ջարդերը: Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ… »: Ցավոք` չսովորեցինք: Չհասկացանք նաեւ, որ ցեղասպանությունը միայն էթնիկ հատկանիշներով մարդկանց բռնությամբ ոչնչացնելը չէ, բնաջնջել կարելի է նաեւ ժամանակակից քաղաքակիրթ հնարքներով: Բավական է միայն թիրախավորես հավատքը, մշակույթն ու ազգային ինքնությունը, որպեսզի էթնիկ զտումները ինքնաբերաբար ավարտին հասցվեն՝ անգամ առանց մեկ փամփուշտ արձակելու։
Ի դեպ, առիթը ներկայացել է, ասեմ, որ չարաչար սխալվում են նրանք, ովքեր դարեր շարունակ մեր կրած կորուստներն ու տառապանքները վերագրում են քրիստոնեության ընդունմանը: Հստակ է, որ յուրաքանչյուր անհատ, ազգ, ժողովուրդ հիմնականում ինքն է մեղավոր իրեն պատուհասած ձախորդությունների ու արհավիրքների համար, այլ ոչ թե կրոնը կամ եկեղեցին: Մշտապես տուժել եւ տուժելու են ապիկար, իրենց Աստծո ողորմածությանը հանձնած ծույլերը վախկոտներն ու տկարամիտները, նաեւ նրանք, ովքեր սեփական ժողովրդի անվտանգության, ազգի ու պետության հզորացման օգտին գործնականում ոչինչ չանելով, սոսկ էգոիստական փառատենչ նկրտումներով, իրենց ամբողջ ժամանակն ու միջոցները վատնում են ազգակործան ու պետականքանդ քարոզչության, կամ էլ եկեղեցաշինության ու կեղծ հավատացյալի դիմակով կրոնական ծիսակատարու-թյուն՟ներին մասնակցության մեջ:
Կեղծ ու ոչ մի տեղ չտանող այս սիրախաղի առիթով ցանկանում եմ մեջբերել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (թուրքերի հայր) «Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից մի հատված. «… Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես եւ նյութականապես կործանվի եւ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։ Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալուն,֊ այլ Եվրոպայի առջեւ խաղաղ երեւալուն եւ հայրերին մոլորեցնելուն։ Խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը եւ զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրանց ռազմական կառուցվածքի վերականգնումը։ Երկաթուղիները պահպանելու եւ մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով, անհրաժեշտ է Հայաստանի ողջ տարածքում հաստատել մեր ռազմական վերահսկողությունը եւ այդպիսով վերահսկել նաեւ Թուրքիան Այզերբայջանի հետ կապող բոլոր ճանապարհները։ Այդ նպատակին պետք է հասնել թաքնված եւ փափուկ ձեւով, ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում։ Գլխավոր պայմանն այն է, որ այն հայության աչքում միշտ ներկայացվի որպես խաղաղ»:
Ինչպես ասում են նման դեպքերում, խոսքերն ավելորդ են…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
հայ պատմաբան
20.01-8.02.2022