Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի շնորհանդեսի առիթով(*)

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտքս եմ համարում «Ազգ»ի ընթերցողներին հայտնելու հետեւյալը: Սրանից մոտ երեք տասնամյակ առաջ Շահեն Խաչատրյանը միտք հղացավ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը հրատարակելու Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: 2003 թվականին Շահեն Խաչատրյանը իրագործեց իր մտահղացումը. Հալեպում (Սիրիա) հրատարակեց Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը հայերեն եւ արաբերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Նազար Նազարյան) եւ Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով:

Բանն այն է, որ 1935 թվականին Թիֆլիսում պետք է հրատարակվեր «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝ ռուսերեն լեզվով եւ Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: Հրատարակչությունը նկարազարդումները պատվիրել էր Մարտիրոս Սարյանին: Ինչ-ինչ պատճառներով գիրքը լույս չի տեսնում, իսկ նկարազարդումներն էլ անհետ կորչում են: Շահեն Խաչատրյանը գիտեր այս պատմությունը, եւ այնուամենայնիվ փորձում է հետամուտ լինել նկարազարդումների ճակատագրին: Իրերի պատեհ բերումով նրան հաջողվում է գտնել նախ երեք, ապա եւս երկու նկարազարդում: Վերջին երկուսը՝ Կուրգան քաղաքում, գրականագետ Գարեգին Բեհբութովի ժառանգների մոտ:

Եվ ահա ունենալով հինգ նկարազարդումի սլայդները, Շահենը միտք հղացավ հրատարակելու դրանք: Օգտագործելով Սարյանի «Անապատ» (1911) եւ «Քարավան» (1926) կտավների առանձին հատվածները, միացնելով դրանք հինգ նկարազարդումին, Շահեն Խաչատրյանը հրատարակեց դրանք 2003 թվականին Հալեպում: Այնպես որ, Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը Սարյանի նկարազարդումներով 2003 թվականին արդեն հրատարակված էր: Գիրքը շատ գեղեցիկ ձեւավորել են Հրազդան Թոքմաջյանը եւ Շահեն Խաչատրյանը: Գրքի առաջաբանում Շահեն Խաչատրյանը մանրամասնաբար ներկայացնում է Սարյանի նկարազարդումների պատմությունը:

Գրքի տպաքանակի մի զգալի մասը բերվեց Հայաստան, բաժանվեց գրադարաններին եւ անհատ անձանց:

Ասածս այն է, որ մարդ ասված արարածը բնությունից պատեհությամբ ստացած ազգանունի հետ գոնե մեկ կաթիլ էլ ազնվություն եւ բարոյականություն պետք է ունենա:

*) Խոսքը վերաբերում է «Ազգ»ի 11.11.22-ի համարում տպված «Խոսքի եւ վրձնի վարպետները՝ մեկ գրքում» վերնագրով թղթակցությամբ ներկայացված շնորհանդեսին: Ծ.Խ.:

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցություն

Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է…»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է...»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական