Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

Գրիգոր Առաքելյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Իրանի դեմ պատերազմի օրագրից)

Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել:

Մի քանի օր շարունակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ներշնչող հայտարարություններ էր տարածում՝ նշելով, որ Վաշինգտոնը կարողացել է երկխոսության հնարավորություն ստեղծել Թեհրանի հետ ամենաբարձր մակարդակով եւ  իրանական կողմին է փոխանցել պատերազմը դադարեցնելու համապարփակ առաջարկների փաթեթ: Թրամփը նաեւ լավատեսություն էր հայտնում, որ Իրանը կարող է «մեծ նվեր» մատուցել համաշխարհային կայունությանը եւ իր սեփական ապագային՝ ընդունելով զինաթափումը եւ վերադառնալով բանակցությունների սեղանի շուրջ:

Իրանն, իր հերթին, տարբեր պաշտոնյաների՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի շուրթերով հայտարարում էր, որ որեւէ առաջարկ չի ստացել եւ շարունակելու է հակահարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին: Ավելին, իրանական «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ երկրի զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի:

Պատերազմի 25-րդ օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն իր X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ հայտարարեց   ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններն իր պատկան երկրում հյուրընկալելու պատրաստակամության մասին:   

Շարիֆը նշել էր նաեւ, որ Պակիստանը ողջունում եւ աջակցում է Մերձավոր Արեւելքում պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության առաջխաղացմանն ու շարունակական ջանքերին՝ հանուն տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության գան, Պակիստանը պատրաստ է եւ հպարտ կլինի հյուրընկալել բանակցող կողմերին՝ համապարփակ լուծման հասնելու նպատակով:

Նշվում էր նաեւ, որ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար երկխոսության կարեւորությունը եւ պայմանավորվել շարունակել սերտ շփումները՝ հաշվի առնելով ընթացող զարգացումները:

«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է դադարեցնել Մերձավոր Արեւելքում պատերազմը:

Ասված  է նաեւ, որ առաջարկը փոխանցվել է Պակիստանի միջոցով, եւ այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հանդես է գալու որպես Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ միջնորդ:
Հայտնի է, որ վերջին օրերին Թեհրանը մերժում էր Միացյալ Նահանգների հետ որեւէ ձեւաչափով բանակցելու հնարավորությունը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է բանակցային գործընթացում առաջընթացի մասին:

Մինչ վերջերս հայտնի չէր, թե առաջարկությունների փաթեթը  որքանով եւ ինչ խորությամբ է քննարկվել իրանական պաշտոնական շրջանակներում, եւ արդյոք Իրանը կընդունի՞ այն որպես բանակցությունների հիմք: Նույնքան անորոշ էր նաեւ Իսրայելի դիրքորոշումը տվյալ առաջարկի վերաբերյալ:

ԱՄՆ առաջարկած 15 կետանոց փաթեթը

Հաղորդագրությունների համաձայն, Թեհրանին ներկայացված առաջարկությունների փաթեթում  ներառված են  Իրանի բալիստիկ հրթիռային եւ միջուկային ծրագրերը, ինչպես նաեւ ծովային ուղիների կարգավիճակին վերաբերող հարցեր:

Պատերազմն  սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցը գործնականում փակ է եղել արեւմտյան նավագնացության մեծ մասի համար՝ խաթարելով նավթի եւ բնական գազի համաշխարհային մատակարարումները, ինչի հետեւանքով արձանագրվել է գների զգալի աճ:

Իսրայելական լրատվամիջոցները եւս ներկայացրել են առաջարկությունների փաթեթի որոշ մանրամասներ: Մասնավորապես, Իսրայելի  «12-րդ ալիքը» հաղորդել է, որ այն ներառում է Իրանի միջուկային հնարավորությունների ամբողջական ապամոնտաժում եւ ապագայում միջուկային զենք չարտադրելու պարտավորություն:

Նշվում է, որ Իրանի տարածքում այլեւս չեն արտադրվի զենքի համար նախատեսված միջուկային նյութեր, իսկ արդեն հարստացված նյութերը համաձայնեցված ժամանակացույցով կհանձնվեն Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը: Նախատեսվում է նաեւ փակել Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտները՝ ապահովելով գործակալության լիարժեք վերահսկողությունը միջուկային ծրագրի նկատմամբ:

Ըստ առաջարկի, Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց՝ որպես ազատ ծովային ուղի, եւ որեւէ կողմ չպետք է խոչընդոտի դրա գործունեությանը:

Փաթեթի մեկ այլ դրույթով՝ հետաձգվում է Իրանի հրթիռային ծրագրի շուրջ վերջնական որոշումների կայացումը, սակայն ընդգծվում է, որ հրթիռների հեռահարությունն ու քանակը պետք է սահմանափակվեն, եւ դրանք կարող են օգտագործվել միայն պաշտպանական նպատակներով:

Փոխարենը նախատեսվում է վերացնել Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները, ինչպես նաեւ աջակցություն տրամադրել Բուշեհրում քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացման համար:

Բացի այդ, առաջարկը նախատեսում է վերացնել պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմը, որը վերաբերում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ՄԱԿ-ի սահմանափակումների հնարավոր վերագործարկմանը:

Դոնալդ Թրամփը հերթական անգամ լավատեսություն է հայտնել Իրանի հետ բանակցությունների մեկնարկի հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ այս գործընթացին,  նախկին բանակցողներից բացի,   կմիանան նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ կոչ է արել իրանցի իր գործընկերոջը կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ կենտրոնանալ հակամարտության անհապաղ դադարեցման վրա:

Իսրայելական լրատվամիջոցներն անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ի 15 կետանոց պահանջների բովանդակությանը եւ մեկամսյա հրադադարի հնարավորությանը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բանակցությունների ակտիվացման համար:

Ռազմական գործողությունների ընթացքում բեկում նկատելու  հույսով պատերազմի 26-րդ օրն առավոտյան արթնացած մարդիկ տեղեկացան, որ   Թեհրանը մերժել է  ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկը: Միեւնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը հայտարարեց, որ առկա տեղեկությունների համաձայն՝ «թշնամիները» տարածաշրջանի մի երկրի աջակցությամբ (որի անունը չի նշվում), մտադիր են գրավել Իրանի կղզիներից մեկը:

Դրանից ժամեր առաջ իրանական «Press TV»-ն էլ  հաղորդել էր, որ Իրանը ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկը պատերազմի ավարտի համար համարում է «առավելապաշտական  եւ չհամապատասխանող պատերազմում ԱՄՆ-ի պարտության իրողությանը» եւ այն մերժել է:

Իրանական «Tasnim»-ի հաղորդմամբ՝ Իրանն իր պայմանները փոխանցել է Պակիստանին, որոնք ներառում են ռազմատուգանքի  վճարում եւ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում պատերազմի մշտական դադարեցում:

Այնուամենայնիվ, պատերազմական գործողությունների հորձանուտում հայտնված երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության համար այս օրերին ամենացանկալին ռազմական գործողությունների դադարեցման մասին հրապարակված լուրերի հաստատումը կարող էր լինել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

Հաջորդ գրառումը

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական