Միզազգային գիտաժողով Երեւանում

Վերջերս Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի  տնտեսագիտության համալսարանի Երեւանյան մասնաճյուղը կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները թվային հասարակության մեջ» թեմայով: Այն կազմակերպել էր Տնտեսական գիտությունների ամբիոնը:

Զեկուցումներով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը, Վոլգոգրադի մասնաճյուղի «Կառավարում եւ շուկայավարում» բաժնի վարիչ Սվետլանա Սավինան (առցանց ձեւաչափով) եւ այլք:

Համաժողովում գիտական զեկուցումներով հանդես եկան Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի գիտնականները: Միջոցառմանը քննարկվեցին թվային փոխակերպման սոցիալ-տնտեսական ազդեցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների, կառավարման եւ տնտեսա-գիտության ոլորտներում ավտոմատացման լավագույն համաշխարհային փորձը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ