Պատմվածքներ, մանր պատումներ, մեկ վիպակ ու բանաստեղծություններ բովանդակող հատորը «Ազգ»ի երկարամյա աշխատակից, քաղաքական մեկնաբան Մարիետա Խաչատրյանի երկրորդ գիրքն է: Առաջինը լույս է տեսել 2020-ին՝ «Արտաժամանակ» խորագրով ու ջերմ ընդունելության արժանացաել գրասեր հասարակության կողմից:
Նորընծա հատորը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչատանը, խմբագիրը նույն հրատարակչատան սեփականատեր Վան Արյանն է, ձեւավորողը՝ «Ազգ»ի հիմնադիր կազմից՝ Կարինե Արզումանյանը, գեղանկարները պատկանում են գրքի հեղինակի վրձնին:
Պիտի անդրադառնանք: