Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի հարավում գտնվող Արնշտատի քաղաքային գրադարանում բացվել է արցախցի Մարիաննա Միրզաբեկյանի նկարչական ցուցահանդեսը, իրազեկում է տեղական insuedthueringen կայքը, որ հունվարի 13-ի հրապարակման վերնագիր է դարձրել «Ցուցահանդեսը հիշատակում է մի ժողովրդի մասին, որ երկիր չունի»: Բերիթ Ռիհթերը (Berit Richter) հոդվածում պատմում է, որ Մարիաննա Միրզաբեկյանն իր հայրենի Լեռնային Ղարաբաղի պատերազմի եւ տեղահանության ականատեսն է եղել, փորձել է ցուցահանդեսում այդ արհավիրքները, իր ապրումները ներկայացնել: Ցուցահանդեսի բացմանը գերմանացի երաժիշտները հայկական մեղեդիներ են նվագել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ վերոնշյալ կայքի





