Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոնի ապտակները

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մակրոնն, ինչպես ասում են, իր ռեպերտուարի մեջ է: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայությամբ, որը պոտենցիալ ընտրազանգված է, տղայական  համաժամանակյա ապտակ  հասցրեց Ալիեւին ու Փաշինյանին:

Արեւմտյան, անգամ ռուսական ամբիոններից չափազանց զգուշավոր, օտարոտի արձագանքներ ենք գրեթե ամեն օր լսում՝ հատկապես Ալիեւին փշի-փշի անող: Դե Փաշինյանի քաղաքական հայտարարությունների՝ ռուսական ու արեւմտյան արձագանքների մասին էլ չխոսենք.բոլորն իմունիտետ ունեն վաղուց:

Իսկ Մակրոնը… Ֆրանսիացի սրտակերն  ուրիշ է… Տարավ-բերեց, թե՝ «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունեմ: Չկասկածեք Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ»:

Մակրոնի միանձնյա համարձակ կեցվածքն ու հայտարարությունն օրվա լրահոսի հիթը դարձավ: Հայկական շրջանակներից Փաշինյանին վերաբերող մասով՝ «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է», մինչեւ օրվա ավարտը, ոչ  մի արձագանք չեղավ, թեեւ եթե նմանօրինակ հայտարարություն արվեր հայկական ընդդիմությունից, խորհրդարանական մեծամասնությունը ֆեյսբուքը կվերածեր ռազմի դաշտի: Բայց Մակրոնի «թարս թաթալոշը» չտեսնելու տրվեց:

Ադրբեջանից, ինչպես եւ սպասվում էր, կոշտ արձագանքը չուշացավ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երեւակայության արգասիքն են: Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբի ձեռքում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ից կարելի է հասկանալ՝ իբր Ալիեւին ճնշողը դեռ չի ծնվել…

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոհարարապետ Պրիգոժինը՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունների լակմուսյան թուղթ

Հաջորդ գրառումը

Պատմության առջեւ պարզերես լինելու հնարավորությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱՄՆ – Իսրայելի համար պարզ դարձավ՝ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է. Վարդան Ոսկանյան

08/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞վ է աչքի ընկնում Հայաստանի վարչապետը. Հակոբ Բադալյան

08/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը. Վլադիմիր Մարտիրոսյան

08/04/2026
Հրապարակախոսություն

ԵՄ-ն հաստատաել է, որ ստացել է Ռոբերտ Ամստերդամի նամակը

07/04/2026
Հաջորդ գրառումը

Պատմության առջեւ պարզերես լինելու հնարավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական