Ձորագետի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում: Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները: Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26,2 ՄՎտ արտադրողականություն: ՀԷԿ-ը սկսել է գործել 1932թ. 22320 կիլովատտ արտադրողականությամբ: Մինչեւ 2011 թ. այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին: ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է 1927թ. եւ տեւել է 5 տարի՝ մինչեւ 1932 թ: Նույն տարում էլ 7400 կիլովատտ արտադրողականությամբ ագրեգատը կցվել է աշխատանքին: ՀէԿ-ի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932թ,իսկ երրորդը՝ 1949-ին:
Ձորագետի մեքենայական սրահը
Ձորագետի ջրաէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ: Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300մմ: Արտադրանքը կախված է երկու գործոններից՝ գլխային հանգույցի երկարությունից եւ ջրի հոսանքի արագությունից: 2013 թվականին արտադրված էլեկտրական էներգիան եղել է 76210140 կՎտժ: Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների եւ ճնշման պայմաններում: Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի եւ ճնշման շնորհիվ: Հիդրոէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին սյուներով եւ ատամնավոր շարժանիվներով: Նրանք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին: