Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրեական լոբբին կպատժի՞ Գութերեշին

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս այս սյունակում անդրադարձել էի պաղեստինյան Համաս զինյալ շարժման հոկտեմբերի 5-ի անսպասելի ու վայրագ (արաբներն ասում են` աշուաի) (կույր) ռմբակոծություններին եւ, փոխադարձաբար, դրանց Ցահալի (իսրայելացիք այսպես են կոչում իրենց բանակը) հակադարձ գործողությունների վայրագ եւ ավելի մահաբեր օդային, ծովային ու ցամաքային հրթիռակոծումներին: Փորձել էի բացատրել 1947 թ.ից ի վեր` այդ ժամանակ միջազգայնորեն Պաղեստին ճանաչված երկրում մոլեգնող հակամարտության պատճառները, հատկապես կենտրոնանալով Գազայի հատվածում ծվարած 2,2 միլիոն արաբ ազգաբնակչության թշվառ եւ հուսահատական վիճակի վրա: Հիշեցնում էի, որ Գազան (արաբները կոչում են Ղազզա) համարվում է աշխարհում ամենամեծ բացօթյա բանտը` 2,2 միլիոն բնակչությամբ` ընդամենը 10 կմ լայնք եւ 41 կմ երկայնք ունեցող այդ հատվածում: Բանտ` որի «կալանավորների» դուրս ու ներս անելու իրավունքը սահմնված է շատ խիստ ռեժիմով, հարավից Եգիպտոսի հանրապետության, հյուսիսից` Իսրայել պետության հսկողության ներքո: Միայն հատուկ արտոնությամբ բնակիչները կարող են ներս ու դուրս անել`  որպես էժան աշխատուժ` բեռնակրի կամ բանվորի «կարգավիճակով»: Հարավում Եգիպտոսն է մերժում նրանց ընդունել, հյուսիսում` Իսրայելը: Առաջինը` որպեսզի նրանք ընդմիշտ չկորցնեն իրենց պապենական հողը, հյուսիսում` չխանգարեն նոր բնակավայրեր` գյուղեր (քիբուցներ) հիմնելու իրենց ծրագիրը, որը Իսրայելը առաջին օրից առաջ է տանում ինտենսիվորեն` մանավանդ Արեւմտյան ափում:

Այդ հոդվածի նպատակն էր կրկին անգամ շեշտել, որ ճնշված ժողովուրդները, ինչպես, օրինակ, արցախահայությունը, հացի, ջրի եւ ապրելու իրավունքի համար կարող են եւ իրավունք ունեն ընդվզելու եւ անգամ` զինուժ օգտագործելու, ինչը հաճախ սահուն գետին է ստեղծում նրանց համար` դեպի ահաբեկչություն սայթաքելու համար:

Հրապարակումս այնքան էլ դուր չէր եկել որոշ ընկերներիս, իսկ մեկը, առանց ներկայանալու, ինձ կոչել էր «հակասեմական», ո՛չ ավել ու ո՛չ պակաս: Արդարանալու բացարձակ կարիք չունենալով` ցանկանում եմ այստեղ մեջբերել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի վերջին ելույթից` արտասանված Պեկինում` Չինաստանի ճանապարհային միջազգային հանգույցներ ստեղծելու նախաձեռնության սկզբնավորման 10-րդ տարեդարձին նվիրված ֆորումում, նա հումանիտար երկու հարց դրեց: Առաջին` «Համասը անհապաղ եւ առանց նախապայմանի պետք է ազատ արձակի գերեվարված կամ առեւանգված իսրայելացիներին, իսկ Իսրայելը անմիջապես եւ անսահմանափակ անցք տա Գազա գնացող մարդասիրական օգնությանը»: Միաժամանակ նա կոչ արեց ֆորումի մասնակիցներին, թվով 130 ներկայացուցիչ, պահանջել Իսրայել-Գազա հումանիստական անմիջական հրադադար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որը խոսում էր Գազայի ալ-Ահլի հիվանդանոցի հրթիռակոծության հետեւանքով շուրջ 500 հիվանդների եւ անձնակազմի անդամների սպանության հաջորդ օրը, վերջում եզրակացրեց. «Համասի հարձակումները չեն կարող արդարացնել պաղեստինցի ժողովրդի հավաքական պատիժի ենթարկվելը, ո՛չ էլ պաղեստինցի ժողովրդի տառապանքները` Համասի զարհուրելի հարձակումները: Սեփական ժողովրդին պաշտպանելը չի նշանակում ավելի քան 1 միլիոն ժողովրդին ստիպել էվակուացվել դեպի հարավ: Վերջապես պետք է ընդունել, որ Համասի հարձակումները վակուումում չեն ծնվել»:
Ահա՛ այս վերջին նախադասությունը զայրացրեց իսրայելացի «բազեներին», որոնք Գութերեշին մեղադրեցին… Օ՜, ո՛չ, ո՛չ թե հակասեմիտիզմի, այլ` միակողմանիության համար:
Կարծում եմ, որ Իսրայելն ու նրա կողմնակիցները դա չեն ների Գլխավոր քարտուղարին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուք «Խաղաղության խաչմերուկ» նախագծեք, Ալիեւը՝ պատերազմ

Հաջորդ գրառումը

Չկա մարդ-՝ չկա խնդիր. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Չկա մարդ-՝ չկա խնդիր. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական