1999-ից Բեռլինում գործող «Ճանաչում՝ընդդեմ ցեղասպանության, հանուն ժողովուրդների փոխըմբռնման» (AGA) աշխատանքային հանձնախմբի երկարամյա նախագահ Թեսսա Հոֆմաննը նոյեմբերի 4-ին երախտագիտություն է հայտնել ԳԴՀ նախագահին՝ իրեն ԳԴՀ բարձր պարգեւին՝ «Արժանիքների խաչին» արժանացնելու համար (տե՛ս «Ազգի» հոկտեմբերի 24-ի համարը) եւ խնդրել Շթայնմայերին միջամտելու՝ Ադրբեջանում 2020 թվականից ի վեր միջազգային եւ մարդու իրավունքների խախտման պայմաններում անարդարացիորեն բանտում պահվող հայ ռազմագերիների, պատանդների, քաղբանտարկյալների ազատարձակման համար:
«Ձեր կոչը համերաշխության և Գերմանիայի բարոյական պատասխանատվության հզոր ազդանշան կլինի այն տարածաշրջանում, որտեղ օրենքն ու արդարադատությունը հաճախ անտեսվում են», գրել է Հոֆմաննը ԳԴՀ նախագահին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ





