Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ. տնտեսավարում, թե՞… տնտեսավերում

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հող բառը կամ արտահայտությունը մարդ արարածի կողմից թերեւս ամենահաճախ օգտագործվողներից է: Հող հայրենի է ասվում, նաեւ` հող էիր, հող դարձար ձեւակերպում է նշվում, բանաստեղծները ձոներ են հնչեցնում, նկարիչները կտավներ արարում, մարդիկ այսքանից հետո էլ չեն հոգնում, հողը սրբացնում են, այն պահպանելու նպատակով աշխատում են, պայքարում, նաեւ` նահատակվում: Բացատրական բառարաններում հող բառի առաջին նշանակությունը երկիրն է, երկրորդը` ցամաքը, հետո գալիս են կալվածն ու արոտը:

Բացում եմ Հայաստանի հանրապետության տնտեսության որոշիչ ոլորտներից հանդիսացող գյուղատնտեսական ճյուղի ռազմավարությունները ներկայացնող որոշ տեղեկատուներ ու փոստաթղթեր, որոնցում առարկություն չընդունող ոճով նշվում է. Հայաստանը սակավահող երկիր է: Թե ի՞նչ չափորոշիչներով է նման գնահատական կազմավորվել, ոչ մի ակնարկ կամ խոսք, առավել եւս` բացատրություն: Եթե զուտ 29.8 հազար քառակուսի կիլոմետրն է նկատի առնվել, մերը շուրջ 220 գոյություն ունեցող պետությունների շարքում 139-րդ է: Եթե նկատի է առնվում միջին քառակուսի կիլոմետրի վրա ապրողների քանակը, մեր 100 ցուցանիշը էապես գերազանցող պետություններ կան, որոնց ոչ մի դեպքում չես նախանձի. Բելգիայում այդ թիվը մոտ 400 է, Իսրայելում` 420, Սինգապուրում` 9000… Այսուհանդերձ, վերադառնանք մեր խնդիրներին:

Հայաստանի հանրապետությունը սակավահող հռչակող գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները, որոնց թվում են գիտնականներ, այդ թվում առանձին ճյուղերի գիտությունների դոկտոր ու թեկնածուներ, բազմափորձ մասնագետներ, այնուամենայնիվ փաստում են. մեր  տարածքի 46.8 տոկոսն է հնարավոր օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, որն իր հերթին օգտագործվում է ոչ բավարար կերպով: Ընդհանուր այս ձեւակերպումները փորձենք ներկայացնել առավել առարկայական ձեւով, կոնկրետ թվերով:

Արդեն նշված 29.8 հազար քառակուսի կիլոմետր մեր տարածքից գյուղատնտեսական հողատեսքեր են մոտ 1.4 մլն հեկտարը, ընդհանուրի 46.8 տոկոսը: Հողատեսքերը բաժանվում են վարելահողերի` մոտ 500 հազար հեկտար, խոտհարքների` 140 հազար հեկտար, արոտավայրերի` 700 հազար հեկտար, այգիների տեսքով բազմամյա տնկարկների` 60 հազար հեկտար:

Թվերը մեր մարդկանց թերեւս շատ բան չեն հուշի. Առանձնացնենք դրացինց մեկը, վարելահողերը, որտեղ առավել արդյունավետ գյուղատնտեսական գործունություն է իրականացվում, կապված ամենատարբեր մեքենաների, սարքերի ու սարքավորումների օգտագործման հետ: ՀՀ-ում 1 բնակչի հաշվով վարելահողը մոտ 1600 քառակուսի մետր է, երբ արդեն հիշատակված Բելգիայում այն ընդամենը 700 քառակուսի մետր է, Իսրայելում` 400 մետր, Սինգապուրում` 90 մետր: Ընդամենը նշենք, որ Բելգիան 1 մլն տոննա խոզի միս է արտադրում, երբ ՀՀ ցուցանիշը 10 հազար տոննա է, Իսրայելը հավի մսի տարեկան արտադրությունը հասցրել է 700 հազար տոննայի, երբ մեր արտադրությունը հազիվ 15 հազար տոննա է: Իրոք հողազուրկ Սինգապուրում, որի ողջ տարածքը մեր մայրաքաղաքի ընդամենը եռապատիկն է, կարողանում են թե բանջարեղենի որոշակի քանակներ արտադրել, թե ձվով գրեթե ինքնաբավ լինել, թե 120 հազար տոննայից ավելի թռչնամիս ունենալ: Թե ինչպե՞ս-ը ՀՀ պատասխանատուների ու մասնագետների հոգսն ու խնդիրն է, այդ թվում դեսպանատների տնտեսական ներկայացուցիչների, որոնք ի դեպ, երբեւէ որեւէ հաշվետվություն չեն ներկայացնում հայաստանյան հանրությանը: Եվ հարցը` թե ի՞նչ արժեք է ստեղծվում երկրի տարածքում հռչակված պետությունում, տրվում է ինքնաբերաբար, քանզի զբաղեցրած տարածքներով չեն դիտարկվում ու գնահատվում երկրները, այլ իրենց ստեղծած արժեքներով, որոնք սեփականից զատ նաեւ համամարդկային ու համաշխարհային նշանակություն են ստանում:

Այստեղ արդեն ՀՀ ցուցանիշներն առավել քան համեստ են, եթե այլ գնահատական չհնչեցնենք, որի համար կոչված այրեր կան, հանրության ու գործարար միջավայրի մուծած հարկերով ու տուրքերով պահվող, շարքային քաղաքացիների համեմատ բազմակի անգամներ լավ պայմաններում գտնվող պատասխանատուներ, շատերի բնորոշմամբ` անպատասխանատուներ:

Թե ինչու է նման գնահատականը կենսունակ, փաստում են թվերը: Հայաստանի հանրապետությունը հիմնականում պահվում կամ գոյատեւում է Երկիր մոլորակի չորս կողմերում արտադրված էլեկտրոնիկայի, տեխնիկական միջոցների, այլեւայլ սարքավորումների, հագուստեղենի ու կենցաղային անհրաժեշտությունների, նաեւ` սննդամթերքի ողջ տեսականու ներկրումների արդյունքում, մի վիճակ, որը որեւէ տրամաբանված բացատրություն ու արդարացում չունի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մոտեցմամբ, որպիսի կառույցը պատասխանատու է այս վիճակի, նաեւ գյուղատնտեսության հարցերում, հայաստանյան խնդիրներից գլխավորներից մեկը… պարզվում է ճիշտ սնվելն է: Թե ինչ նկատի ունի ճիշտ սնվել ասելով, չի մանրամասնում, որը հետեւյալ մեկնաբանությունն է առաջացնում. Ճիշտ սնվելը, երբ սեփական խոհանոցում հայրենական արտադրության գազօջախով պատրաստված ճաշն ես վայելում, էլեկտրաթեյնիկի եռացրած ջրով թեյն ես ըմպում, էլեկտրաջեռոցում թխված հրուշակեղենն ես համտեսում, մեզ հատուկ սպասքն ես օգտագործում, խորտիկներս ես ընտրում…

Մեզանում  ինչպես է հնարավոր ճիշտ սնվել, երբ նշվածներից որեւէ մեկը չկա, պանիրը պանրային մթերք է անվանվում, կաթը` կաթ պարունակող ընպելիք, ձավարեղենը` չգիտես որ երկրից ներմուծված, նույնը երշիկեղենը, որ երկրի մսատեսակներից հավաքված: Արդյունքում` հայաստանաբնակն օտարվում է ամենաստեղծ աշխատանքից, 700 000 աշխատող ներկայացող յուրաքանչյուր մեկը ժամում հազիվ 2 դոլարի արդյունք է ստեղծում, երկրի առումով` 15-17 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք, երբ Բելգիան ունի 650 մլրդ, Իսրայելը` 400 մլրդ, Սինգապուրը` 600 մլրդ դոլար: Փոխարենը մենք ունենք… բիզնեսի միջազգային ակադեմիա, իր աշխատակազմով, ծրագրերով, խորհուրդներով:

Չգիտես ի՞նչ տրամաբանությամբ մոդուլային անվանվող զինվորական կացարանները Իտալիայից են գնվում, երբ դրանք տեղում նախագծելն ու տեղադրելը աշխատատեղերի հարցեր կլուծեր, հարկատուների մուծած հարկերն ու տուրքերը տեղում կծախսվեին: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի էլ այն հարցին, թե տնտեսությունում ներդրումները էապես նվազել են, ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեց… նախկիններին, չմանրամասնելով թե ո՞ւմ նկատի ունի, եթե իր նախորդին, որ կարճ ժամանակ աշխատելուց հետո ազատվեց աշխատանքից, իսկ մի քանի ամիս գործազուրկ մնալուց հետո հայտնվեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում, ապա՝ փոխվարչապետի դիրքում: Չէ, չէ, թերեւս Արգիշտի թագավորի ժամանակները նկատի ուներ, գուցե՝ համայնավարների, կամ՝ լեւոնականների, միայն ոչ՝ հաջորդների, որոնց հետ շատ լավ էլ հարաբերվում են: Մի բուռ հայ ենք մնացել, չէ՞…

Այսպես էլ տնտեսավերում են:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շե՛ֆ ջան, ամեն ինչ ճիշտ ես ասել

Հաջորդ գրառումը

Հավերժ փառք եւ խոնարհում. ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Հավերժ փառք եւ խոնարհում. ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք...

ԿարդալDetails

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական