1943 թվականի նոյեմբերի 10-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ հապավումով) հիման վրա: 1993 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիան վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի:
2011 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առեւտրային կազմակերպության:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կառուցվել է 1955 թվականին: Շենքը վերանորոգվել է 2009 թվականին:
Առ 01.01.2023թ. ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են 35 ակադեմիկոս եւ 46 թղթակից անդամ, որոնցից 15 ակադեմիկոս եւ 19 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս:2023թ. հունվարի 1-դրությամբ ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 3451 մարդ, որոնցից 2152-ը գիտական աշխատողներ են, 282-ը գիտության դոկտորներ, 1012-ը գիտության թեկնածուներ ,858-ը գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի: 2022թ. Հ ԳԱԱ համակարգում աշխատանքի է ընդունվել 153 երիտասարդ մասնագետ, որոնցից 34-ը բուհերից ընթացիկ տարվա շրջանավարտներ են: Համակարգի այդ աշխատակիցներից 2-ը պաշտպանել են դոկտորական, 38-ը` թեկնածուական ատենախոսություններ:
ԳԱԱ համակարգում գործում է 29 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը եւ ակադեմիական ինստիտուտների 28 ճյուղային-մասնագիտական գրադարանները:Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանները 2022թ. ձեռք են բերել 8768 գրադարանային միավոր:Արդյունքում ակադեմիական ինստիտուտների եւ ՀԳԳ ընդհանուր ֆոնդը կազմել է 4269223 գրադարանային միավոր:2022թ. ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 14333 ընթերցող, սպասարկվել է 60761 գրադարանային միավոր:
Այս տարի նշվելու է ՀՀ ԳԱԱ -ի հիմնադրման 80 ամյակը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ