Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետախուզական պեղումներ Երերույքի տաճարի տարածքում

Գեղամ Մկրտչյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Ֆրանսիայի Լյումերի Լիոն 2 համալսարանի համատեղ արշավախումբը Շիրակի երկրագիտական թանգարանի աջակցությամբ  հետախուզական պեղումներ է կատարել Երերույքի տաճարի ներսում: Շիրակի մարզի Անիպեմզա ավանի մոտ գտնվող վաղքրիստոնեական-վաղմիջնադարյան (4-5-րդ դարեր) այս կիսավեր եզակի հուշարձանում աշխատանքներն իրականացվել են նրա բարեկարգման եւ ամրակայման ծրագրի շրջանակներում: Փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, հայտնաբերվել են խեցեղենի սակավաթիվ բեկորներ: Տաճարի տարածքում եւ հարակից հատվածներում իրականացվել են նաեւ սկանավորման ու մշտադիտարկման աշխատանքներ:

Ինչպես կազմակերպությունից տեղեկացնում են, կառույցի ամրակայման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին եւ ինտենսիվ կերպով շարունակվում են այս օրերին: Տաճարի հիմքերի ամրացումն իրականացվում է կենտրոնի պատվերով, ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով: Նախագծումը ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացրել է Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանը: Աշխատանքների ներկա փուլի ավարտը նախատեսված է հոկտեմբեր ամսին:

Այս ամիսներին հանրապետությունում կենտրոնի մասնագետների ծավալած աշխատանքները ներառում են Լոռու մարզի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարությունն ու նույնանուն քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները, Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վերականգնումը, Արագածոտնի մարզի Օհանավանի նորահայտ դամբարանի պեղումները, Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթեւ գյուղերում կատարած հնագիտական ուսումնասիրությունները, տարբեր եկեղեցիների տարածքների մաքրման եւ այլ գործեր: Իրականացվում են նաեւ ուսուցողական ու այլ բնույթի միջոցառումներ: Հունիսին կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում իրենց ուսումնական պրակտիկան են անցկացրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «կիրառական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

Վերջում ի դեպ նշենք լեզվական տարածում գտած խնդիրներից մեկի մասին, որից, ցավոք, չի խուսափել նաեւ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Նրա այս անվան բոլոր բառերը կազմակերպության ֆեյսբուքյան էջի ճակատին (վերնագրում) գրված են մեծատառ, ինչը դեմ է հայոց լեզվի կանոններին: Ըստ ամենայնի դա գիտեն նաեւ էջը գրողները, որովհետեւ հաղորդագրությունների տեքստերում գրում են ճիշտը, առանց ավելորդ մեծատառերի: Ուրեմն ինչո՞ւ նման մասնագիտական կազմակերպությունը տուրք տա  սխալ լեզվական «մոդային»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեն Դավիթխանյան. Ականավոր պարսկահայերի լրագրող ​​ժառանգը

Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյան. «Մաքրենք հիշողության փոշին եւ սերունդներին փոխանցենք անցյալի իրողությունները»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյան. «Մաքրենք հիշողության փոշին եւ սերունդներին փոխանցենք անցյալի իրողությունները»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական