Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարմարվողականությունը հայերին բնորոշ գծերից է

Սուրեն Սարգսյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Պինդ բենէ հողը, մի՛ թողուր որ, ուրշը յափշտակէ, յետոյ շատ կը զղջաս, անգամ մը որ հողը կորսնցնես, մուրացկան կը դառնաս»:

Խրիմյան Հայրիկ

Մարդիկ սովորաբար կյանքն արժեւորում ու հարցերին պատասխաններ են փնտրում իրենց մասնագիտության դիրքերից: Պատմաբան եմ եւ այս առումով ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում, թե Երրորդ Հանրապետության պատմությունն ապագայում ինչպես կգրվի: Շատ կուզեի հիսուն տարի հետո կենդանի լինել եւ կարդալ գրվելիք այդ դասագիրքը: Պատմությունը ոնց ուզում են թող գրեն,  միայն թե աչքաթող չանեն հանկարծ, որ անկախության այս երեսնամյա պատմության մեջ ամենցավոտ մատաղ նահատակների կորստի իրողությունը եւ չշրջանցեն այն ակնհայտ պարադոքս-իրողությունը, որ ԽՍՀՄ-ում ապրող հայն ավելի հայրենասեր էր եւ ազատատենչ, քան «ազատ ու անկախ» Հայաստանում ապրող հայը: Որ Մեծ հայրենականում կռվողները միշտ հիշում էին իրենց անցյալը եւ  սերունդներին ավանդում էին, որ իրենք հաղթողների եւ լուսավոր գալիքը կերտողներն են: Չմոռացվի հանկարծ նաեւ այն անհերքելի իրողությունը, որ խորհրդային դաստիարակություն ստացած հայը քաջաբար ու աներեր անկախության համար պայքարի ելավ եւ գրեթե մերկ ձեռքերով հաղթեց արցախյան առաջին պատերազմը: Նաեւ այն, որ բազմադարյա գոյության ընթացքում հայ մարդը սովետի օրոք իրեն իրապես անվտանգ ու երջանիկ էր, ծածկ ուներ գլխավերեւում եւ աշխատանք, կարող էր երազել եւ դրանք իրականացնել:

Հայտնի ճշմարտություն է, որ ժողովրդի իրական իշխանությունն է արտահայտում հասարակ աշխատավոր մարդկանց արմատական շահերը: Հենց դրա համար հայ մարդու առաջնահերթ խնդիրը պետք է լինի միավորվել եւ դուրս գալ պայքարի՝ փողի ու կեղծիքի, արյան ու անմարդկային շահագործման այս կեղտոտ համակարգը փոխելու եւ իրապես ժողովրդական ու արդարացի համակարգ հաստատելու համար: Թե չէ արդեն 21-րդ դարում երիտասարդների մեծ մասը ձգտում չունի աշխատելու, փախչում է գիտությամբ զբաղվելուց եւ փորձում է այլ ձեւերով կամ ճանապարհներով վաստակել իր հացն ու բարեկեցիկ կյանք ապահովել այս անհավասար աշխարհում, մոռանալով, որ առանց աշխատանքի ցանկացած բարեկեցություն ի վերջո խորտակվող նավի է նման: Ավելին, գնալով մարդն էժանանում է, իսկ միակ բանը, որ էժանանալուց հետո այլեւս չի թանկանում, դա մարդն է: Հետեւապես պետք չէ էժանանալ, դա անդառնալի է: Այնինչ, ամեն օր գահավիժում ենք՝ խորթացել ենք եւ օտարացել հպարտության, հայրենասիրության, հայրենիքի հետ, ու ականատեսն ենք դարձել մեծաքանակ կորուստների, զոհերի, վիրավորների, պատմության խեղաթյուրումների ու թվացյալ խաղաղություն ենք մուրում…

Այս առիթով մի դաստիարակիչ պատմություն հիշեցի. Ճապոնիա մեկնած խորհրդային պատվիրակության մեջ մի քանի հայ գործիչներ էլ են լինում, որոնք իրենց արտաքինով բնականաբար տարբերվում էին ռուսներից: Ճապոնացիները հարցնում են, թե ո՞ր ազգից եք ու երբ լսում են հայ ենք, անմիջապես արձագանքում են՝ դա ո՞րն է, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան …: Դրական պատասխան ստանալով նրանք ուղղակի ասում են՝ հաա՜, պարզ է: Շատ կուզենայի մեր երիտասարդ սերունդն էլ իմանար, որ քարտեզի վրա մի կետի չափ մեր երկրին ճանաչել են իր հանճարեղ զավակներով՝ Նարեկացի, Խորենացի, Մաշտոց, Արամ Խաչատրյան, Օրբելի եղբայրներ, Ալիխանյան եղբայրներ, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Բսղրամյան, Բաբաջանյան, Տիգրան Պետրոսյան, Գոհար Գասպարյան, Հասմիկ Պապյան, Մարտիրոս Սարյան, Այվազովսկի, Ազնավուր, Արշիլ Գորկի, Գարզու… Բայց ցավոք, նրանցից շատերին հիմա չեն ճանաչում, իզուր չթվարկեմ: Ավելացնեմ, թող իմանան նաեւ, որ տաղանդավոր մարդկանց արդեն նախորդ դարից երբեք բանակ չեն տարել, քանի որ մարդիկ կան, որ իրենց տաղանդով ավելի շատ օգուտ են բերել ազգին ու պետությանը, քան հրացան բռնելով: Իսկ մենք որքան տաղանդավոր երիտասարդների տարանք թշնամու բերան: Բա ազգին ու պետությանը կզրկեի՞ն էդպիսի հարստությունից: Բա ո՛ւր մնացին հայկական գենետիկ կոդի, հայի առաքելության, արարի ու ավերի, հասարակական-քաղաքական մակերեսում լողացող իրադարձությունների եւ այն ախտերի մասին մեր ամպագորգոռ հայտարարությունները ամենխելացի, բացառիկ ու մի քիչ էլ ծուռ ցեղի՝ հայի ինքնության մասին:

Նկատենք, որ մեր բազմադարյան պատմությունը վկայում է՝ հայերին բնորոշ ամենավատ գծերից մեկը հարմարվողականությունն է: Շատ անգամներ են մեզ դաժանորեն ծեծելով հայրենի բնակավայրերից վռնդել, ինչպես եղավ Արցախի դեպքում նաեւ, իսկ մենք փոխարենը մտածենք ու պայքարենք, թե ո՞նց հետ բերենք կորցրած հայրենիքը՝ շատ արագ հարմարվում ենք նոր իրավիճակին: Կամ գաղթում ենք ու մի նոր տեղում տնավորվում, մի հատ եկեղեցի կառուցում, մի երկու խաչքար կերտում, Նժդեհի կամ մյուս հերոսների նկարներով սոցցանցեր մտնում ու համարձակորեն գրում, որ մենք շուտով ունենալու ենք մեծ Հայք, որ հաղթելու ենք, որ թուրքին ծնկի ենք բերելու, որ հզոր ենք, շատ հզոր:

Վախենում եմ, ու արդեն նաեւ դրա նախանշանները կան, որ ժամանակի ընթացքում Արցախի հարցը քիչ-քիչ կմոռացվի (տա Աստված սխալվեմ) ու կանցնի-կգնա, ոնց մոռացվեց դեռ ընդամենը 100 տարի առաջ ամբողջովին հայկական Ղարսը եւ Հայաստանը, մշեցի տատիս արտահայտությամբ, մանրից դառնում է առվից առու: Վստահություն էլ չկա, որ այդ եղածն էլ ավելի չի բարակի ու նվազի, սակայն կարեւորը «խաղաղության խաչմերուկ կդառնանք» եւ դրանով օրինակ կծառայենք ողջ աշխարհին: Առիթը ներկայացել է՝ ասեմ, որ չնայած այս ամենին, ուզում եմ մեր ու գալիք սերունդների համար արձանագրել՝ թեեւ տարածված հազար ու մի տեսակ կեղծ տեսակետներին, մեզ չեն հաղթել, ինքներս ենք պարտվել:

«Խաղաղության խաչմերուկ դառնալու» չհիմնավորված թեզը բավական չէ, հիմա էլ ազգովին գուշակներ ենք դարձել ու հազար տեսակ կանխատեսումներ ենք անում եւ սարսափի մեջ պահում խեղճ ժողովրդին: Ուզում եմ դիմել բոլոր այդ ահաբեկողներին. հարգելի զգայուններ, չզզվեցի՞ք խուճապ ու վախ տարածելուց: Թե չէ ամեն օր երկրի լրահոսում տեսնում ու լսում ենք աբսուրդից մինչեւ մառազմ հիշեցնող դեմքեր եւ դեպքեր, որոնց ճարահատյալ ընտելանում ենք: Ցավալի իրողություն է, բայց առաքինություն, պատիվ, պարկեշտություն, բարոյականություն, պատիվ, որոնք աբսուրդի ու մառազմի հակաթույնն են,  այսօրվա հասարակության մեջ քիչ են նշմարվում: Ավելին, բանը հասել է այնտեղ, որ մեր սնանկ քարոզչությամբ պարտվող առաջնորդին հաճախ հերոս ենք դարձնում, իսկ պատերազմի իրական հերոսներին՝ հանցագործ: Հասկանալի է, զգույշ ենք, որ նրանք իրենց արհեստածին պարտության, ֆիզիկական ու հոգեկան խեղումների համար չլինի թե հանկարծ պահանջներ ներկայացնեն եւ ինչ որ ձեւով խաղաղության խաչմերուկի հանճարեղ ծրագրին խանգարեն: Հատկապես այս օրերին, երբ այդ խաղաղության ծրագրի անկյունաքար Թուրքիան՝ մեկ անգամ եւս փաստելով ժողովուրդների արյամբ իր բռնազավթողի, մարդասպանի եւ ցեղասպանի կեցվածքը, ազատ արձակեց Հրանտ Դինքին սպանողին: Փոխանակ ըմբռնելու, որ այսօրվա իշխանավորները Հայաստանում ապրող հայերի հավաքական կերպարն են՝ սուտխոսան, կեղծավոր, լպրծուն, անթասիբ, նախանձ, եսասեր, դավաճան, խոնարհվող ու զիջող, զարմանում ենք ու զայրանում, որ օտարները մեզ չեն վստահում:

Բոլոր դեպքում, անուղղելի լավատեսս ուզում է հավատալ, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ եւ ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել մեզ ընդմիշտ հրաժարվել սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից, Վանից, Ղարսից, Արցախից եւ մեր կորցրած մյուս բոլոր տարածքներից…

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչ հունվարի 1-ը հարկավոր է նաեւ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

«ԱՄՆ Պետդեպը շարունակում է Անդրկովկասում ՌԴ ԱԳՆ-ի հետ խաղում հաղթել».  փորձագետ Միխայիլ Ալեքսանդրով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավունք կա՞ պատժելու մատաղ սերնդին

12/07/2025
Հրապարակախոսություն

Վաղը նման «իրեղեն ապացույցներ» գտնվելու են բոլորիս գրասենյակներում

11/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում ենք հայ երիտասարդներին լռեցնելու փորձերը

11/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն. Վահե Հովհաննիսյան

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԱՄՆ Պետդեպը շարունակում է Անդրկովկասում ՌԴ ԱԳՆ-ի հետ խաղում հաղթել».  փորձագետ Միխայիլ Ալեքսանդրով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025

Տոմսակ Իրարանցման պատճառը Հնդկաստանի՝ Հունաստանին առաջարկած հրթիռներն են, որոնք մայիս ամսին նա գործածել է Պակիստանի դեմ՝ տասնօրյա կռիվների ժամանակ։ Աթենքը...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025

«Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո, դեռ հոգին չի փառավորվել. փաստաբան

12/07/2025

Այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում. մարդկության բջիջ չի մնացե՞լ. Քրիստինե Վարդանյան

12/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական