Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանի հաջողությունները միջազգային մրցույթներում

13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, երիտասարդ շնորհալի կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանը սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցելով «Monolit festival» արվեստի միջազգային առցանց մրցույթ-փառատոնին` արժանացել է առաջին կարգի մրցանակների եւ հրավիրվել Իսպանիա, որտեղ կատարվելու է նրա ստեղծագործությունը: Կոմպոզիտորը ներկայացել է թվով 10 մրցույթի (նույն մրցույթ-փառատոնի շրջանակներում), որոնք անցկացվել են` Ամերիկայում («American Charm»), Ֆրանսիայում («Art Marathon In France» ), Գերմանիայում (Art Marathon In Germany), Հունաստանում («Art Marathon In Greece» ), Ավստրալիայում («Under The Skies Of Australia»), Իսպանիայում («Paints Of The Spanish»), Անգլիայում («Welcome To England»), Արգենտինայում («Argentine Gahering»), Իտալիայում («Art marathon in Italy») եւ Կանադայում («Welcome to Canada»): Մրցույթներում ներկայացրել է մանկական եւ պատանեկան երգեր, որոնք բարձր գնահատականի են արժանացել հանձնախմբի անդամների կողմից: Հ. Հարությունյանի «Իմ քաղաք» երգի մասին դրական արձագանքելով հանձնախմբի անդամները նշել են. «Քանի որ մենք գնահատել ենք մասնակցությունը միայն որպես կոմպոզիտոր, մենք բարձր ենք գնահատել այս աշխատանքը: Այն լավն էր եւ պրոֆեսիոնալ: Տեսանելի է, որ ստեղծման ընթացքում հաշվի է առնվել նաեւ կատարողի տարիքը: Շնորհավորում ենք գերազանց աշխատանքի համար»:

Հասմիկ Հարությունյանը (ծնվ. 1984 թ., Երեւանում) սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի երաժշտության տեսություն բաժնում (1998-2022թթ.),  այնուհետեւ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (2002-2007 թթ.) պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանում: 2005-2021թթ. աշխատել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջում որպես դասախոս, այնուհետեւ՝ տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: 2008-2019 թթ. աշխատել է Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես կոմպոզիցիայի դասատու: 2023-ից առ այսօր աշխատում է ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի Միջազգային երաժշտական  դպրոցում՝ (այժմ «Կրեսչենդո») որպես տեսական առարկաների եւ կոմպոզիցիայի դասատու, ինչպես նաեւ գրում է երգեր դպրոցի երգչախմբի համար:

2005-ից, որպես կոմպոզիտոր համագործակցել է «Արեւիկ» (այժմ «Արեւներ») Արմեն Դիվանյանի անվ. մանկապատանեկան անսամբլի հետ, ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյան: Այս համագործակցության արդյունքում, մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ արժանացել է մի շարք մրցանակների:

Կոմպոզիտորը համագործակցում է նաեւ` 2023 թվականից հայկական երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի (ղեկավար` Գայանե Բաղդասարյան), «Համազգային Արեւմտյան ԱՄՆ Նաիրյան» երգչախմբի (դիրիժոր` Լուսինե Մելիքսեթյան), ԱՄՆ-ի Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան առաջնորդարանի,  2024-ից ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի  AGBU երգչախմբի (ղեկավար` Նեկտար Միրաքյան) հետ: 2023-ից ղեկավարում է ԱՄՆ-ի Հայ-Ամերիկյան արվեստագետների ասոցացիայի (ՀԱԱԱ) Կոմպոզիտորների միության մասնաճյուղը: ԱՄՆ-ի Հայ-Ամերիկյան արվեստագետների ասոցացիայի  (ՀԱԱԱ, ղեկավար` Գարեգին Քարազյան) եւ ԱՄՆ-ի NACUSA-LA (National Association of Composers) Կոմպոզիտորների Ազգային ասոցացիայի անդամ է:

Մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների, համերգների, փառատոների, վերապատրաստումների, արժանացել է մի շարք մրցանակների, շնորհակալագրերի եւ պատվոգրերի: Ի դեպ, վերջերս հանդես գալով որպես Էջմիածնի «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական 5-րդ մրցույթ-փառատոնի հանձնախմբի անդամ, ստացել է վկայական՝ փառատոնին մասնակցելու համար:

Ապրելով եւ ստեղծագործելով ԱՄՆ-ում՝ Հասմիկ Հարությունյանը ծավալում է մասնագիտական, ինչպես նաեւ հասարակակական ակտիվ գործունեություն, ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը միջազգային ասպարեզում:

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ

Երաժշտագետ, կոմպոզիտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վանաձորի ջերմային էլեկտրակայան 60

Հաջորդ գրառումը

Օրատորիո

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Օրատորիո

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական