Հինգշաբթի, Հոկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաթարված արդարությունը

ԱԶԳ
01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
105
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը՝ որպես արդարության ճգնաժամի ցուցիչ

Հայաստանում ներկայիս իրավաքաղաքական իրադարձությունները վկայում են խորքային ճգնաժամի մասին՝ արդարադատության, արժանապատվության և պետության իրավական ինստիտուցիոնալ կառուցվածքի ոլորտում։ Այդ ճգնաժամի առավել ցայտուն արտահայտություններից է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող հետապնդումը։ Այս գործն ի ցույց է դնում, թե որքան խոցելի է դառնում մարդը, երբ պետական իշխանության գործիքակազմը՝ իրավունքի ուժը ծառայեցնում է՝ որպես այլախոհության դեմ ճնշման միջոց:

Արդարությունը սկսվում է զսպվածությամբ

Իրավական պետության հիմքում այն տրամաբանությունն է, որ արդարադատությունը պետք է նախապես զերծ մնա վնասելու մղումից։ Երբ մարդուն մեղադրում են՝ առանց բավարար դատավարական հիմքերի, երբ կալանքը նախորդում է մեղքի ապացուցմանը, երբ մեղադրանքը կայանում է քաղաքական հայտարարության վրա՝ առանց իրավական ծանրության, ապա այդ դատական գործընթացը դադարում է լինել արդարության դրսեւորում։

Սրբազանի կալանավորումը, որն իրականացվել է առավելապես հասարակական ու քաղաքական ճնշումների, ինչպես նաև սոցիալական հիստերիայի ֆոնին, ոչ միայն անտեսում է անմեղության կանխավարկածը, այլեւ խարխլում է հանրային վստահությունը՝ դատական համակարգի նկատմամբ։ Բոլոր դեպքերում պետությունը, երբ գործի է դնում իրավական համակարգը անձի արժանապատվությունը խոցելու, այլ ոչ թե պաշտպանելու համար, լքում է իր հիմնական պարտականությունը՝ լինել բոլորի իրավունքի երաշխավոր։

Քաղաքական մեղքը նույնը չէ, ինչ բարոյական մեղքը

Ժամանակակից իրավական փիլիսոփայությունը տարբերակում է բարոյական մեղքը, քաղաքական պատասխանատվությունն ու իրավական հանցանքը։ Երբ իշխանությունը միակողմանի, առանց դատավճռի, արդեն իսկ հստակ դատավճիռ է կայացնում ու մեղավորներին մատնանշում (թելադրելով ուղղակի կամ անուղղակի կերպով «գործ կարել»), ապա խախտվում է ոչ միայն այդ սահմանազատումը, այլ նաև սահմանադրությունը։ Արդարադատությունն ու ուժային կառույցները սկսում են ծառայել իշխանության քմահաճույքին՝ այլ ոչ թե մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանության բարձր նպատակին։

Իշխանական մարմինների կողմից անմեղության կանխավարկածով պաշտպանված անձանց հանդեպ օգտագործվող ատելատյաց լեզուն, հրապարակային դատավճիռները, իսկ երբեմն՝ ուղղակի սպառնալիքներն ու պիտակավորումները, անգամ Ազգային Ժողովի ամբիոնից, ոչ միայն խաթարում են անհատի պատիվը, այլ նաեւ վերածում են արդարադատության ողջ գործընթացը ձևականության, ֆարսի։

Պատվի վերականգնման խնդիրը

Մեր հասարակության խնդիրենրից մեկն էլ այն է, որ մենք հաճախ չենք էլ հարցնում, իսկ ի՞նչ, եթե ակնհայտ դառնա ու պարզվի, որ մեղադրանքը սխալ էր կամ անհիմն: Իրականում սա կարևորագույն հարցերից մեկն է, և պետությունն այստեղ ունի ոչ միայն օրինական, այլ նաեւ բարոյական պարտավորություն վերականգնելու ոտնահարված պատիվը։ Սրանով է պայմանավորված արդարության խոր իմաստը։ Արդարությունն առանց պատասխանատվության՝ անհամապատասխան է Աստծո արդարությանը, որը նաեւ բժշկություն է, քավություն և հաշտեցում։

Համալիր վերականգնումը պետք է ներառի՝ պաշտոնական ներողություն, հրապարակային ճանաչում, նյութական ու բարոյական փոխհատուցում, վստահության վերականգնում հանրային խոսքում ու գործերում։

Պետք է հասկանանլ, որ մարդկանց պատիվը վերականգնելը արդարության պահանջ է: Իսկ արդար լինելը չի նշանակում միշտ վերջին խոսքն ասող լինել։ Արդար լինել նշանակում է ասել ճշմարտությունը՝ ճիշտ պահին, նաև ունենալ խիզախություն վերանայելու սեփական դիրքորոշումը հանուն ճշմարտության, պատասխանատվություն ստանձնելով ասածների ու արածների համար։ Քանի որ որևէ արդարություն չի կարող կենսունակ լինել, եթե չունի ինքնաքննադատության մշակույթ։ Եվ որևէ պետություն չի կարող հպարտանալ իր սահմանադրությամբ, եթե նրա գործադիր իշխանությունը մերժում է ընդունել երբևէ թույլ տված սխալը և պատասխանատվություն ստանձնել սխալների համար, հարկ եղած պահին նաև վայր դնելով իր մանդատը:

Այս ընկալումը քաղաքական ազդեցություն ունի. երբ արդարության չափանիշը դառնում է միայն «օրենքով տեսանելի վճիռը», ապա կորչում է արդարության բարոյականությունը։ Իսկ երբ հանրային խոսքը դառնում է միջոց՝ փակելու այլոց բերանը, այլ ոչ թե երկխոսություն, գաղափարների ներկայացման ու փոխըմբռնման գործիք, ապա այն վերածում է պետությունը բռնապետության։

Միքայել արքեպիսկոպոսի գործը՝ որպես ստուգաքար

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոսի դեմ իրականացվող արշավը աղաղակող վկայություն է այն բանի, որ իշխանությունն այլեւս չի ճանաչում իր սահմանափակված լինելը օրենքով։ Երբ քաղաքական գործիչը նախաձեռնում է զրպարտչական արշավ՝ առանց դատավճռի, երբ պետությունը հրաժարվում է ընդունել սեփական սխալը եւ չի ցուցաբերում սխալները սրբագրելու կամք, ապա նա ոչ միայն բարոյապես է ձախողում, այլեւ իրավական առումով: Իսկ պատասխանատվությունից խուսափելով իշխանությունը քանդում է պետականության հիմքերը։

Սրբազան Հոր գործը մեկ հոգու պաշտպանության գործ չէ։ Սա դատաքաղաքական ստուգաքար է՝ արդյոք Հայաստանում գոյություն ունի՞ իրավական պետություն, թե՞ իշխանական իռացիոնալիզմը Հայաստանը սողալով տանում է դեպի ավտորիտար բռնապետության։

Եվ եթե լռենք, երբ արդարը կալանավորվում է, ապա ի՞նչ ենք անելու, երբ մեղավորը մեզ դատի։ Արդարությունը սկսվում է ճշմարտության հանդեպ ակնածանքից։ Իսկ ճշմարտությունն ապրում է այնտեղ, ուր մարդու արժանապատվությունը անձեռնմխելի է, իսկ խոսքի ազատությունն ու իրավունքի գերակայությունն ավելի թանկ են, քան իշխանության հարմարավետությունը։

 ՏԻՐԱՏՈՒՐ ՔՀՆ. ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգեզուրը շահերի  բախման կիզակետում

Հաջորդ գրառումը

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախընտրական փուլ՝ երկու սխալով. Վահե Հովհաննիսյան

02/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
Հաջորդ գրառումը

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ...

ԿարդալDetails

Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ. Պեսկով

02/10/2025

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

02/10/2025

Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ հարցեր են մնում, նշանակում է` ունենք խնդիրներ. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3» կիրառելու վերաբերյալ քննության մասին

02/10/2025

Անմեղության կանխավարկածի պահպանումը կարևոր է. Անահիտ Մանասյանը՝ Փարաքարի դեպքերի մասին

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական