Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում եւ հրատարակում» ծրագրի շրջանակներում «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել անվանի արվեստաբան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը:

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ վաղուց սպասված դասագրքի շնորհանդեսը: Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց. «Իր տեսակի մեջ աննախադեպ այս դասագիրքը, որը ոչ միայն անհրաժեշտ է արվեստի բուհերի դասախոսներին եւ ուսանողներին, այլեւ դառնալու է ցանկացած կրթված հայ մարդու սեղանի գիրքը, ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ համագործակցության լավագույն նվաճումներից է: Դասագրքի գաղափարի ու նախաձեռնության հեղինակն է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը, որը ծանոթ է Արվեստի ինստիտուտին ոչ միայն դրսից, այլեւ՝ ներսից: Եվ ես լիահույս եմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջեւ բեղմնավոր համագործակցությունը լինելու է շարունակական՝ արգասավորվելով արվեստագիտական նորանոր մնայուն ձեռքբերումներով»:

Շնորհանդեսին ներկա արվեստաբանները, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, արվեստագիտության թեկնածուներ, Արարատ Աղասյանի գիտական դպրոցի ներկայացուցիչներ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Ավագյանը եւ գիտքարտուղար Մարգարիտա Քամալյանը, ԵՊՀ դասախոս Հռիփսիմե Վարդանյանը, ինչպես նաեւ դասագրքի խմբագիր՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, բարձր գնահատեցին եւ միահամուռ ընդգծեցին աշխատության անհրաժեշտությունն ու կարեւոր նշանակությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Դասագիրքն ընդգրկում է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչեւ XIX դարն ավարտող համաշխարհային, այդ թվում՝ հայկական կերպարվեստի համառոտ պատմությունը: Բաղկացած է երեք գրքից: Կերպարվեստի պատմությանը նվիրված, հայերեն լեզվով շարադրված՝ ոչ թարգմանական առաջին դասագիրքն է:

Հեղինակը երեք տասնամյակից ավելի դասավանդելով Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում եւ Երեւանի պետական համալսարանում՝ ակնառու է համարել հայերեն լեզվով համաշխարհային կերպարվեստի պատմության մասին դասագրքի պակասը եւ մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ  հետամուտ եղել այս ձեռնարկին:

Հիրավի, հսկայածավալ է պրոֆեսոր Արարատ Աղասյանի կատարած աշխատանքը. կերպարվեստի համաշխարհային պատմության անծայրածիր նյութից  զտել եւ առանձնացնել անհրաժեշտը, ներկայացնել այն ուսումնառողների եւ ուսուցիչների համար համապարփակ, բայց, միեւնույն ժամանակ, հանրամատչելի ձեւով: 350 բարձրակարգ եւ գունավոր նկարազարդումներով ձեւավորված դասագրքում տեքստն ուղեկցվում է նաեւ տերմինների բացատրական բառարանով:

Դասագիրքն առանձնանում է նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ. լուսանցքներում ներառված QR կոդերը ընդլայնում են մատուցվող նյութը տեքստային բովանդակությունից անդին՝ ժամանակակից սերնդի համար դարձնելով այն ինտերակտիվ եւ առավել գրավիչ: Դրանց միջոցով ընթերցողը հնարավորություն է ձեռք բերում  այցելել վիրտուալ թանգարաններ, լսել թեմատիկ դասախոսություններ, դիտել տեսաֆիլմեր:

Նշենք, որ դասագրքի 1-ին հատորը լույս է տեսել 2020 թվականին՝ ընդգրկելով նախնադարից մինչեւ վերածննդի ժամանակաշրջանը: 3-րդ հատորի լույս ընծայումը նախատեսվում է մինչեւ տարեվերջ եւ նվիրված կլինի 20-րդ դարի արտասահմանյան, ռուսական եւ հայկական կերպարվեստի պատմությանը:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 25.05.23

Հաջորդ գրառումը

Մեծարել են պրոֆ. Տարոն Աջեմօղլուին

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մեծարել են պրոֆ. Տարոն Աջեմօղլուին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական