Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավատեսությունը գործով է հաստատվում

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարենային ապահովությունը, ռազմական անվտանգության հետ միասին, յուրաքանչյուր պետության առաջնահերթությունն է: Թվում է այն պետք է պայմանավորված լինի առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի մարդկային, հողա-ջրային ու ջերմային առանձնահատկություններով, սակայն վիճակագրությունն ու փաստերը նաեւ այլ բան են հուշում ու հաստատում: Սակավահող կամ գրեթե հողազուրկ տարածքում գտնվելը պետության ղեկավարումը ստանձնած կառավարիչներին, ովքեր նախագահներ ու վարչապետեր, նախարարներ ու այլեւայլ կառույցների ղեկավարներ են անվանվում, ստիպում է առավելագույն ջանքեր ու աշխատանք իրականացնել հնարավորինս պարենային ու ռազմական ապահովություն ու անվտանգություն երաշխավորելու եւ ապահովելու հարցերում: Սա առանձին վերացրած յուրաքնաչյուր երկրի մարդկանց ու նրանցից բաղկացած հանրությունների նվազագույնից առավելագույն ակնկալիքների հանրագումարն է, ապրելու բարերար միջավայրը, հանրության ու իշխանության փոխըմբռնման դաշտը:

Համանման մոտեցումները կարելի է երկար շարունակել, ուստի առաջնորդվելով պարանի երկարը, խոսքի կարճը սկզբունքով, տանք հայաստանյան ու ընդհանրապես հայ հանրությանը հետաքրքրողից էլ առավել մտահոգող հետեւյալ հարցը. ինչքանո՞վ է 30-ամյա նորանկախ Հայաստանի հանրապետությունը բավարարում, իսկ վերջին տարիների գործընթացները մեզ մոտեցնում մեր սպասումներին եւ ակնկալիքներին:

Եթե 1990-ականներին տրված որոշ կոշտ գնահատականներին կարելի է հակադարձել կադրային խնդիրների պայմաններում իրականացված համակարգային փոփոխությունները, օրենսդրական դաշտի կազմավորումը, ուղղակիից էլ առավել ընդգծված պատերազմական իրավիճակը, 21-րդ դար անցած ՀՀ քաղաքացին անբավարարվածության որոշակիից մինչեւ հուսալքության զգացում ապրեց: Այն թերեւս պայմանավորված էր ազատագրված հողերի գոնե մի հատվածի բնակեցում չիրականացնելով, որի հակադարձումն էր շարունակվող արտագաղթն ու դեպի հայրենիք աննշան ներհոսքը, տնտեսական հարաբերություններում ոչ ցանկալիից մինչեւ մերժելի ընդունված դրսեւորումները, քաղաքացու դերի ընդգծված անտեսումը ընտրական համակարգի կողմից, որոնք էլ հայաստանցու կերպարին անհարիր միջին կենսամակարդակի ապահովման ու աղքատության տեսանելի նվազեցման պատճառներ ու արդարացումներ դարձան:

Սակայն առավել նպատակահարմար է խոսել փաստերով: 1990-ականների ավարտին մեր երբեմնի բախտակից Լիտվայի բնակչությունը 3.6 մլն էր, ՀՀ-ինը` ըստ երկրի ազգային վիճակագրության ծառայության ներկայացման՝ մոտ 3,4 մլն: Հավատանք թե ոչ Լիտվայի տնտեսության վիճակագրությունը վարող պաշտոնյաներին, երկրի բյուջեն 1998-ին, ոչ ավել ոչ պակաս` 1.7 մլրդ դոլար էր, մեկ բնակչի հաշվով բյուջեից ծախսը` 500 դոլար: Այդ նույն տարում Հայաստանի հանրապետության բյուջեն, եթե այն կարելի է երկրի ֆինանսական չափորոշիչ համարել, ընդամենը 420 մլն դոլար էր, մեկ բնակչի հաշվով բյուջեից ծախսը՝ հազիվ 120 դոլար: Թե այս գումարով ինչ կարելի էր անել առողջապահության ու կրթության, արդյունաբերության ու գյուղատնտեսության, մշակույթի ու զբոսաշրջության, ՀՀ այլ ոլորտներում, վկայում է մեր անզորի ու անօգնականի վիճակը: Հիշյալ տարում Լիտվայից արտահանումը եղել է 3.3 մլրդ դոլար, երբ ՀՀ -ի պարագայում ցուցանիշն այս թվի ընդամենը 7 տոկոսն է` 240 մլն դոլար: Եթե մի պահ անտեսենք հանքա-հումքային ոլորտը, արտահանելու բան չի էլ եղել, անգամ` գինե-կոնյակագործության ու թափ ստացող ծխախոտագործության ճյուղերում:

Ի՞նչ պատկեր ենք արձանագրում մոտ մեկ տասնամյակ անց, որն արձանագրում ենք ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր» տեղեկատուից օգտվելով: Լիտվայի պարագայում եթե բնակչությունը չի աճել, գոնե նույնն է նմացել, երբ ՀՀ բնակչության թիվը կազմել է… 3 մլն: Լիտվայի բյուջեն հասել է մեզ համար անհասանելի 13.6 մլրդ դոլարի, երբ ՀՀ ցուցանիշը 1.7 մլրդ դոլար է կազմել: Բյուջեից միջին մեկ բնակչի հաշվով ծախսերը համապատասխանաբար ստացվում են տարեկան 4000 եւ 570-ական դոլար: Եթե նախորդ շրջանի հարաբերակցությունը 4-1 էր, այս պարագայում ստացվում է 7-1 պատկեր: Նույն շրջանում Լիտվայից արտահանումը հասել է 17.2 մլրդ դոլարի, ՀՀ-ի դեպքում` 1,2 մլրդ դոլար, նույն այն 7 տոկոսը, ինչ կար նախորդ ցուցանիշի դեպքում:

Թե որտեղ են գտնվում տնտեսության կայացման խոչընդոտները, մեզանում կարծիքներն ու հիմնավորումները բազմաթիվ են, երբեմն` առարկություն չընդունող: Տեսական առումով տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, խոսում է կրթության ոլորտից մինչեւ կոռուպցիայի դրսեւորումները, չգիտես ինչու չնկատելու տալով համաշխարհային վիճակագրության որոշ առանձնացումները: Ասենք` երկրում առկա էլեկտրաէներգետիկ հզորությունները, դրանց աշխատանքի օգտակար գործողություն գործակիցը; Հենց միայն այն, որ հիշատակված տարիներին Լիտվայում 1 բնակչի հաշվով տարեկան  էլեկտրաարտադրությունը կազմել է 4000 կվտժամ, ՀՀ-ում 2000 կվտժամ, հիմնավորում է այս ոլորտի կարեւորությունն ու անհրաժեշտությունը. մեր ցուցանիշը կազմվում է գործող ջերմակայանների, հիդրոհզորությունների ու ատոմակայանի 1500-1600 մգվատ ընդհանուր շահագործման արդյունքում: Ստացվում է, որ 2000 կվտժամի կրկնապատկումը պահանջում է նշված հզորության չափով նոր էլեկտրահզորությունների շահագործում, որպիսի մոտեցում մեզանում չի նկատվում:

Մի այլ բնագավառ է գյուղատնտեսությունը: Օրեր առաջ Մինսկում կայացած եվրասիական տնտեսական միության նիստում ՀՀ վարչապետը խոսեց պարենային անվտանգության խնդրից, երբ գյուղոլորտը մեզանում շնչահեղձի վիճակում է գտնվում: Հողերի կեսից ավելին չի մշակվում, ցանքատարածությունների բերքատվությունը ցածր է, հավելյալ արժեք ու բարձր վերամշակում խոստացող բույսեր չեն աճեցվում. հիմնականում ներկրվող մրգատեսականին ու բանջարեղենը գնային առումով հասու չեն հայաստանցիների զգալի մասին, չխոսելով մսամթերքների ու կաթնեղենի տեսականու անհասանելիությունից: Երբեմնի հանրահայտ տոմատն էլ է ցուցադարակներում տեղը զիջել ռուսական արտադրանքին:

Եթե խոսենք, ասենք, ՀՀ-ում բրնձի արտադրության ու ստեպղինի, մեզանում գազար անվանվողի մշակման պահանջից, նման մոտեցումը ոմանք տարօրինակ կհամարեն: Իսկ եթե փորձենք փաստել, որ ասենք, Իտալիայում 1,5 մլն տոննա բրինձ են մշակում, հրեից երկրում 400 հազար տոննայի հասնող ստեպղին, որը նաեւ Հայաստանի հանրապետություն է ներկրվում, կգտնվեն թերահավատներ, ովքեր թեման կշեղեն դեպի ծիրանն ու խաղողը, որոնք նվազագույն կապ ունեն ՀՀ բնակչության պարենային  առաջնահերթության հետ, որպիսին է հարյուր հազարավոր տոններով ներկրվող հացահատիկը, կարտոֆիլի տնկանյութի ահռելի քանակները, սոխն ու սխտորը: Եվ հարցը` ե՞րբ այս անորոշությանը վերջ կտրվի,  հայաստանաբնակը երբեմնի դրախտավայր հռչակված իր բնօրրանում կապրի իրեն վայել առօրյայով ու կենցաղով, հնչում է ինքնաբերաբար:

Հանրության որոշակի մասը ակնկալում էր, որ շաբաթվա սկզբին կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետը կխոսի նաեւ երկրի տնտեսությունում առկա մտահոգություններից: Ասենք, երբ կարտադրվի մանկական հեծանիվ, էլեկտրական ջեռոց, կառուցվող հարյուրավոր բարձրահարկերում տեղադրվող անվտանգ վերելակներ, անվադողեր, դռների փականներ… Հազար ու մի մանրուք, որոնք ներկրվում են, այլոց բյուջեները հարստացնում: Սակայն գործադիրի ղեկավարը հավատարիմ մնաց իրեն եւ հերթական անգամ խոսեց ստվերից բացահայտված աշխատատեղերից, որն ընդամենը հարկային կառույցի օրենսդրական պարտականությունն է, երբ կառավարությունը գործադիր առաքելություն ունի, գոր-ծա-դիր:

Մեզանում ծավալվողը, գործընթացները, խոսքը կոնկրետ աշխատանքներով փոխարինելը նվազագույն լավատեսության լիցք են պարունակում: Ավաղ, այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

28.06.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակ չունենք

Հաջորդ գրառումը

Հաղթանակ կերտողը. Հակոբ Եղիազարյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Ահազանգ. Թաքցնում են՝ որ հիվանդանոց են տարել կալանավորված մորն իր 8 ամսական երեխայի հետ

13/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025
Հաջորդ գրառումը

Հաղթանակ կերտողը. Հակոբ Եղիազարյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական